31.7 C
Yerevan

Իսրա­յե­լի Մայրա­մուտն Ու Բաքվի Նոր Ալյանսը

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Ռուսաստա­նը «տրո­րել» կամ «պատրաստվում է տրո­րել» Հարա­վա­յին Կովկա­սում Իրա­նի ռազմա­վա­րա­կան շահե­րը՝ կարե­լի է միայն ենթադրել։

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լի ալիեւյան «մայրա­մուտը». Ադրբե­ջա­նը ռուս-իրա­նա-չինա­կան «ալյանսի» հանգուցակե՞տ

Haqqin.az‑ի գլխա­վոր խմբա­գիր Ֆաթուլլաեւն Իսրա­յե­լում ավարտել է մեկամսյա «ստեղծա­գործա­կան գործուղումը» եւ արդյունքներն ամփո­փել մոտ կեսժա­մա­նոց «տեսաֆիլմով»: Այն ամվանվել է «Իսրա­յե­լի մայրա­մուտը»: Իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան ավե­լի քան քառորդդարյա ռազմա­վա­րա­կան համա­գործակցության եւ դրա­նից Բաքվի ոչ միայն ռազմա-տեխնի­կա­կան, այլեւ քաղա­քա­կան օգուտնե­րի նկա­տառմամբ այս բնո­րո­շումը չափա­զանց կոպիտ, ցինիզմին սահմա­նակցող է հնչում, բայց քաղա­քա­կա­նությունը լիրի­կա չէ:

Մարտի 19-ին Իրա­նի նախա­գահ Ռաի­սին հեռա­խո­սազրույց է ունե­ցել Վլա­դի­միր Պուտի­նի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ «երկու երկրնե­րը Գազա­յի հատվա­ծում Իսրա­յե­լի հարձա­կումնե­րի հարցով նույն դիրքո­րո­շումն ունեն, եւ Ռուսաստա­նը պատրաստ է այդ ասպա­րե­զում Իրա­նի հետ ավե­լի սերտ համա­գործակցության»: Պուտի­նը նաեւ ասել է, որ մատնանշել է Իրան-Ռուսաստան համա­պարփակ համա­գործակցության մասին պայմա­նագրի «շուտա­փույթ լրամշակման անհրա­ժեշտությունը»:

Իր հերթին Իրա­նի նախա­գա­հը կարեւո­րել է, որ Ռուսաստա­նի նոր կառա­վա­րությունը «հարա­բե­րություննե­րի ընդլայնման եւ կառուցո­ղա­կան համա­գործակցության հող կնա­խա­պատրաստի»: Իրա­նի նախա­գա­հը, կարծես, Վլա­դի­միր Պուտի­նին հորդո­րում է վերա­նա­յել կամ բարե­լա­վել իր երկրի դերի եւ նշա­նա­կության գնա­հա­տումը: Այս առումով կարեւոր է Իրա­նի նախա­գա­հի շեշտադրումը, որ Թեհրա­նը «զգա­յուն» է գնա­հա­տում Հարա­վա­յին Կովկա­սում «իրա­դարձություննե­րը եւ շարժումնե­րը եւ պատրաստ է աջակցել կայունությա­նը ու պաշտպա­նել իր ռազմա­վա­րա­կան շահե­րը»: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Ռուսաստա­նը «տրո­րել» կամ «պատրաստվում է տրո­րել» Հարա­վա­յին Կովկա­սում Իրա­նի ռազմա­վա­րա­կան շահե­րը՝ կարե­լի է միայն ենթադրել, բայց փաստ է, որ Իրա­նի նախա­գա­հը Պուտի­նի հետ հեռա­խո­սազրույց է ունել Ալիեւ-Պուտին հեռա­խո­սազրույցից հետո, որի հիմնա­կան հավաստիա­ցումն այն է, որ կողմե­րը «կամրապնդեն դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը եւ ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը»:

Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի տարա­ծաշրջա­նա­յին այցին զուգա­հեռ՝ Պեկին է մեկնել Իլհամ Ալիեւի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը: Այդ մասին նա անձնա­կան միկրոբլո­գում գրա­ռում է արել եւ մասնա­վո­րեցրել, որ բանակցություններ է վարել Չինաստա­նի փոխարտգործնա­խա­րա­րի, Կոմկուսի Կենտկո­մի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի բաժնի փոխտե­ղա­կա­լի եւ Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության նախա­գա­հի հետ: Քննարկվել են երկկողմ եւ ՇՀԿ ձեւա­չա­փով համա­գործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Ադրբե­ջա­նը դիտորդի կարգա­վի­ճա­կով մասնակցել է «Ծովա­յին սահմա­նի պահպա­նություն 2024» ռուս-իրա­նա-չինա­կան համա­տեղ զորա­վարժություննե­րին՝ Օմա­նի նեղուցում: Իսրա­յե­լի «մայրա­մուտը» Մերձա­վոր Արեւելքում եւ ընդհանրա­պես Գլո­բալ հարա­վում բոլո­րո­վին նոր իրա­վի­ճակ է ստեղծում: Բաքուն, կարծես, խաղադրույք է դնում ռուս-իրա­նա-չինա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան կարեւո­րության համա­գործակցության հանգուցա­կետ «վերա­դա­սա­վորվե­լու» հեռանկա­րի վրա: Բայց սկզբունքա­յին իմաստով այդ «ալյանսը» կկա­յա­նա՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3400176.html

Առնչվող Հոդվածներ