18.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նա­կան Արգելքնե­րը

Եթե առկա է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հնա­րա­վո­րություն՝ ինչպես Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւի հետ բանակցություննե­րում «հույս է հայտնել» Իլհամ Ալիեւը, ապա Ադրբե­ջանն ինչու՞ է երկա­րաձգել «հատուկ կարանտի­նա­յին ռեժի­մը»: Վրաստա­նի վարչա­պետն ինչու՞ հատկա­պես այս փուլում է ցանկա­լի տեսնում Ադրբե­ջա­նի կողմից ցամա­քա­յին սահմա­նի բացումը։

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նը շարունա­կում է «խցա­նած պահել» Հարա­վա­յին Կովկա­սի հաղորդուղի­նե­րը. ի՞նչ է ակնկա­լում Բաքուն

Ադրբե­ջա­նի վարչա­պե­տի որոշմամբ երկրում այսպես կոչված «հատուկ կարանտի­նա­յին ռեժի­մը» երկա­րաձգվել է մինչեւ սույն թվա­կա­նի հունի­սի 1‑ը: Դա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նի ցամա­քա­յին սահմաննե­րը հարեւան երկրնե­րի հետ կմնան փակ առնվազն սահմանված ժամկե­տով: «Հատուկ կարանտի­նա­յին ռեժիմ» Բաքուն սահմա­նել է 2020 թվա­կա­նի հունվա­րից եւ պարբե­րա­բար երկա­րաձգում է նույնիսկ Առողջա­պա­հության համաշխարհա­յին կազմա­կերպության կողմից թագա­վա­րա­կի վտանգն անցած լինե­լու մասին պաշտո­նա­կան հայտա­րա­րությունից հետո:

Ուշագրավ է, որ Վրաստա­նի վարչա­պետ Կոբա­խի­ձեն նույն օրը խոսել է Ադրբե­ջա­նի կողմից սահմա­նը բացե­լու նպա­տա­կա­հարմա­րությունից եւ նշել, որ դա կնպաստի երկու երկրնե­րի միջեւ համա­գործակցության խորացմա­նը, կազա­տա­կա­նացնի մարդկանց եւ ապրանքնե­րի երկկողմ տեղա­շարժը: Դրան զուգա­հեռ՝ Վրաստա­նի վարչա­պետն առանձին հանդի­պումներ է ունե­ցել Թբի­լի­սիում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի դեսպաննե­րի հետ: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության՝ քննարկվել է տարա­ծաշրջա­նի իրա­վի­ճա­կը, խաղա­ղություն եւ կայունություն հաստա­տե­լու հեռանկա­րը:

Հայտնի է դարձել, որ մարտի 15-ին Բաքվում կհանդի­պեն Թուրքիա­յի, Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը: Վրաց-թուրք-ադրբե­ջա­նա­կան եռա­կողմ ձեւա­չա­փով հանդի­պումներն ավանդա­կան են, բայց այս փուլում Հարա­վա­յին Կովկա­սի շուրջ հետաքրքրություննե­րը չափա­զանց սրված եւ ակնհայտ մրցակցա­յին են: Այդ հանդի­պումը հաջորդում է Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նի ամե­րիկյան այցին, որի ընթացքում նա ԱՄՆ պետքարտուղա­րի հետ քննարկել է նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը: Ի՞նչ ընդհա­նուր մոտե­ցումնե­րի են հանգել նրանք, հանգե՞լ են արդյոք՝ պարզ չէ: Ուշագրավ է, որ Վրաստա­նի վարչա­պե­տի որոշմամբ փոխվել է Ռուսաստա­նի հետ գլխա­վոր բանագնա­ցը, բայց Թբի­լի­սին վստա­հեցնում է, որ քննարկվե­լիք խնդիրնե­րը չեն փոխվել:

Եթե առկա է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հնա­րա­վո­րություն՝ ինչպես Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւի հետ բանակցություննե­րում «հույս է հայտնել» Իլհամ Ալիեւը, ապա Ադրբե­ջանն ինչու՞ է երկա­րաձգել «հատուկ կարանտի­նա­յին ռեժի­մը»: Վրաստա­նի վարչա­պետն ինչու՞ հատկա­պես այս փուլում է ցանկա­լի տեսնում Ադրբե­ջա­նի կողմից ցամա­քա­յին սահմա­նի բացումը:

Ըստ էության, պարզ է, որ տեսա­նե­լի ապա­գա­յում Ղազախ-Իջեւան հատվա­ծում հայ-ադրբե­ջա­նա­կան «սահմա­նա­զա­տում» է իրա­կա­նացվե­լու: Դա վրաց-ադրբե­ջա­նա­կան ցամա­քա­յին սահմա­նին անմի­ջա­կան հարող հատված է, որտե­ղով անցնում է Հայաստա­նը Վրաստա­նին եւ Ռուսաստա­նին կապող ավտո­մայրուղին: Ցամա­քա­յին սահմա­նը փակ պահե­լու Ադրբե­ջա­նի որո­շումն ազդակ չէ՞, որ Բաքուն հակված չէ տարա­ծաշրջա­նա­յին կոմունի­կա­ցիոն- լոգիստիկ կապե­րի գոնե հռչա­կագրա­յին ազա­տա­կա­նացմա­նը: Ռազմվա­րա­կան ի՞նչ ակնկա­լիքներ ունի Բաքուն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397090.html

Առնչվող Հոդվածներ