28.2 C
Yerevan

«Արցա­խի Հանձնումը»

Մաս I

Օգոստո­սի 3‑ին Ադրբե­ջա­նը, պատրվակ բերե­լով ոչ ոքի կողմից չհաստատված՝ Լաչի­նի շրջա­նում իր դիրքա­պահնե­րի դեմ հայկա­կան կողմից «իրա­կա­նացված հարձա­կումնե­րը»՝ դիմեց մինչ այդ նախա­դե­պը չունե­ցած «Վրի­ժա­ռություն» ռազմա­գործո­ղության:

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մությունը, բազմա­թիվ քաղա­քա­կան, հանրա­յին, գիտա­կան, մշա­կութա­յին դեմքեր, սոցիա­լա­կան ցանցե­րի բազմա­թիվ օգտա­տե­րեր շարունա­կա­բար եւ անսա­սան հետեւո­ղա­կա­նությամբ պնդում են, որ «Նիկո­լը հանձնել է Արցա­խը»: Քառա­սունչորսօրյա պատե­րազմի, պարտության եւ հետեւանքնե­րի պատասխա­նա­տուն, իհարկե, իշխա­նությունն է, առա­ջին հերթին՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Երբեք հակված չեմ եղել հիմք կամ նույնիսկ ճշմարտությա­նը մոտ ընդունել Իլհամ Ալիեւի ցանկա­ցած միտք, բայց փետրվա­րի 25-ին «Խոջա­լուի ցեղասպա­նության զոհե­րի հիշա­տա­կի հուշարձա­նի» հիմնարկե­քի արա­րո­ղությա­նը նրա մի հայտա­րա­րությունն, այնուա­մե­նայնիվ, ուշադրության արժա­նի է:

Ալիեւն ասաց, որ նոյեմբե­րի 9‑ի գրա­վոր համա­ձայնությունից զատ կողմե­րի միջեւ ձեռք է բերվել բանա­վոր համա­ձայնություն, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում «ամեն ինչ մնում է՝ ինչպես կա»: Ըստ էության, ավե­լի քան մեկ տարի այդ պայմա­նա­վորվա­ծությունը պահպանվել է: Ի՞նչ է հետեւել: 2022 –ի տարեսզբին Արցա­խի Ազգա­յին ժողո­վից հայտնի դարձավ, որ „բոլոր խմբակցություննե­րի նախա­ձեռնությամբ„ քննարկման է դրվում «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրի­նա­գիծ: Այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց փետրվա­րի 18-ին: Չորս օր անց Մոսկվա­յում ՌԴ եւ Ադրբե­ջա­նի նախա­գահներն ստո­րագրե­ցին «Դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին» Հռչա­կա­գիր: Փետրվա­րի 24-ին Ռուսաստա­նը հայտա­րա­րեց Ուկրաի­նա­յում «հատուկ ռազմա­կան գործո­ղություն» սկսե­լու մասին:

Ուղիղ մեկ ամիս անց, մարտի 24-ին ՌԴ զորախմբի պատասխա­նատվության գոտու արմա­տա­կան փոփո­խություն տեղի ունե­ցավ, ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րի հսկո­ղությանն անցավ Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղը՝ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության Քարագլուխ բարձունքի մի հատվա­ծով հանդերձ: Հայկա­կան կողմն ունե­ցավ զոհեր եւ վիրա­վորներ: Մինչ այդ ադրբե­ջա­նա­կան կողմը պայթեցրել էր Արցա­խը սնուցող գազա­տա­րը, իսկ մարտի 22-ին Բաքու էր այցե­լել ՌԴ ԶՈՒ պատվի­րա­կություն՝ ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար գենե­րալ-գնդա­պետ Կիմի գլխա­վո­րությամբ:

Ապրի­լի սկզբին Նիկոլ Փաշինյա­նը խորհրդա­րա­նում հայտա­րա­րեց, որ եթե Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցում «նշա­ձողն իջեցվի»՝ հնա­րա­վոր է միջազգա­յին կոնսենսուս ապա­հո­վել: Ի՞նչ նկա­տի ուներ Փաշինյա­նը՝ հասկացվում էր ենթա­տեքստով: Ապրի­լի 14-ին Արցա­խի Ազգա­յին ժողովն ընդունեց Հայտա­րա­րություն, որը մերժում էր Ադրբե­ջա­նի կազմում ԼՂ ցանկա­ցած կարգա­վի­ճակ: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան դիսկուրս մտավ «Արցա­խը երբեք չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում» ձեւա­կերպումը, որ պարբե­րա­բար, հետեւո­ղա­կա­նո­րեն եւ առանց ստո­րա­կե­տի ու նրբե­րանգի որեւէ փոփո­խության հնչեցնում էին Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րը, արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը, արտա­խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րը, ՀԿ-երը, հանրա­յին անխտիր բոլոր գործիչնե­րը:

Օգոստո­սի 3‑ին Ադրբե­ջա­նը, պատրվակ բերե­լով ոչ ոքի կողմից չհաստատված՝ Լաչի­նի շրջա­նում իր դիրքա­պահնե­րի դեմ հայկա­կան կողմից «իրա­կա­նացված հարձա­կումնե­րը»՝ դիմեց մինչ այդ նախա­դե­պը չունե­ցած «Վրի­ժա­ռություն» ռազմա­գործո­ղության: Հարձակման ենթարկվեց ՊԲ զորա­մա­սե­րից մեկը, զոհվեց երկու զինծա­ռա­յող, մոտ երկու տասնյա­կը վիրա­վորվեց: Երօրյա ռազմա­կան գործո­ղություննե­րի հետեւանքով ՊԲ‑ն կորցրեց ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության դիրքեր՝ շփման գծի գրե­թե ողջ պարագծով, բայց հատկա­պես՝ Լաչի­նի միջանցքի ուղղությամբ: Օգոստո­սի 5‑ին Ստե­փա­նա­կերտն ընդունեց Բերձոր քաղա­քը, Աղավնո եւ Ներքին Սուս բնա­կա­վայրե­րը հանձնե­լու վերջնա­գի­րը:

Ըստ էության, Ադրբե­ջա­նը վերահսկո­ղություն հաստա­տեց Լաչի­նի միջանցքում, փոխվեց Գորիս-Ստե­փա­նա­կերտ հաղորդակցության երթուղին: Այս բարդ իրա­վի­ճա­կում Արցա­խի քաղա­քա­կան դաշտ մտավ նոր դերա­կա­տար՝ Ռուբեն Վարդանյա­նը եւ «Ֆորբս»-ին հարցազրույցում հայտա­րա­րեց, որ ինքը ղարա­բաղյան պատե­րազմին չի մասնակցել, Ադրբե­ջա­նի համար հեշտ կլի­նի բանակցել իր հետ: Կարճ ժամա­նակ անց պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նը բացա­հայտեց, որ Ռուբեն Վարդանյա­նի հետ քննարկումնե­րի մեջ է: Ակնհայտ դարձավ, որ Ռուբեն Վարդանյա­նը կնշա­նակվի պետա­կան նախա­րար:

(շարունա­կե­լի)

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ