31.7 C
Yerevan

Ի՞նչ Ասաց Ստոլտենբերգը

Օրերս Եվրո­պա­կան Խորհրդի նախա­գահ Միշե­լը հեգնել էր Պուտի­նի ընտրությունը, մինչդեռ առանց հեգնանքի լրջո­րեն շնորհա­վո­րել էր Ալիեւին՝ Ադրբե­ջա­նում նախա­գահ վերընտրվե­լու առի­թով: Ցավոք, արժե­հա­մա­կարգա­յին գնա­հա­տա­կաննե­րը վերածվել են ընդա­մե­նը փաթե­թի, իսկ քաղա­քա­կա­նությունը շարժվում է գերա­զանցա­պես ըստ շահի։

Հակոբ Բադալյան

Ստոլտենբերգի հակա­սա­կան հայտա­րա­րությունը Երեւա­նում. Բաքուն ավտորիտա՞ր է, թե՞ գործընկեր

Ուկրաի­նա­յում Պուտի­նի հաջո­ղությունը կոգեւո­րի ավտո­րի­տար սուբյեկտնե­րին եւ պետք է անել ամեն ինչ, որ նա չհասնի հաջո­ղության, Երեւա­նում հայտա­րա­րել է ՆԱՏՕ գլխա­վոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստա­նի վարչա­պետ Փաշինյա­նի հետ համա­տեղ հայտա­րա­րության ընթացքում: Այդ հայտա­րա­րությունն ուշադրություն է գրա­վում առա­ջին հերթին նրա­նով, որ Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րից տված հարցազրույցում Ստոլտենբերգը ասել, որ Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաղթա­նա­կը վտանգա­վոր է այդ թվում Ադրբե­ջա­նի համար:

Հարց է առա­ջա­նում, մի կողմից ՆԱՏՕ գլխա­վոր քարտուղա­րը ասում է, որ Պուտի­նի հաղթա­նա­կը կոգեւո­րի ավտո­րի­տար սուբյեկտնե­րին, մյուս կողմից նա այդ հաղթա­նա­կը վտանգա­վոր է համա­րում Ադրբե­ջա­նի համար, որը երկիր մոլո­րա­կի թերեւս ամե­նաավտո­րի­տար պետություննե­րից մեկն է, եւ որի վարքա­գի­ծը նաեւ միանգա­մայն բնո­րոշ է ավտո­րի­տար սուբյեկտնե­րի համար հատկանշա­կան վարքագծին՝ ագրե­սի­վություն: Ըստ էության, Ադրբե­ջա­նը Հայաստա­նի հանդեպ վարում է այն քաղա­քա­կա­նությունը, որի համար ՆԱՏՕ գլխա­վոր քարտուղարն ու մյուս պաշտոնյա­ներն ու սուբյեկտնե­րը կոշտ քննա­դա­տության եւ պատժա­մի­ջոցնե­րի են ենթարկում Ռուսաստա­նին:

Այլ հարց է, որ Ադրբե­ջա­նը, ի տարբե­րություն Ռուսաստա­նի, ունի ինքնուրույն պատե­րազմ սկսե­լու, այն էլ ռեգիո­նալ պատե­րազմ սկսե­լու ավե­լի սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություն: Մնացյալ առումով ոչ մի տարբե­րություն: Ավե­լին, հենց այն ժամե­րին, երբ Ստոլտենբերգը Բաքվից ժամա­նում է Երեւան՝ Թբի­լի­սի այցով, Հայաստա­նի վարչա­պե­տը Տավուշի մարզի բնա­կիչնե­րին հայտնում էր, որ Ադրբե­ջա­նի պայմաննե­րին չհա­մա­ձայնե­լու դեպքում կլի­նի պատե­րազմ: Եվ ուրեմն, ինչպե՞ս հասկա­նալ Ստոլտենբերգի հայտա­րա­րությունը, որ Պուտի­նի հաղթա­նա­կը կոգեւո­րի մյուս ավտո­րի­տարնե­րին, եւ միա­ժա­մա­նակ հայտա­րա­րությունը, թե այդ հաղթա­նա­կը վտանգա­վոր է Ադրբե­ջա­նի՝ ամե­նաավտո­րի­տարնե­րից մեկի համար: Իհարկե, երկա­կի ստանդարտնե­րը աշխարհում բոլո­րո­վին նորություն չեն:

Ավե­լին, օրերս Եվվրո­պա­կան Խորհրդի նախա­գահ Միշե­լը հեգնել էր Պուտի­նի ընտրությունը, մինչդեռ առանց հեգնանքի լրջո­րեն շյորհա­վո­րել էր Ալիեւին՝ Ադրբե­ջա­նում նախա­գահ վերընտրվե­լու առի­թով: Ցավոք, արժե­հա­մա­կարգա­յին գնա­հա­տա­կաննե­րը վերածվել են ընդա­մե­նը փաթե­թի, իսկ քաղա­քա­կա­նությունը շարժվում է գերա­զանցա­պես ըստ շահի, ու ահա այդ համա­տեքստում, ՆԱՏՕ‑ն Հարա­վա­յին Կովկա­սի համար մրցակցում է Ռուսաստա­նի եւ Իրա­նի հետ, ըստ այդմ Ադրբե­ջա­նին դիտարկում է ոչ թե ավտո­րի­տար սուբյեկտ, որը ոչ մի կերպ չի տեղա­վորվում ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի ծիրում, այլ սուբյեկտ, որը կարեւոր գործընկեր է Ռուսաստա­նի եւ Իրա­նի դեմ քաղա­քա­կա­նությունը կառուցե­լու համար:

Այդ իմաստով, կարեւոր է Երեւա­նում Նիկոլ Փաշինյա­նի արած հայտա­րա­րությունը, որ Հայաստա­նը կարեւոր համա­րե­լով ՆԱՏՕ հետ գործակցությունը, միա­ժա­մա­նակ այդ գործակցությունը չի կառուցի մեր ռեգիո­նի, այդ թվում Իրա­նի դեմ: Կասկա­ծից վեր է, որ Հայաստա­նի համար ՆԱՏՕ հետ հարա­բե­րությունը կարեւոր է, թե այն ահռե­լի եւ արդիա­կան փորձի համա­տեքստում, որ ունի դաշինքը իր պատմության ընթացքոււմ, եւ թե այն քաղա­քա­կան իրո­ղություննե­րի, որոնք թելադրում են ՆԱՏՕ քաղա­քա­կա­նությունը նաեւ այս ռեգիո­նում: Մյուս կողմից, Հայաստա­նի համար գերկա­րեւոր է, որ այդ գործակցությունը ռազմա­վա­րա­կան հակադրության մեջ չմտնի ռեգիո­նալ այն ճարտա­րա­պե­տության հետ, որ գոյություն ունի պատմա­կա­նո­րեն եւ որի պահպա­նության առաջնա­յին շահա­ռունե­րից մեկը հարեւան Իրանն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3399382.html

Առնչվող Հոդվածներ