25.7 C
Yerevan

Մոսկվան Բաքվի Բարե­կա­մը Չէ

Կապե­րի զարգացման ազգա­յին ինստի­տուտի ամփոփ վերլուծության համա­ձայն՝ Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի նկատմամբ հանրա­յին վերա­բերմունքի դրա­կան շեմի անկումը պայմա­նա­վորված է «Թուրքիա­յի ազդե­ցության մեծացմամբ»: Իսկ Հայաստա­նի դեպքում նույն եզրա­կա­ցությամբ իրա­վի­ճա­կը հասցեագրվում է գործող իշխա­նություննե­րին, որ «թույլ տված սեփա­կան սխալնե­րը վերագրում է Ռուսաստա­նին»:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջանն, այնուա­մե­նայնիվ, Ռուսաստա­նը բարե­կամ չի ճանա­չում

Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրում է ՌԴ Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի տեղե­կատվա­կան հարցե­րով հանձնա­ժո­ղո­վում մի ուշագրավ քննարկման մասին: Լրատվա­մի­ջո­ցի տեղե­կացվա­ծությամբ՝ Ռուսաստա­նի Կապե­րի զարգացման ազգա­յին ինստի­տուտն անցած տարվա ուսումնա­սի­րություննե­րի արդյունքով կոչված «մերձա­վոր արտա­սահմա­նի» երկրնե­րում ՌԴ հանրա­յին վարկա­նի­շի «Տեղե­կանք» է կազմել: Ըստ այդմ, ԱՊՀ անդամ երկրնե­րում, Մոլդո­վա­յում, Վրաստա­նում եւ մերձբալթյան հանրա­պե­տություննե­րում Ռուսաստա­նի վարկա­նի­շի բարե­լա­վում չի արձա­նագրվել, իսկ բացա­սա­կան վերա­բերմունքի աճ տեղի է ունե­ցել մի շարք երկրնե­րում, այդ թվում՝ Ադրբե­ջա­նում, որտեղ Ռուսաստանն անցած տարում յոթ նիշի կորուստ է ունե­ցել:

Թվա­յին արտա­հայտությամբ՝ 2023թ. ադրբե­ջանցի­նե­րի միայն 50,1 տոկոսն է Ռուսաստա­նը բարե­կամ երկիր անվա­նել: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ Ռուսաստա­նի հանրա­յին վարկա­նիշն այդ երկրում 57 տոկոս էր: Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի պրոֆի­լա­յին հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ալեքսեյ Պուշկո­վի գնա­հատմամբ՝ դա «լրջա­գույն մտո­րումնե­րի տեղիք է տալիս»: Նա գտնում է, որ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի նկատմամբ «ոչ մի դժգո­հություն չունի»: Ըստ երեւույթին, ասվա­ծը պետք է հասկա­նալ այն իմաստով, որ Ռուսաստա­նը 2023թվականին իրե­նից դժգոհ լինե­լու ոչ մի առիթ Ադրբե­ջա­նին չի տվել: Եւ, այնուա­մե­նայնիվ, ադրբե­ջանցի­նե­րի գրե­թե կեսը Ռուսաստա­նը բարե­կամ երկիր չի ճանա­չում:

Կապե­րի զարգացման ազգա­յին ինստի­տուտի ամփոփ վերլուծության համա­ձայն՝ Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի նկատմամբ հանրա­յին վերա­բերմունքի դրա­կան շեմի անկումը պայմա­նա­վորված է «Թուրքիա­յի ազդե­ցության մեծացմամբ»: Իսկ Հայաստա­նի դեպքում նույն եզրա­կա­ցությամբ իրա­վի­ճա­կը հասցեագրվում է գործող իշխա­նություննե­րին, որ «թույլ տված սեփա­կան սխալնե­րը վերագրում է Ռուսաստա­նին»:

Ցանկա­ցած հարցում նախ հազիվ թե արտա­ցո­լում է ամբողջ ճշմարտությունը, ապա եւ հիմնա­կա­նում քաղա­քա­կան է: Այս դեպքում՝ հատկա­պես, քանի որ խնդի­րը քննարկվել է Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի համա­պա­տասխան հանձնա­ժո­ղո­վի նիստում եւ հրա­պա­րա­կայնացվել: Ադրբե­ջա­նի մասով Ռուսաստա­նի հանրա­յին վարկա­նի­շի անկումն, ինչպես ասվեց, բացատրվում է Թուրքիա­յի ազդե­ցության մեծացմամբ: Հետեւում է, որ Թուրքիան այսպես, թե այնպես շահագրգռված է, որ Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի նկատմամբ դրա­կան դրա­մադրվա­ծության աճ չարձա­նագրվի: Եւ դա սենա­տոր Պուշկո­վին «լրջա­գույն մտո­րումնե­րի» է մղում:

Ի՞նչ ընթացք կունե­նան քննարկումնե­րը, կունենա՞ն արդյոք՝ պարզ կլի­նի ապա­գա­յում: Բայց պետք է արձա­նագրել, որ Ռուսաստան-ադրբե­ջան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը եւ ռազմա­վա­կան համա­գործակցությունը, ինչի ամրապնդման հավաստիա­ցում են արել երկու երկրնե­րի նախա­գահնե­րը, Ադրբե­ջա­նում հանրայնո­րեն մեծ աջակցություն չունեն: Հակա­ռակ դեպքում մեկ տարում Ռուսաստա­նի նկատմամբ դրա­կան վերա­բերմունքը միանգա­մից յոթ նիշով չէր իջնի: Ընդ որում, դա ռուսաստանյան կողմի ուսումնա­սի­րություննե­րի արդյունքն է: Իրա­կան պատկերն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ավե­լի ոչ մխի­թա­րա­կան է:

Ռուսաստա­նը վարկա­նի­շի կտրուկ անկում է ունե­ցել նաեւ Վրաստա­նում: Չնա­յած տնտե­սա­կան կապե­րի որո­շա­կի զարգացմա­նը, երկու երկրնե­րի միջեւ օդա­յին հաղորդակցության վերա­կանգնմա­նը, վրաց հանրության միայն ութ տոկոսն է Ռուսաստա­նը բարե­կամ երկիր ճանա­չում: Մերձբալթյան երկրնե­րում Ռուսաստա­նի հանրա­յին վարկա­նիշն առհա­սա­րակ բացա­սա­կան է: Անկում է արձա­նագրվել նաեւ Ղազախստա­նում: Միակ հետխորհրդա­յին երկի­րը, որտեղ Ռուսաստա­նը վարկա­նի­շա­յին կորուստներ չի ունե­ցել, Կիրգի­զիան է: Ի՞նչ պատկեր կստացվեր, եթե ուսումնա­սի­րությունը ներառներ նաեւ Արեւելյան Եվրո­պա­յի երկրնե­րը՝ կարե­լի է միայն ենթադրել:

Ռուսաստա­նում կա՞ քաղա­քա­կան ուղեգծի գոնե սրբագրման քաղա­քա­կան դիսկուրս: Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի հանձնա­ժո­ղովնե­րից մեկում թեմա­յի բարձրա­ձայնումից կարե­լի՞ է ենթադրել, որ Մոսկվան իրոք լրջո­րեն անհանգստա­ցած է վարկա­նի­շա­յին կորուստնե­րով: Բայց ավե­լի կարեւոր է, թե այդ վերա­բերմունքը բարե­լա­վե­լու ի՞նչ գործի­քա­կազմ կընտրի գործող իշխա­նությունը: Կոնկրետ Ադրբե­ջա­նի դեպքում ռուսասռանցի փորձա­գետնե­րը, քաղտեխնո­լոգնե­րը Կրեմլին կհուշե՞ն, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը զուտ իրա­վի­ճա­կա­յին է: Ի վերջո, Ադրբե­ջա­նի «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան Ակտի նախա­բա­նում Ռուսաստանն անվանված է «օկուպանտ»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3401403.html

Առնչվող Հոդվածներ