32.3 C
Yerevan

ՌԴ ԱԳՆ֊ը Բաքվի Փաստա­բան

Փաստո­րեն, երբ Ադրբե­ջանն է սպա­ռա­զի­նություն մատա­կա­րա­րում Ուկրաի­նա­յին, դա ահա­վոր չէ, իսկ ահա, եթե խոսք լինի Հայաստա­նի մասին՝ ահա­վոր է: Սա իրա­կա­նում խոսում է այն մասին, թե ինչ ահա­վոր վիճա­կում է Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը։

Հակոբ Բադալյան

ՌԴ ԱԳՆ-ում Ադրբե­ջա­նի խոսնա­կը

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րության հայտնի Մարիա Զախա­րո­վան մարտի 27-ին մեկնա­բա­նել է երրորդ երկրի տարածքով հացա­հա­տի­կա­յին միջանցքի շրջա­նակնե­րում Ադրբե­ջա­նի կողմից Ուկրաի­նա­յին ավե­լի քան 130 հրե­տա­նա­յին կայանքնե­րի մատա­կա­րարման մասին տեղե­կատվությունը եւ հայտա­րա­րել, թե Ռուսաստա­նը մանրակրկիտ ստուգում է այդպի­սի բոլոր տեղե­կություննե­րը: Նա հայտնել է, որ իրենց համար դա սկզբունքա­յին թեմա է, միշտ կապի մեջ են ադրբե­ջա­նա­կան կողմի հետ, եւ ուշադրություն հրա­վի­րել հանգա­մանքին, որ Բաքուն հերքել է այդ տեղե­կություննե­րը:

Դե, բնա­կան է, որ Բաքուն չէր խոստո­վա­նե­լու Ուկրաի­նա­յին սպա­ռա­զի­նության տրա­մադրումը, հետեւա­բար Բաքվի հերքումը ըստ էության ոչինչ է: Բայց, անկասկած է նաեւ, որ այսօր Ռուսաստա­նը կարող է ստիպված լինել «կախվել» նույնիսկ Բաքվի ոչնչից, միայն թե խուսա­փի Ադրբե­ջա­նի հասցեին որեւէ նախա­տինքից կամ դիտո­ղությունից, քանի որ Մոսկվա­յի համար դա կարող է թանկ արժե­նալ: Սա իհարկե տխուր պատկեր է, ուր Ռուսաստա­նին հասցրել են հենց նրանք, որոնց ներկա­յացնում է նաեւ Մարիա Զախա­րո­վան, որի պատասխաննե­րը ավե­լի շուտ խոսում են այն մասին, որ Զախա­րո­վան Ռուսաստա­նի ԱԳՆ խոսնակ չէ, այլ Ռուսաստա­նի ԱԳՆ-ում Ադրբե­ջա­նի խոսնա­կը:

Եվ դրա մասին է վկա­յում այն, թե ինչ է ասում Զախա­րո­վան Հայաստա­նի վերա­բերյալ. «Գլխա­վորն այն է, որպեսզի Հայաստա­նի մասին նման բան չհայտնվի։ Այդ դա արդեն ահա­վոր կլի­նի»: Փաստո­րեն, երբ Ադրբե­ջանն է սպա­ռա­զի­նություն մատա­կա­րա­րում Ուկրաի­նա­յին, այն Ադրբե­ջա­նը, որի նախա­գա­հի հետ ՌԴ նախա­գա­հը դաշնակցա­յին հռչա­կա­գիր ստո­րագրեց Ուկրաի­նա­յի վրա գրո­հը սկսե­լուց երկու օր առաջ, դա ահա­վոր չէ, իսկ ահա, եթե խոսք լինի Հայաստա­նի մասին՝ ահա­վոր է: Սա իրա­կա­նում խոսում է այն մասին, թե ինչ ահա­վոր վիճա­կում է Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը:

Հարցն այն չէ, որ Հայաստա­նը պետք է սպա­ռա­զի­նություն մատա­կա­րա­րի Ուկրաի­նա: Հայաստաննն անգամ իր սպա­ռա­զի­նության կարիքն է բավա­րա­րում զգա­լի դժվա­րություննե­րով: Եվ ավե­լին, նաեւ քաղա­քա­կան իմաստով Հայաստա­նի համար բացարձա­կա­պես չկա ուկրաի­նա­կան խնդրի մեջ թաթախվե­լու անհրա­ժեշտություն, թե ռուսա­կան, թե մյուս կողմից՝ լինի ուկրաի­նա­կան, թե արեւմտյան: Հայաստա­նին իր խնդիրներն ու մարտահրա­վերներն արդեն իսկ բավա­րար են:

Տվյալ պարա­գա­յում հատկանշա­կան է ՌԴ արտգործնա­խա­րա­րության ներկա­յա­ցուցչի պահվածքն ու գնա­հա­տումնե­րը, որոնք անշուշտ լոկ իրե­նը չեն,այլ արտա­ցո­լում են մոտե­ցումնե­րի ու գնա­հա­տումնե­րի այն համա­կարգը, որն ի դեպ թերեւս ունի ոչ թե մեկ-երկու տարվա, այլ թերեւս առնվազն այդքան տասնամյա­կի պատմություն, ինչի հետեւանքով էլ ըստ էության տապա­լել է Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը թե Հայաստա­նի, թե Կովկա­սի մասով ընդհանրա­պես, այդ քաղա­քա­կա­նությունը օբյեկտիվ որո­շա­կի կախվա­ծությունից բացի, նաեւ խիստ սուբյեկտիվ շոշա­փե­լի կախվա­ծության մեջ գցե­լով Թուրքիա­յից ու Ադրբե­ջա­նից: Այնքան, որ Ալիեւը կարող է հրա­մա­յել ճակա­տա­յին գնդա­կա­հա­րության ենթարկել ռուս խաղա­ղա­պահնե­րին, եւ հարցը փակել միայն ներո­ղություն խնդրե­լով ու փոխհա­տուցում առա­ջարկե­լով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3403175.html

Առնչվող Հոդվածներ