Հայաստան

Մեղրին, 29․800-ը Եւ Անկախությունը Մեր Կարմիր Գծերն Են

Մենք շատ արագ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից ու միաժամանակ դիմենք ԵՄ անդամակցության թեկնածություն ստանալու համար։ Ռուսները ոչինչ չեն կարող անել մեզ, եթե կարողանային, արդեն արած կլինեին։ Նման ռազմավարական գործընկեր ունենալը փորձանք է մեզ համար։

Արամ Սարգսյան

1inTVն հյուրընկալել էր ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Զրույցն ընթացել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ներկայացվող հողային պահանջների և դրան ուղեկցող իրադարությունների մասին։

Արամ Սարգսյանն այն կարծիքը հայտնեց, որ այս թեման առաջ է քաշվել ռուսաստանի կողմից։ Նրանք են ադրբեջանցիներին դրդել, որպեսզի վերաբացվի անկլավների և չորս գյուղերի թեման։ Ա․ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ չորս գյուղերի ու անկլավների հարցը եղել է նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, բայց ռուսները կաորղացել են դա չեղարկել, բայց դրա փոխարենը ստացել են վիճարկվող տարածքներում իրենց զորախմբերի ներկայություն։ Այժմ ռուսների ձեռքին միայն երկու խաղաքարտ կա, որով նրանք կարող են Հայաստանի վրա ճնշում բանեցնել՝ անկլավները և չորս գյուղերը։ Ուրիշ ոչինչ Ռուսաստանը չունի մեր դեմ։ ռազմական և առևտրային առումով Հայաստանը հիմա 90-ականների կարգավիճակում չէ և Ռուսաստանը չի կարող մեզ այնպիսի ճնշման ենթարկել, ինչպես ներկայացնում է, մանավանդ, որ Հայաստանի տարածքը իրեն ևս պետք է ստվերային առևտուր անելոր համար ու դրա միջոցով շրջանցելու իր վրա դրված սանկցիաները։ Հենց այդ է պատճառը, որ ռուսներն ամեն ինչ անում են Մեղրիի միջանցքը ստանալու համար։ Բայց ո՛չ ռուսները, ո՛չ էլ ադրբեջանցիներն ու թուրքերը չեն համարձակվի Մեղրիի միջանցքը ուժով բացել։ Եթե կարողանային, վաղուց բացած կլինեին։ Ադրբեջանը, որ ռուսների միջոցով փորձում է Հայստանից ստանալ առավելագույնը, ավելի առաջ չի գա քան այդ չորս գյուղերը, որովհետև դրանից հետո մեկ միլիմետր անգամ առաջ գալու համար նա պատասխան է տալու։ Ու հենց այստեղ է երևում ռուսների ու արևմուտքի առաջարկների տարբերությունը։ Ռուսները մեզ ստիպում են տալ, կամ այնպես են անում, որ այստեղ ներքին խժդժություններ սկսվի, որպեսզի իշխանափոխության արդյունքում գան այնպիսի ուժեր, որոնք հանգիստ կտան Մեղրին էլ, չորս գյուղերն էլ, անկլավներն էլ, վերջում էլ՝ ՀՀ անկախությունը։ Այն, որ Հայաստանում որոշ քաղաքական ու հասարակակն ներկայացուցիչներ դա մեծ սիրով կանեն՝ փաստ է։ Եվ ինքը միանշանակ աջակցում է իշխանություններին, որոնց համար Մեղրին ու ՀՀ անկախությունը կարմիր գծեր են։ Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար և համոզված է, որ ՀՀ իշխանությունների համար էլ երեք կարմիր գիծ կա՝ 29․00ք/կմ-ը, Մեղրիի միջանցքը, ՀՀ անկախությունը։ Սրանք այն արժեքներն են, որոնք հայ ժողովրդի ապագայի երաշխիք են տալիս։ Ընդ որում պետք է հասկանալ, որ ի տարբություն Ռուսաստանի, արևմուտքը մեզ աջակցում է հենց 29․800 ք/կմ հարցով։ Այն ինչ դրա մեջ չի մտնում, նրանք հետ են կանգնում դրանից։ Դրա համար է, որ ռուսների ջանքերով Ալիևը նախ ընդունեց մի քանի սկզբունքներ տարածքային ամբողջականության հարցով, բայց ռուսների դրդմամբ նորից ցանկանում  է այնպիսի իրավիճա ստեղծել, որից կօգտվեն և՛ իրենք, և՛ ռուսները։ Բայց դեռ հարց է, թե ադրբեջանցիները ինչ չափով կընթանան ռուսական ուղեծրով։ Նրանք ևս ռուսներին չեն սիրում և հնարավոր առաջին իսկ առիթով ռուսներին դուրս կվռնդեն այստեղից։

Արամ Սարգսյանն ասաց, որ մենք շատ արագ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից ու միաժամանակ դիմենք ԵՄ անդամակցության թեկնածություն ստանալու համար։ Ռուսները ոչինչ չեն կարող անել մեզ, եթե կարողանային, արդեն արած կլինեին։ Նման ռազմավարական գործընկեր ունենալը փորձանք է մեզ համար։ Նրանք թուրքերի հետ միասին մշտադիտարկման կետ դրեցին, իբրև թե հսկում էին, բայց երբ ադրբեջանցիները հայտարարեցին, որ հայերը զենք են տեղափոխում Արցախ ու փակեցին ճանապարհը, ռուսները ոչ մի բան չարեցին։ Բայց իրար հետ էին հսկում, Այդ ինչպե՞ս պատահեց, որ թուրքերը տեսան զենքի տեղափոխումը, իսկ ռուսները՝ ոչ։ Դեռ այսքանից հետո էլ ռուսներն իրենց տեղական խամաճիկների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, թե այն ինչ կատարվում է հայ-ադրբեջանական թեմայում՝ արևմուտքի հրահրումներն են։ Իսկ երբ մենք ԵՄ թեկնածու, իսկ հետո անդամ դառնանք, տասը, քսան տարի հետո Ադրբեջանն ինքն է խնդրելու, որ մեզ մոտ շենգեն վիզա խփեն, որ կարողանա Եվրոպա գնալ։ Մենք հիմիկվանից պետք է մեր ապագայի մասին մտածենք, առաջ նայեք 20-30 տարով, ոչ թե պարփակվենք իրավիճակի մեջ ու սապսենք հարվածների։ ԻՆչ վերաբերում է այդ չորս գյուղերին, ապա դրանք չպետք է հենց այնպես տալ ու սպասել հաջորդ հարվածին, հակառակը, պետք է այդ չորս գյուղերի տարածքի, դաշտերի, արոտավայրերի հետ կապված գերմանրամասն ուղղումներ անել, դրանք դարձնել պայմանագրի կնքման մի մաս և շատ ողջունելի է, որ իշխանությունները հիմա բաց տեքքստով գնում ու գյուղացիների հետ խոսում, ներկայացնում են վիճակը, ոչ թե Ռ․ Քոչարյանի պես թաքուն գնում են ՔԻ Վեսթ բանակցում ու լռում։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *