22.9 C
Yerevan

Հայաստան֊ԵՄ Նոր Փաստա­թուղթ

Տպա­վո­րություն է, որ Հայաստանն ու Եվրա­միությունը «մոռա­ցել» են այդ պայմա­նագրի մասին: Այն, որ քննարկվում է նոր փաստա­թուղթ, նշա­նա­կե­լու է, որ համա­պարփակ եւ ընդլայնված գործակցության պայմա­նա­գի­րը համարվում է այլեւս ժամա­նա­կավրեպ կամ կողմե­րի համար ոչ հետաքրքի՞ր:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ նոր փաստա­թուղթ են պատրաստում Հայաստանն ու ԵՄ‑ն

Հայաստա­նի փոխարտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րել է, որ Հայաստանն ու Եվրա­միությունը պատրաաստվում են ստո­րագրել նոր փաստա­թուղթ: Ըստ նրա, ներկա­յումս քննարկումներ են, ակնկալվում է, որ մայի­սին կստացվի նախա­գի­ծը, իսկ հուլի­սին կլի­նի փաստա­թուղթը: Ինչ փաստա­թուղթ է, ինչ բովանդա­կությամբ, ինչ շեշտադրումնե­րով, մարտա­վա­րա­կան եւ ռազմա­վա­րա­կան հեռաննկա­րի ինչ թիրախնե­րով, առայ‑մ մանրա­մասներ հայտնի չեն: Պարզ չէ նաեւ, թե այդ փաստա­թուղթը ինչ հարա­բե­րակցության մեջ է լինե­լու Հայաստա­նի ու ԵՄ միջեւ 2017-ին կնքված համա­պարփակ ու ընդլայնված գործակցության պայմա­նագրի հետ:

Այդ պայմա­նա­գի­րը լիարժեք ուժի մեջ է մտել 2021 թվա­կա­նին: Ներկա­յումս շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչպի­սին է դրա կատարման ընթացքը, ինչ արդյունա­վե­տությամբ: Տպա­վո­րություն է, որ Հայաստանն ու Եվրա­միությունը «մոռա­ցել» են այդ պայմա­նագրի մասին: Այն, որ քննարկվում է նոր փաստա­թուղթ, նշա­նա­կե­լու է, որ համա­պարփակ եւ ընդլայնված գործակցության պայմա­նա­գի­րը համարվում է այլեւս ժամա­նա­կավրեպ կամ կողմե­րի համար ոչ հետաքրքի՞ր: Փոխարտգործնա­խա­րա­րը խորհրդա­րա­նում հայտա­րա­րել է, որ համա­պարփակ պայմա­նագրի իրա­գործումը կստեղծի Հայաստան-ԵՄ հարա­բե­րության նոր մակարդակ:

Անկասկած, բայց ամբողջ հարցն էլ այն է, թե ինչպես է ընթա­նում այդ իրա­գործումը: Առա­վել եւս, որ նույն փոխարտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րել է, թե հարցում կա Հայաստան-ԵՄ հարա­բե­րության հետընթաց, թե ԵՄ հետ, թե առանձին երկրնե­րի հետ: Ինչով է դա պայմա­նա­վորված, փոխարտգործնա­խա­րա­րը չի նշում, հավաստիացնե­լով, որ Հայաստա­նը աննա­խա­դեպ ակտիվ աշխա­տում է խնդիրնե­րը հաղթա­հա­րե­լու ուղղությամբ եւ տեսա­նե­լի ապա­գա­յում իրա­վի­ճա­կը կփոխվի: Այն, որ Հայաստանն աշխա­տում է, անշուշտ լավ է, բայց կարեւոր է հասկա­նալ, թե՝ իսկ ո՞վ լավ չի աշխա­տել, որ առա­ջա­ցել է հետընթաց, եւ արդյո՞ք իրա­վի­ճա­կը ապա­հո­վագրված է խնդիրնե­րի կրկնությունից: Վերջին հաշվով, կա թերեւս առանցքա­յին հարցը:

Հայաստան-ԵՄ փոխհա­րա­բե­րությունը հռե­տո­րա­բա­նության, շեշտադրումնե­րի մակարդա­կով մերձե­ցել է աննա­խա­դեպ, սակայն կասկած չկա, որ դրա բուն պատճա­ռը ոչ թե այն է, որ Հայաստա­նը լավ է կատա­րում իր տնա­յին աշխա­տանքը այն իրա­վա-պայմա­նագրա­յին հարա­բե­րություննե­րի համա­տեքստում, որ գոյություն ունեն եւ որոնց գլխա­վոր էֆեկտը պետք է լինի Հայաստա­նի արդիա­կա­նա­ցումը, այլ որովհե­տեւ հռե­տո­րա­բա­նության մակարդա­կում այդ աննա­խա­դեպ մերձե­ցում թելադրված է աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րով:

Մինչդեռ, այդ իրո­ղություննե­րը ենթա­կա են փոփո­խության, եւ առա­վել եւս ներկա­յիս աշխարհում, որտեղ խոշոր փոփո­խություննե­րը կրում են գրե­թե ամե­նօրյա բնույթ: Հենց դրա համար է չափա­զանց կարեւոր, որ Հայաստան-ԵՄ փոխհա­րա­բե­րության սերտացման հիմքը լինի առարկա­յա­կան աշխա­տանքը եւ Հայաստա­նի արդիա­կա­նա­ցումը, որպեսզի աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րը չտա­նեն այդ աշխա­տանքը, ինչպես ջուրը կտա­նի ավա­զը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3398379.html

Առնչվող Հոդվածներ