Հայաստան

Երևանը Շատ Ճկուն Պետք Է Լինի

ՀԱՊԿ-ից դուրս գալու պահը արդեն շատ է ուշացել։ Ինչ որ մի պահի ՀԱՊԿ-ում սկսելու են հաշվի չառնել Հայաստանի կարծիքը և օրինակ որոշում ընդունեն, որ քվեարկություն կկատարվի մինուս մեկ ձևաչափով, բայց շատ ավելի նախընտրելի է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա ավելի շուտ և Ռուսաստանի հետ իր դաշինքային տրամաբանությունը փորձի կառուցել առանձին ծրագրերի միջոցով։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանից պահանջվող 4 գյուղերի խնդիրը, ինչպես նաև դրան առնչվող մի շարք երևույթներ։

Ռ․ Ղևոնդյանն իր խոսքում նշեց, որ այս օրերին սպաստվող Փաշինյան-Բլինքեն և Փաշինյան-Ուրսուլան ֆոն դեր Լեյեն հանդիպումները կարող են նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար։ ՍՐանից առաջ շրջանառվող 2․6 մլրդ եվրոյի չափով նախատեսված օգնության կամ դրան համարժեք որևէ առաջարկի մասին է խոսքը։ Ինչպես նաև այդ հանդիպումները կարող են Հայաստանին օգնել ոչմիայն տնտեսական, այլև ֆինանսական, անվտանգային և այլ առումներով։ Թեև դեռևս չկան հայտարարություններ ռազմական, տեպնկական առումներով, բայց դրանք կարող են լինել այս ամենի շարունակություն։ Ռ․ Ղևոնդյանն ասաց, որ հատկանշական է, որ այդ հանդիպումների մասին բավական շուտ տեղեկացվեց հանրությանը։

Անդրադառնալով այն բանին, որ չորս գյուղերի պահանջի հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահ Ալիևը բավական դրական շեշտով է խոսում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի կնքմանը, քաղաքագետն այն կարծիքը հայտնեց, որ Ալիևը հավանաբար ցանկանում է թմրեցնել մեր ուշադրությունը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանը ոչ թե պետք է հենց այնպես համաձայնվի այդ գյուղերը հանձնելուն, այլ Ադրբեջանին առաջարկի այդ չորս գյուղերի հանձնումը ներառել պայմանավորվածությունների ու խաղաղության պայմանագրի կնքման կետերից մեկում։ Այսինքն փորձել այնպես անել, որ Ադրբեջանն ինքն էլ իր պահանջները առաջ տանելով մոտենա պայամանգրի կնքմանը, ոչ թե պարզապես ստանա այն ինչ ուզում է։ Որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ չորս գյուղերը ստանալուց հետո Ալիևի խոսույթը չի դառնա ավելի կտրուկ, իսկ պահանջները Հայաստանի նկատմամբ՝ ավելի ցավոտ։ Ադրբեջանը բավական մեծ շփումներ ունի այն կենտրոնների հետ, որին թելադրում է, թե ինչպես, ինչ կետերով կարելի է ճնշել Հայաստանին, ինչպես օրինակ այն, երբ ռուսների կողմից նշվում է, թե ինչ անընդունելի է Հայստանում թեկուզ սահմանափակ քանակով ՆԱՏՕ-ի զորքի տեղադրումը։ Եվ նույնիսկ կարևոր էլ չէ, թե նման բան հնարավոր է, թե ոչ, այլ այն, թե ինչ կնշանակի դա Ռուսաստանի համար։ Եվ ադրբեջանցիները անընդհատ ամեն ինչ անում են, որպեսզի ռուսներին ավելի շատ գրգռեն այս և նմանատիպ հարցերով։ Ու եթե նույնիսկ Հայաստանը նման պայմանավորվածություններ ունենա ինչ որ մեկի հետ, լավ կլինի, որ դրա մասին ոչ ոք չիմանա մինչև վերջ։

Ռ․ Ղևոնդյանն այն կարծիքին է, որ ռուսները չեն փորձում Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակման լեգիտիմություն ապահովել, որովհետև իրենք ևս լեգիտիմության հետ կապված մեծ խնդիրներ ունեն։ Իսկ Ադրբեջանի հարձակման դեպքում էլ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված որևէ փաստաթուղթ չի գործի։ Այնպես, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահը արդեն շատ է ուշացել։ Ինչ որ մի պահի ՀԱՊԿ-ում սկսելու են հաշվի չառնել Հայաստանի կարծիքը և օրինակ որոշում ընդունեն, որ քվեարկություն կկատարվի մինուս մեկ ձևաչափով, բայց շատ ավելի նախընտրելի է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա ավելի շուտ և Ռուսաստանի հետ իր դաշինքային տրամաբանությունը փորձի կառուցել առանձին ծրագրերի միջոցով։ Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի ամեն ինչ կամ ոչինչ, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է մշտական վախով հարաբերվենք նրանց և ցանկացած մեկի հետ։ Երբ ինչ որ մեկի հետ խոսում ես արդեն իսկ հստակ որոշում կայացրած ու քո ուժը հաշված, դիմացինը, որքան էլ չուզի, հաշվի է նստում քո հետ։ Եվ այս պարագայում վարչապետը ոչ թե պիտի ասի, որ գիտի, թե պատերազմը ինչպես է վերջանալու, այլ հաշվի առնի նաև մեր ռազմական ուժը, հենվի բանակի վրա։

Քաղաքագետը նաև անդրադարձ կատարեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշելով, որ թեև ԵՄ-ին անդամակցելը կարող է տասնյակ տարիներ տևել, բայց այն փոփոխությունները, որ պիտի անի Հայաստանը ԵՄ-ին համապատասխանելու համար, արդեն իսկ լուրջ և լավ փոփոխություններ են լինելու Հայաստանի համար։

Ռ․ Ղևոնդյանը  ՀՀ խորհրդարանական ընդդիմության մասին խոսելով ասաց, որ նրանք խորհրդարանում են հայտնվել բացառապես իշխանությունների ապաշնորհության հետևանքով, երկրում բազմաթիվ այլ կուսակցություններ ու նախաձեռնություններ կան, որոնք շատ ավելի մեծ լսարան ու համակիրներ ունեն, քան խորհրդարանական ընդդիմությունը։ ԱՅս ընդդիմության ողջ ներուժը 6-12 հազար մարդ է, նրանք սպառված են, այդ եղանակով իշխանափոխություն չես անի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *