22.9 C
Yerevan

Էրդո­ղա­նի Ծրա­գի­րը Չի Նահանջում

Այս համա­տեքստում Պուտի­նին ի՞նչ է առա­ջարկում կամ առա­ջարկե­լու էրդո­ղա­նը, եթե Ռուսաստա­նի նախա­գա­հի այցն առա­ջի­կա ապրի­լին իրոք կայա­նա: Շվեյցա­րիա­յի Խաղա­ղության համա­ժո­ղո­վին այլընտրա՞նք: Իսկ ի՞նչ պլատֆորմով, եթե Թուրքիան սատա­րում է Ուկրի­նա­յի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը, իսկ Մոսկվան Անվտանգության խորհրդի փոխնա­խա­գա­հի մակարդա­կով հայտա­րա­րում է, որ «Ուկրաի­նան, իհարկե, Ռուսաստան է»։

Վահրամ Աթա­նեսյան

Էրդո­ղա­նը «թուրքա­կան աշխարհ» նախա­գի­ծը չի զիջում. Հայաստա­նի փորձությունն այստեղ է

Ուկրաի­նա­յի նախա­գա­հի հետ բանակցություննե­րից հետո Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը տեղա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի հանրա­հա­վա­քում հայտա­րա­րել է, որ ռուս-ուկրաի­նա­կան կարգա­վորման սկզբունքներն առանց Ռուսաստա­նի մասնակցության չի հաջողվի համա­ձայնեցնել: Նա կրկնել է, որ Թուրքիան սատա­րում է Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը եւ ինքնիշխա­նությա­նը: Փաստա­ցի Էրդո­ղա­նը հասկացրել է, որ Թուրքիան չի ներգրավվի Շվեյցա­րիա­յում ենթադրա­բար այս տարի կայա­նա­լիք Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի նախա­պատրաստմա­նը:

Մինչ այդ ռուս-ուկրաի­նա­կան կարգա­վորման սկզբունքնե­րի իմպլե­մենտա­ցիա­յին մասնակցե­լու առա­ջարկություն Ուկրաի­նա­յի նախա­գահն արել էր Իլհամ Ալիեւին: Ըստ երեւույթին, Թուրքիա­յի պահպա­նո­ղա­կան կեցվածքը Բաքվի հետ համա­ձայնեցված է, եւ Էրդո­ղա­նը շատ որո­շա­կիո­րեն Ադրբե­ջա­նին ապա­հո­վագրում է Արեւմուտքի հավա­նա­կան ազդե­ցությունից: Բայց դա, երեւի, միայն մարտա­վա­րա­կան քայլ է: Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը Վաշինգտո­նից նոր է վերա­դարձել, որտեղ, երեւում է, նրան չի հաջողվել «թուրքա­կան աշխարհ» նախա­գի­ծը «դնել աճուրդի»:

Բլինքեն-Ֆիդան բանակցություննե­րի ավարտին պետդե­պարտա­մենտի խոսնա­կը ձեւա­կերպել է, որ քննարկվել են նաեւ «Կենտրո­նա­կան Ասիա­յում համա­գործակցության հետ կապված հարցեր»: Իսկ Թուրքիա­յին որքանո՞վ է ձեռնտու այդ «համա­գործակցությունը»: Այսինքն, Անկա­րան պատրա՞ստ է Կենտրո­նա­կան Ասիա­յում, որ պատմա­կան Թուրքեստանն է, գործել Միացյալ Նահանգնե­րի կողմից սահմանվող շրջա­նակնե­րում եւ խաղի կանոննե­րով:

Նույն հանրա­հա­վա­քում Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, որ տեղա­կան ընտրություննե­րից հետո սպա­սում է Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նին եւ կրկին հիշեցրել, որ ռուս-ուկրաի­նա­կան բանակցություննե­րի հարթակ առա­ջի­նը Թուրքիան է տրա­մադրել, այժմ էլ պատրաստ է հյուրընկա­լել Ռուսաստա­նի մասնակցությամբ գագաթնա­ժո­ղով: Թուրքիա­յի նախա­գա­հը գերա­զանց գիտի, որ Ուկրաի­նա­յի հարցով այս փուլում Արեւմուտք-Ուկրաի­նա-Ռուսաստան ձեւա­չա­փով գագաթնա­ժո­ղով անհնար է կազմա­կերպել:

Այս համա­տեքստում Պուտի­նին ի՞նչ է առա­ջարկում կամ առա­ջարկե­լու էրդո­ղա­նը, եթե Ռուսաստա­նի նախա­գա­հի այցն առա­ջի­կա ապրի­լին իրոք կայա­նա: Շվեյցա­րիա­յի Խաղա­ղության համա­ժո­ղո­վին այլընտրա՞նք: Իսկ ի՞նչ պլատֆորմով, եթե Թուրքիան սատա­րում է Ուկրի­նա­յի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը, իսկ Մոսկվան Անվտանգության խորհրդի փոխնա­խա­գա­հի մակարդա­կով հայտա­րա­րում է, որ «Ուկրաի­նան, իհարկե, Ռուսաստան է»: Այդ նշա­ձողն, իհարկե, Պուտի­նը կարող է իջեցնել, բայց միայն այնքան, որ առնվազն Ղրի­մը, Դոնբա­սը եւ ներկա­յումս ռուսա­կան վերահսկո­ղության տակ գտնվող տարածքնե­րը Նովո­ռուսիա են:

Թուրքիան կընդունի՞ «կարգա­վորման» այդ պլատֆորմը: Թուրքիան եւ Ռուսաստանն այդ հիմքով կամ այլ փոխընդունե­լի տարբե­րա­կով համա­ձայնությունն իրացնե­լու ռեսուրս ունե՞ն, թե՞ Էրդո­ղա­նը Վաշինգտո­նից ինչ-որ ազդակ է ստա­ցել, որ միայն ինքը կարող է փոխանցել Ռուսաստա­նի նախա­գա­հին: Politoco‑ն, հղե­լով դիվա­նա­գի­տա­կան աղբյուրնե­րի, գրում է, որ մարտի 15-ին Բեռլի­նում կբա­նակցեն Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը եւ Գերմա­նիա­յի կանցլեր Շոլցը, ապա նրանց կմիա­նա Լեհաստնի վարչա­պետ Տուսկը: Հայտնի է, որ քննարկման թեման Ուկրաի­նան է:

Գուցե զուգա­դի­պություն է, բայց՝ փաստ, որ նույն օրը Բաքվում կհանդի­պեն Թուրքիա­յի, Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը: Մինչ այդ Բաքու է այցե­լել Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը, որ եղել է նաեւ Ֆիզուլիում եւ Շուշիում: Այս ֆոնին Հայաստա­նի վարչա­պե­տի մամուլի ասուլիսն արդյոք ենթադրվող զարգա­ցումնե­րից անմասն չմնա­լու հա՞յտ չէր: Բայց չափա­զանց էական է նկա­տի ունե­նալ, որ Էրդո­ղա­նը, կարծես, իր քաղա­քա­կան կրե­դո՝ «թուրքա­կան աշխարհ» նախա­գի­ծը ոչ Արեւմուտքին, ոչ Ռուսաստա­նին զիջե­լու մտադրություն չունի, բայց շահե­րի համադրման, երեւի, կգնա: Հայաստա­նի փորձությունն, ըստ երեւույթին, այստեղ է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397131.html

Առնչվող Հոդվածներ