28.2 C
Yerevan

Ապա­հո­վագրում Պատասխանատվությունի՞ց

Եթե այդ հարցում դիմադրության ելած ուժե­րը բավա­րար կամք եւ արդյունա­վե­տություն չեն գտնում մեկ միասնա­կան համա­կարգ-նախա­ձեռնություն ձեւա­վո­րե­լու հարցում, ուրեմն դրա­նով կամա, թե ակա­մա նպաստում են կառա­վա­րող ուժի՝ կամ պլան Ա‑ին կամ Բ‑ին:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանն ապա­հո­վագրում է իրեն Ա և Բ պլաննե­րի համա՞ր

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյա­նը եղել է Տավուշի մարզում ու հանդի­պել այսպես կոչված «անկլավնե­րի» առնչվող գյուղե­րի բնա­կիչնե­րի հետ, նրանց հետ քննարկե­լով թեման: Փաշինյա­նի վերջին հայտա­րա­րություննե­րից հետո, որ հնչե­ցին նրա մամուլի ասուլի­սի ընթացքում, Հայաստա­նում առա­ջա­ցել են «անկլավնե­րի հանձնման դեմ» մի քանի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան նախա­ձեռնություններ ու ալիքներ, որոնցից յուրա­քանչյուրը այսպես ասած յուրո­վի դեմ է արտա­հայտվում եւ խոսում անթույլատրե­լիության, վտանգնե­րի մասին: Վտանգնե­րի եւ այլ բնույթի մարտահրա­վերնե­րի մասին խոսե­լը թերեւս ավե­լորդ է

: Դրանք «անկլավ» կոչված տարածքնե­րի պարա­գա­յում այնքան բազմա­շերտ ու միա­ժա­մա­նակ ակնհայտ են, որ հազիվ թե Հայաստա­նում գտնվի ողջա­խոհ մեկը, ով չպատկե­րացնի դրանք: Իսկ «ոչ ողջա­խոհնե­րի» ուղղությամբ աշխա­տե­լը թերեւս իմաստ էլ չունի: Հետեւա­բար, հարցը ոչ թե վտանգնե­րը բացատրելն է՝ որքան հնա­րա­վոր է պատկե­րա­վոր, այլ նախանշվող գործընթա­ցի դեմ հասա­րա­կա­կան դիմադրության ամուր, ընդգրկուն եւ միա­տարր համա­կարգ կառուցե­լը: Կրկնեմ, խոսքը ինչ որ ընդգրկուն օրա­կարգե­րի մասին չէ, այլ այսպես կոչված «անկլավնե­րի թեմա­յի»:

Հետեւա­բար, եթե այդ հարցում դիմադրության ելած ուժե­րը բավա­րար կամք եւ արդյունա­վե­տություն չեն գտնում մեկ միասնա­կան համա­կարգ-նախա­ձեռնություն ձեւա­վո­րե­լու հարցում, ուրեմն դրա­նով կամա, թե ակա­մա նպաստում են կառա­վա­րող ուժի՝ կամ պլան Ա‑ին կամ Բ‑ին: Պլան Ա‑ն բարձրա­ձայնված է՝ կառա­վա­րող ուժի քաղա­քա­կան դիրքո­րո­շումը խնդրի վերա­բերյալ, եւ այդ դիրքո­րոշմամբ խնդի­րը լուծե­լու պատրաստա­կա­մությունը: Ընդ որում, էական չէ, այդ հանգա­մանքը պայմա­նա­վորված է ժամա­նակ շահե­լու տակտի­կա­կան ճկունության նպատակադրումո՞վ, թե՞ խնդի­րը իրա­պես լուծե­լու ձգտումով կամ «խոստումով»:

Պլան Բ‑ն՝ խնդրի առնչությամբ քաղա­քա­կան լուծման փոխա­րեն ռազմա­կան լուծման պարա­գա­յում պատասխա­նատվությունից խուսա­նա­վումն է, ռազմա­կան բախման պատասխա­նատվությունը այսպես ասած հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դիմադրության դաշտ տեղա­փո­խե­լը, այն բացատրությամբ, որ կառա­վա­րությունն առա­ջարկում էր եւս մի աղե­տա­լի պատե­րազմից կամ ռազմա­կան բախումից խուսա­փե­լու տարբերակ,սակայն հասա­րա­կությունը մերժեց այն: Ահա այստեղ է, որ կարեւոր է շատ կոնկրետ խնդրի առնչությամբ վերքա­ղա­քա­կան միա­տարր համա­կարգ-նախա­ձեռնությունը, որը կենթադրի ոչ միայն «դեմ ենք» դիրքո­րո­շում, այլ նաեւ այդ դիրքո­րոշման ընդգրկուն ձեււա­վո­րում եւ ձեւա­կերպում՝ իրա­դարձություննե­րի հետա­գա զարգացման ամե­նա­տարբեր սցե­նարնե­րի հաշվարկով, եւ դրանցից յուրա­քանչյուրի հանդեպ նախա­ձեռնողնե­րի թե հանրա­յին, թե քաղա­քա­կան պատասխա­նատվությամբ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3398900.html

Առնչվող Հոդվածներ