31.7 C
Yerevan

ՀԱՄԱՍ‑ի «Թուրք Հեծյա­լը»

ԱՄՆ պետդե­պարտա­մենտը, սակայն, հայտա­րա­րեց, թե չկան ապա­ցույցներ, որ ՀԱՄԱՍ‑ի թիկունքում Իրանն է: Այդ դեպքում ո՞վ է ՀԱՄԱՍ‑ի թիկունքին։

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լի հեռուստա­տե­սության 12-րդ ալի­քը հրա­պա­րա­կել է սահմա­նա­պահ զորքե­րի 414-րդ գումարտա­կի դիտորդնե­րի անցյալ տարվա հոկտեմբե­րի 7‑ի վաղ առա­վոտյան վերա­դաս հրա­մա­նա­տա­րությա­նը հայտնած տեղե­կություննե­րի ձայնագրությունը: Առա­ջի­նը, ով նկա­տել է սահմա­նա­յին գոտում զինված մարդկանց ներկա­յությունը, ապա դիտարկել արգե­լա­գո­տու ոչնչա­ցումը, Ռոնի Էշելն է եղել: Չնա­յած զգո­նությա­նը եւ սառնասրտությա­նը, աղջկան չի հաջողվել փրկվել գրո­հա­յիննե­րի հարձա­կումից: Նրա հայրը մեղադրել է իսրա­յե­լա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րությա­նը, որ վեց ժամ ուշա­ցել է: Ռոնին առա­ջին ահա­զանգը հնչեցրել է առա­վոտյան ժամը 06:23-ին, իսկ բանա­կա­յին ստո­րա­բա­ժա­նումներն, ըստ նրա հոր, օգնության շտա­պե­լու հրա­ման ստա­ցել են 12-ին:

Իսրա­յե­լում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը չափա­զանց սրված է, զոհվածնե­րի եւ պատանդառվածնե­րի հարա­զատնե­րը պարբե­րա­բար բողո­քի ակցիա­ներ են անցկացնում: Կառա­վա­րող կոա­լի­ցիա­յի ապա­գան խիստ անո­րոշ է: Մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ վարչա­պետ Նաթանյա­հուն «դադա­րեցրել է պաշտպա­նության նախա­րար Բենի Գանցի հետ շփումնե­րը»: Տեղե­կատվա­կան արտա­հոսքը, հնա­րա­վոր է, կազմա­կերպել են Նաթանյա­հուի քաղա­քա­կան մրցա­կիցնե­րը: Չի բացառված, որ դա նրա նախա­ձեռնությունն է՝ հանրա­յին դժգո­հությունն ուղղորդե­լու դեպի պաշտպա­նության նախա­րա­րին, բանա­կին, ուժա­յին կառույցնե­րին:

Այս սկանդա­լի ամե­նաուշագրավ դրվագն այն է, որ վերա­դաս հրա­մա­նա­տա­րությա­նը հասցեագրած ծածկա­գիր հաղորդագրությամբ Ռոնի Էշե­լը ՀԱՄԱՍ‑ի գրո­հա­յիննե­րի ներխուժումն անվա­նել է «իսկա­կան թուրք հեծյալ»: Ստացվում է, որ Գազա­յի հետ սահմա­նին գրո­հա­յիննե­րի ներխուժում իսրա­յե­լա­կան հատուկ ծառա­յություննե­րի եւ բանա­կա­յին հետա­խուզության կողմից ոչ միայն կանխա­տեսվել է, այլեւ դրան տրվել է «թուրքա­կան հեծյալ» ծածկագրված անվա­նում: Ինչու՞՝ «թուրքա­կան» եւ ոչ թե, ասենք՝ «արա­բա­կան հեծյալ»: Իսկ եթե ծածկագրումը քաղա­քա­կան է, ապա, ըստ իշխող տրա­մադրվա­ծության, այն պետք է կապվեր Իրա­նի հետ:

Տարա­ծաշրջա­նում արդեն մի քանի տասնամյակ է՝ Իրա­նը եւ Իսրա­յելն են միմյանց «աշխարհի երե­սից ջնջե­լու» սպառնա­լիքներ հնչեցնում: Իրա­նը չի ճանա­չում Իսրա­յել պետությունը, անվա­նում է «սիո­նիստա­կան ռեժիմ»: Գազա­յի հատվա­ծից Իսրա­յե­լի դեմ ՀԱՄԱՍ‑ի հարձակման առա­ջին օրե­րին տպա­վո­րություն կար, որ Իրա­նը «կենթարկվի պատժիչ հարվածնե­րի»: ԱՄՆ պետդե­պարտա­մենտը, սակայն, հայտա­րա­րեց, թե չկան ապա­ցույցներ, որ ՀԱՄԱՍ‑ի թիկունքում Իրանն է: Այդ դեպքում ո՞վ է ՀԱՄԱՍ‑ի թիկունքին:

Անցյալ հոկտեմբե­րի 7‑ին միջազգա­յին մամուլում տեղե­կություն հայտնվեց, որ ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան առաջնորդ Հանիան Ստամբուլում է, Էրդո­ղա­նը նրան հորդո­րել է լքել Թուրքիան: Օրերս հայտնի է դարձել, որ 62 –ամյա Հանիան Ստամբուլում պսա­կադրության շքեղ արա­րո­ղություն է կազմա­կերպել՝ երրորդ կին ընտրե­լով 18 տարե­կան թրքուհու: Թուրքիա­յի նախա­գա­հը մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ ոչ մի ուժ իրեն չի կարող ստի­պել, որ ՀԱՄԱՍ‑ը ճանա­չի ահա­բեկչա­կան խմբա­վո­րում: Նրա գնա­հատմամբ՝ «ՀԱՄԱՍ‑ը կուսակցություն է եւ պետք է Պաղեստի­նի անկախ պետության քաղա­քա­կան համա­կարգի մաս կազմի»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3400632.html

Առնչվող Հոդվածներ