31.7 C
Yerevan

Իրա­կա­նության Այլընտրանքա­յին Ընդունում

Քսանվեց տարի՝ ամեն օր եւ ժամ Ադրբե­ջա­նը նախա­պատրստել է ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմը, բայց երբեք հրա­պա­րա­կա­յին չի հայտա­րա­րել, որ Ջեբրա­յի­լի համար պետք է „մարտա­կան-հայրե­նակցկան միություն„ ստեղծվի, մարդկանց «Կալաշնի­կով» ավտո­մատ, ձեռքի գնդա­ցիր եւ նռնա­կա­նետ բաժանվի, մի ուսա­պարկ «սուխպայ» եւ ուղարկվի Պաշտպա­նության բանա­կի դեմ։

Վահրամ Աթա­նեսյան

21-րդ դարում ֆիդա­յա­կան դեժավյու՞

Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության եւ հայ ժողովրդի ինքնա­պաշտպա­նության համար պայքա­րի ճանա­պարհին զրկանքներն անխուսա­փե­լի են,- ասված է ապօ­րի­նի զենք-զինամթերք պահե­լու կասկա­ծամքով երկու տասնյա­կից ավե­լի անձանց բերման ենթարկե­լու մասին «Մարտա­կան եղբայրության» տարա­ծած հայտա­րա­րությամբ: Ավե­լի վաղ կազմա­կերպությունն ահա­զանգել է, որ իշխա­նությունը խոչընդո­տում է Տավուշի սահմա­նա­մերձ համայնքներ այցե­րին, բնակչության հետ հանդի­պումնե­րին:

Ինչի՞ հետ գործ ունենք: Եթե անձե­րից, կազմա­կերպության անվա­նումից, այցե­լություննե­րի եւ հանդի­պումնե­րի լոկա­ցիա­յից վերա­ցարկվենք,- այսօր «Մարտա­կան եղբայրությունն» է Տավուշ այցե­լե­լու հայտ ներկա­յացնում, վաղը կարող է ստեղծվել «Գթության քույրե­րի միություն» եւ Սյունքի Տեղ կամ Խոզնա­վար, կամ Գեղարքունի­քի Նորա­բակ մեկնե­լու խնդիր դնել,-ապա կստացվի, որ հանրա­յին խմբեր, խմբա­վո­րումներ կան, որ գենե­րացնում են «համազգա­յին դիմադրություն կազմա­կերպե­լու» գաղա­փար:

Զինված դիմադրությունը պահանջում է նախ մարդկա­յին, ապա՝ սպա­ռա­զի­նության, հանդերձանքի, կապի եւ սանի­տա­րա­կան ապա­հո­վության, տրանսպորտա­յին, պարե­նի եւ այլնի անհրա­ժեշտ ռեսուրսներ: Ըստ էության, պետք է ունե­նալ տասնյակ հազա­րա­վոր աշխարհա­զո­րա­յիններ: Հակա­ռակ դեպքում ուտո­պիա է, երբ կարծում կամ ներկա­յացնում են, որ Ոսկե­պա­րում հնա­րա­վոր է դիմադրություն կազմա­կերպել՝ առանց, ասենք, Ներքին Հանդն ապա­հո­վագրե­լու թշնա­մու ներխուժումից: Շատ հավա­նա­կան եւ տրա­մա­բա­նա­կան է, որ Ոսկե­պա­րում հանդի­պե­լով «Մարտա­կան եղբայրության» աշխարհա­զո­րի դիմադրությա­նը, հակա­ռա­կորդը հարձակվե­լու է, օրի­նակ, Ճամբա­րա­կի ուղղությամբ:

Մի կողմ թողնենք, թե որքանո՞վ է նպա­տա­կա­հարմար «այլընտրանքայյին բանակ» կամ թեկուզ աշխարհա­զոր ստեղծե­լու գաղա­փա­րը: Գործնա­կա­նում ո՞վ է հանդարձա­վո­րե­լու, զինե­լու, ասենք, Նոյեմբերյա­նի գյուղե­րից աշխարհա­ղո­րին անդա­մագրված X թվով մարդկանց, ո՞վ է լինե­լու նրանց հրա­մա­նա­տա­րը, ո՞վ է հոգա­լու պարե­նի, առա­ջին բուժօգնության պարա­գա­նե­րի, վիրա­վորնե­րի տարհանման եւ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կից ենթադրվող բազմա­թիվ այլ կարիքնե­րը: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Իսկ որքա՞ն կարե­լի է վախե­ցած ապրել եւ ենթարկվել թշնա­մու պահանջնե­րին»:

Իսկ դեռ որքա՞ն ժամա­նակ է հայ ժողո­վուրդը ներշնչվե­լու, որ կամա­վո­րա­կան-աշխարհա­զո­րա­յին- մարտա­կան եղբայրության խմբե­րով եւ խմբա­պետնե­րով հնա­րա­վոր է պատե­րազմ շահել: Ստույգ իրա­վի­ճա­կի հանդեպ սթափ դատողությու՞նն է գերա­դա­սե­լի, թե՞՝ լիրի­կա­կան զեղումը: Արցա­խի աղե­տը վկա­յում է, փաստում է, ապա­ցուցում է, որ աշխարհա­զո­րը խնդիր չի լուծում: Քսանվեց տարի՝ ամեն օր եւ ժամ Ադրբե­ջա­նը նախա­պատրստել է ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմը, բայց երբեք հրա­պա­րա­կա­յին չի հայտա­րա­րել, որ Ջեբրա­յի­լի համար պետք է „մարտա­կան-հայրե­նակցկան միություն„ ստեղծվի, մարդկանց «Կալաշնի­կով» ավտո­մատ, ձեռքի գնդա­ցիր եւ նռնա­կա­նետ բաժանվի, մի ուսա­պարկ «սուխպայ» եւ ուղարկվի Պաշտպա­նության բանա­կի դեմ: Թշնա­մին ոչ միայն արդիա­կան սպա­ռա­զի­նություններ է ձեռք բերել, այլեւ կազմա­վո­րել մարդասպաննե­րի հատուկ զորա­միա­վո­րում, պրոֆե­սիո­նալ դիվերսիոն ստո­րա­բա­ժա­նումներ: Մանրա­մասնություննե­րը զինվո­րա­կան գործի մասնա­գետնե­րը կիմա­նան:

Ասվա­ծից, իհարկե, չի հետեւում, թե իշխա­նությունը պետք է այլընտրանքա­յին գաղա­փարնե­րը շեմքից մերժի եւ ընդդի­մա­խոսնե­րին բերման ենթարկի կամ այլ բնույթի ճնշումներ գործադրի: Եթե Տավուշում «սահմա­նա­զա­տում է իրականացվում»-ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում,- ապա իրա­վա­կան ի՞նչ հիմքով, դա համաձայնեցվա՞ծ է, հայ-ադրբե­ջա­նա­կան ամբողջ սահմա­նի վերա­բերյալ կիրա­ռե­լի՞ է լինե­լու: Ամե­նասկզբունքա­յի­նը դա է: Եթե պատասխան չկա, խնդի­րը պիտի քննարկվի նորից, կրկին, վերստին եւ՝ ավե­լի հանգա­մա­նա­լի: Բայց հանրա­յին-քաղա­քա­կան դիսկուրսի այլընտրանք չպետք է լինի նախանցյալ դարի ֆիդա­յա­կան «պատե­րազմի» դեժավյուն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ