Հայաստան

Դոժդ֊Ալիև Կապը

Մարտի 23-ին մեկ այօրվա ընթացքում երկրորդ անգամ կայացավ Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում ընդգծվեց «ահաբեկչության դեմ պայքարում կողմերի ջանքերի համատեղման պատրաստակամություն»:

Վահրամ Աթանեսյան

«Դոժդից»՝ Ալիեւի հատուկ ծառություններին. մաղ կապողին մազ տվող

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից ժամեր անց «Կոմերսանտի» նախկին աշխատակից, ներկայումս Լոնդոնում բնակվող Օլեգ Կաշինը յութուբյան իր ալիքով տեսակետ հայտնեց, որ «հետքերից մեկը տանում է դեպի հայերին, որ ահաբեկչության ավանդություններ ունեն»: Նա վկայակոչել էր 1977թ. Մոսկվայի մետրոպոլիտենում «ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչների կազմակերպած պայթյունները»: Նույնը կրկնեց ՌԴ պաշտպանության հետ սերտ կապեր ունեցող «Դոժդ» հեռուսռաալիքը, որի խմբագիրն, իհարկե, Մոսկվայում Հայաստանի դեսպանան բողոքից հետո ներողություն խնդրեց, բայց տեղեկատվա-քարոզչական «թռչնակն» իր գործը, երեւի, արդեն արել են:

Մարտի 23-ին մեկ աօրվա ընթացքում երկրորդ անգամ կայացավ Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում ընդգծվեց «այաբեկչության դեմ պայքարում կողմերի ջանքերի համատեղման պատրաստակամություն»: Մի քանի ժամ անց ռուսաստանյան լրատվամիջոցները համերաշխ ձայնակցությամբ հայտնեցին, որ Մոսկվա-Երեւան թռիչքը հետաձգվում է, ուղեւորներից մեկը հայտարարել է, որ «ձեռնապայուսակում ռումբ ունի»: Մի քանի ժամ անց նռնակներով զինված երեք անձ մուտք գործեց ոստիկանության Նոր Նորքի բաժին: ԱԱԾ-ին հաջողվեց վնասազերծել նրանցից մեկին, մյուս երկուսն իրենց պայթեցրած նռնակներից բեկորային վերքերով գտնվում են հիվանդանոցում:

Մարտի 25-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել «նախապատրաստվող ահաբեկչական ակտը կանխելու» եւ երկու անձի ձերբակալության մասին: Նման դեպքերում որպես կանոն խստագույնս գաղտանապա ալիեւյան հատուկ ծառայությունը տեսանյութ է տարածել: Հարցաքննվում են Բահրուզ Ասկերովը եւ Ասլան Գուրբանով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Բահրուզ Ասկերովն Ադրբեջանի քաղաքացի է, բայց բնակվել է ՌԴ Մուրմանսկ քաղաքում: Վարկածի համաձայն՝ նա ծրագրել է Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի սպանությունը:

Դա պետք է «խուճապ առաջացներ հանրապետության հարավային շրջաններում»-ասված է Ադրբեջանի Պետական անվվտանգության ծառայության հաղորդագրությամբ: Այլ մանրամասները հետաքրքիր չէին լինի, եթե ալիեւյան հատուկ ծառայությունը չտարածեր Բահրուզ Ասկերովի եւ ձերբակալված Ասլան Գուրբանովի «հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը»: Այնտեղ Ասկերովը Գուրբանովին ասում է, որ գործի կազմակերպման համար «պետք է մեկնի Լիբանան, հանդիպի հայկական լոբբիի ներկայացուցիչներին, որոնց դա նույնպես հետաքրքրում է»:

Բաքվի քարոզչության բուն ասելիքը հենց դա է, որովհետեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանն անվանել է «ահաբեկչությունից տուժած երկիր»: Դա երեսնամյա վաղեմության նարատիվ է, ինչպես նաեւ՝ առաջին պատերազմին «լիբանանահայության մասնակցության» քարոզչությունը, որ «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից երկու օր անց Ալիեւը վերակենդանացնում է Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի սպանությամբ Լիբանանի «հայկական լոբբիի հետաքրքվածությամբ»:

Մնում է հասկանալ՝ ՌԴ ՊՆ կուրացիայով գործող «Դոժդ» հեռուսատեսությու՞նն է Ալիեւի հատուկ ծառայություններին միջնորդավորված հուշում արել, թե՞ նրանք են «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության կազմակերպման «հայկական հետք» մատուցել: Անցած նոյեմբերին Բաքու է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, կողմերն ստորագրել են տեղեկատվական անվտանգության բնագավառում համագործակցության հուշագիր: Մի քանի օր անց Բաքվում է գտնվել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը: Նրա եւ Մոսկվայում ադրբեջանական բիզնես-օլիգարխիայի սերտ կապերը բացահայտված են քառասունչորսօրյա պատերազմի շրջանից: Լենքորանը էթնիկ թալիշների հայրենիքն է, որտեղ ավանդաբար մեծ է իրանական կողմնորոշումը: Ի՞նչ «մաղ» են գործում ՌԴ հատուկ ծառայությունները, նրանց ի՞նչ «մազ է մատուցում» Իլհամ Ալիեւը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402228.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *