Եթե Հայաստան չեն ուզում գալ, գոնե թող Ղազախստան գնան, միայն թե դուրս պրծնեն այդ երկրից։ Հայերը աշխարհի տարբեր երկրներում համայնքներ ունեն և միայն Ռուսաստանն է, որ հայ համայնքին օգտագործում է Հայաստանը ճնշելու համար։ Եթե եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում հայկական համայնքները լոբբինգով են զբաղվում, պահանջներ են դնում իրենց իշխանությունների առաջ Հայաստանի հարցով, ապա Ռուսաստանում հայ համայնքը դարձել է Հայաստանի վախը բռնելու միջոց, ամեն անգամ ռուսները սպառնում են, որ մի մոռացեք, որ այստեղ միլիոնավոր հայեր են ապրում։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ին զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ հովսեփ Խուրշուդյանի հետ։
Նախօրեին Եվրախորհրդարանը նախադեպը չունեցող մի փաստաթուղթ է հրապարակել, որով Հայաստանին հրավիրում է ԵՄ անդամության թեկնածու դառնալու դիմում ներկայացնել։ Նման բան դեռ երբեք չի եղել, և այս փաստաթուղթը, այս շտապողականությունը հենց վկայում է այն մասին, որ ԵՄ-ը մեծ հույսեր ունի հայաստանի հետ ու հիմա արդեն Հայաստանի հերթն է իր խոսքերը ապացուցելու առումով։ Հ․ Խուրշուդյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում վերջինս ասաց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպային այնքան, ինչքան Եվրոպան կցանկանա և այս առաջարկով Եվրոպան Հայաստանին առանց թաքնված ակնարկների, բաց տեքստով ասում է, թե ինչ աստիճանի է ցանկանում, որ Հայաստանը մոտենա իրեն։ ԵՄ-ը փաստացի Հայաստանին հրավիրում է իր շարքերը։
Հենց այդ պատճառով էլ Հայաստանին ուշադիր հետևող Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այստեղ անկայունություն լինի, որպեսզի այստեղ լինի խամաճիկ իշխանություն, որը թույլ կտա Հայաստանի հետ անել ինչ որ իրենք կցանկանան։ Հ․ Խուրշուդյանի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին մի այնպիսի իրավիճակում պահել, որ իրեն պետք եկած ժամանակ հարյուր հազարավոր հայերի վերցնի ու քշի տարբեր պատերազմական ճակատներ, այնպես, ինչպես անում է իր պետության մյուս ազգային փոքրամասնությունների հետ։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ ռուսահայերը թողնեն ու գնան Ռուսաստանից։ Եթե Հայաստան չեն ուզում գալ, գոնե թող Ղազախստան գնան, միայն թե դուրս պրծնեն այդ երկրից։ Հայերը աշխարհի տարբեր երկրներում համայնքներ ունեն և միայն Ռուսաստանն է, որ հայ համայնքին օգտագործում է Հայաստանը ճնշելու համար։ Եթե եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում հայկական համայնքները լոբբինգով են զբաղվում, պահանջներ են դնում իրենց իշխանությունների առաջ Հայաստանի հարցով, ապա Ռուսաստանում հայ համայնքը դարձել է Հայաստանի վախը բռնելու միջոց, ամեն անգամ ռուսները սպառնում են, որ մի մոռացեք, որ այստեղ միլիոնավոր հայեր են ապրում։
Հ․ Խուշուդյանը նաև անդրադարձավ այն դիտարկմանը, որ վերջերս հայտարարվել է, որ ՀՅԴ կողմից ՔՊ որոշ պատգամավորներ են թիրախավորվել, անգամ կան ձերբակալվածներ և հիշեցրեց Դրո, Վահան Հովհաննիսյան + 30 գործերը, հոկտեմբերի 27-ը և ասաց, որ այդտեղ զարմանալու բան չկա։ Ռուսական իշխանության կամակատարները հերթական անգամ փորձում են այստեղ իրավիճակ փոխել։ Նա մտավախություն հայտնեց, որ ռուսները կփորձեն օգտագործել արցախցիների դժգոհությունները, կփորձեն իրենց տեղական կամակատարների ձեռքով հավաքել նրանց ամենադժգոհ հատվածին ու թիվ ցույց տալով՝ անկարգություններ հրահրել։ Խուրշուդյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի հինգերորդ շարասյունը գործում է Ադրբեջանի իշխանություններին համահունչ և դժվար է ասել, թե նրանցից որն առաջինը ազդանշան կտա մյուսին՝ Հայաստանի վրա համատեղ հարձակում սկսելու համար։ Բայց հայ հասարակությունը արդեն լավ է ճանաչում, թե ով ով է և այնքան հասուն է, որ նորմալ ընդունում է Ռուսաստանից այստեղ եկած ռուսներին, որովհետև հասկանում է, որ իր թշնամին ռուս ազգը չէ, այլ Կրեմլը։ Եթե ռուսները կարողանում են ուրիշ վայրերի հակառուսականությունը օգտագործել իբրև թե ֆաշիզմի դեմ կռվելու համար, ապա Հայաստանում դրա հնարավորությունը չկա, ուստի միակ միջոցը մնում է հինգերորդ շարասյունը։
Հովսեփ Խուրշուդյանը լայն անդրադարձ կատարեց կովկասյան քաղաքական քարտեզին ու տարածաշրջանում քաղաքական դերակատարներին, խոսեց այն մասին, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցով վերջնաժամկետ է տալիս նույնիսկ Մեծ Բրիտանիան։ Ալիևը փախչելու տեղ չունի։ Իհարկե վտանգ կա, որ Ադրբեջանը ռուսական նավը կնստի, բայց դրա հավանականությունը գնալով քչանում է։ Նույնիսկ թուրքերն են բավական զիջում, քանի որ բավական մեծ աջակցության կարիք ունեն արևմուտքից։ Ադրբեջանը՝ ևս։ Ադրբեջանը տնտեսական առումով շատ ավելի ապահով է, բայց նրան քաղաքական աջակցություն է պետք։ 2020թ․ պատերազմից հետո մինչև հիմա Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանները Շուշի չեն այցելում, չեն ճանաչում օկուպացիան։ Տարածքային ամբողջականությունը ընդունում են, բայց արցախցների իրավունքների մասին չեն մոռանում, իսկ Ադրբեջանին օդի ու ջրի նման պետք է արևմուտքի աջակցությունը, քանի որ նրանք ևս շուտով մեկուսացման մեջ են հայտվելու։
Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Իրանի կարևորագույն դերակատարման մասին տարածաշրջանում՝ հավելելով, որ մեզ ուժեղ Իրան է պետք, որը շատ ավելի լավ կհակակշռի Թուրքիային, բայց մենք պետք է շտապենք, քանի դեռ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում իրենց քաղաքականությունը չեն միաձուլել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝