25.7 C
Yerevan

Ապրի­լի 5‑ը Հնա­րա­վո­րություն Է

Հայաստա­նին պետք կգա նախ ժամա­նակ, որի ընթացքում  հայկա­կան արտադրողներն ու սպա­սարկողնե­րը կպարտա­վորվեն բարձրացնել իրենց առա­ջարկի որա­կը, միևնույն ժամա­նակ նրանք որո­շա­կի ժամա­նա­կա­հատված կկա­րո­ղա­նան արտոնյալ պայմաննե­րում իրացնել այն ինչ ունեն, որպեսզի ծանր ցնցումնե­րի չենթարկվեն, մինչև սահմանված ժամկետնե­րում ապա­հո­վեն որա­կի բարձրա­ցումը։ Այստեղ է, որ պետության դերը պիտի երևա։

Արման Եղո­յան

1inTV‑ն զրուցել է ԱԺ Եվրո­պա­կան ինտեգրման մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, ԱԺ պատգա­մա­վոր Արման Եղո­յա­նի հետ։ Զրուցն ընթա­ցել է ՀՀ-ԵՄ հարա­բե­րություննե­րի խորացման և դրա­նից սպասվող ակնկա­լիքնե­րի թեմա­յով։

Արման Եղո­յանն իր խոսքում նշեց, որ մեր տնտե­սությունն իրոք որ ունի դիվերսիֆի­կացման և ապա­հո­վագրման կարիք ու ԵՄ հետ խորա­ցող հարա­բե­րություննե­րը իրավ կարող են մեծ ու նշա­նա­կա­լի փոփո­խություններ մտցնել ՀՀ տնտե­սությունն ապա­հո­վագրե­լու հարցում։ Այդ առումով կարև­որ է ապրի­լի հինգին սպասվող եռա­կողմ հանդի­պումը, բայց մի քիչ անհասկա­նա­լի է դրա շուրջ բարձրա­ցած աղմուկը։ Այդ հանդի­պումը ինչ-որ առասպե­լա­կան բան չի բերե­լու իր հետ, այն ունի իր օրա­կարգն ու նշա­նա­կությունը և ոչ թե պետք է անհասկա­նա­լի աղմուկի մջ թաղել այն, այլ հստակ ընդգծել դրա հետև­անքնե­րը։ 

Անդրա­դառնա­լով այն բանին, որ ԵԱՏՄ հետ ՀՀ ապրանքաշրջա­նա­ռությունը շուրջ մեկ մլրդ ԱՄՆ դոլա­րից աճել է մինչև մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար և ինչպե՞ս է ԵՄ հետ առևտրի ազա­տա­կա­նա­ցումը փորձե­լու լրացնել այդ մեծ բացը՝ Արման Եղո­յա­նը նշեց, որ այդ հարցը իրոք կա, որը հստակ լուծում է պահանջում։ Այդ նպա­տա­կով եվրո­պա­ցի գործընկերնե­րից ակնկալվում է որո­շա­կի ապրանքա­տե­սակնե­րի անտո­կոս ու առանց մաքս առևտրի ազա­տա­կա­նա­ցում, որը հնա­րա­վո­րություն կտա անվտանգ դարձնել ՀՀ տնտե­սությա­նը սպառնա­ցող այն հարվածնե­րը, որոնք կլի­նեն ԵԱՏՄ-ից ԵՄ անցման ժամա­նակ։ Միևնույն ժամա­նակ հարկ է նկա­տել, որ ԵՄ‑ը ունի միջի­նից ցածր եկա­մուտներ ունե­ցող երկրնե­րի համար նախա­տեսվող սոցիա­լա­կան օգնության փաթեթ, որից սակայն, Հայաստանն այլևս չի օգտվում, որովհետև 2019–2020թթ ընթացքում Հայաստա­նը դարձել է միջի­նից բարձր եկա­մուտներ ունե­ցող երկիր։ Դա պայմա­նա­վորված է մի կողմից տնտե­սության աշխուժա­ցումով, մյուս կողմից՝ համաշխարհա­յին բանկի կողմից մշակված չափա­նիշնե­րի որո­շա­կի փոփո­խումով։ Բայց այս պարա­գա­յի համար ևս կան համա­պա­տասխան լուծումներ։ Ամեն երկիր ունի զգա­յուն ապրանքնե­րի ցուցակ, որի համար էլ պիտի կիրառվի ազա­տա­կա­նացման որո­շա­կի մոտե­ցում։

Հաջորդ հարցը, որին անդրա­դարձավ Աման Եղո­յա­նը՝ վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումն ու ԵՄ ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նե­ցումն է։ Ինչ վերա­բե­րում է ԵՄ ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նե­լուն, դա միանգա­մից չի կատարվե­լու և չի էլ կարող կատարվել, քանի որ այս պահին կա արտադրման որո­շա­կի որակ, որից հրա­ժարվե­լը մի քանի օրվա հարց չէ։ Հավա­նա­բար այս դեպքում Հայաստա­նը կօգտվի այն հնա­րա­վո­րությունից, որը ժամա­նա­կին տրվեց Ուկրաի­նա­յին, Մոլդո­վա­յին, Վրաստա­նին, որպեսզի նրանք հասցնեն իրենց արտադրանքի ու սպա­սարկման որա­կը հասցնել ԵՄ ստանդարտնե­րին, մի բան, որ եվրո­պա­ցի­նե­րի համար շատ կարև­որ է։ Ընդ որում այստեղ Հայաստա­նին պետք կգա նախ ժամա­նակ, որի ընթացքում  հայկա­կան արտադրողներն ու սպա­սարկողնե­րը կպարտա­վորվեն բարձրացնել իրենց առա­ջարկի որա­կը, միևնույն ժամա­նակ նրանք որո­շա­կի ժամա­նա­կա­հատված կկա­րո­ղա­նան արտոնյալ պայմաննե­րում իրացնել այն ինչ ունեն, որպեսզի ծանր ցնցումնե­րի չենթարկվեն, մինչև սահմանված ժամկետնե­րում ապա­հո­վեն որա­կի բարձրա­ցումը։ Այստեղ է, որ պետության դերը պիտի երևա։ Եթե գործը մնա միայն արտադրո­ղին, ապա նա չի ձգտի այդ բարձրացմա­նը քանի որ որա­կի բարձրա­ցումը նախա­տե­սում է հավելյալ միջոցնե­րի, ջանքե­րի և ժամա­նա­կի տրա­մադրում, որը չի կարող չազդել առա­ջարկվող արտադրանքի ու ծառա­յության շուկա­յա­կան գնի և ինքնարժե­քի վրա։ Մինչդեռ եթե կա այլընտրանքա­յին շուկա, որտեղ հնա­րա­վոր է իրացնել առկա որա­կը, ապա արտադրո­ղը չի ցանկա­նա իր վրա բեռ վերցնել և որա­կի բարձրա­ցում ապա­հո­վել, եթե միայն դա ընդհա­նուր պետա­կան քաղա­քա­կա­նություն չլի­նի, որը թույլ կտա իրացնել ունե­ցա­ծը և որա­կի ապա­հո­վումը դարձնել ժամա­նա­կի ընթացքում կատարվող պահանջ։ Հնա­րա­վոր չէ ասենք երկու տարով կանգնեցնել ողջ արտադրա­կան ու սպա­սարկման համա­կարգն ու սկսել բարձրացնել այն։ ԱԺ պատգա­մա­վո­րը վստա­հեցրեց, որ այդ նույն փորձն ունե­ցել են Վրաստա­նը, Ուկրաի­նան, Մոլդո­վան, այնպես, որ գործընթա­ցը սկզբունքո­րեն պարզ է, կիրա­ռե­լի է և հեռանկարներ ունե­ցող։ Այսպես թե այնպես լինե­լու է որո­շա­կիո­րեն զգացվող անցումա­յին փուլ, դա զգա­լի կլի­նի բոլո­րի համար, բայց դրա հետև­անքը շատ ավե­լի լավ կլի­նի

Ինչ վերա­բե­րում է վիզա­նե­րի ազա­տա­կա­նացմա­նը, ապա անհիմն է այն մտա­վա­խությունը, որ վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումնից հետո մեծ արտա­գաղթ կսկսվի դեպի Եվրո­պա։ Վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումը չի նշա­նա­կում Եվրո­պա գնա­լու և ապրե­լու թույլտվություն։ Այդ ազա­տա­կա­նա­ցումն իրե­նից ենթադրում է ըստ էության տուրիստա­կան կարգա­վի­ճա­կի վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցում, այսինքն Եվրո­պա­յում 90 օր գտնվե­լու թույլտվություն։ Իսկ աշխա­տանքա­յին վիզան այսօր էլ գործող մի համա­կարգ է։ Ոչ մի ապշե­ցուցիչ ու աղե­տա­լի բան չի կատարվե­լու, ավե­լին, ամեն ինչ ավե­լի հարմա­րա­վետ և հեշտ է լինե­լու։

Պատգա­մա­վո­րը խոսեց նաև Հարա­վա­յին Կովկա­սը եվրո­պա­կան ընկա­լումնե­րում մեկ ամբողջա­կան մարզ լինե­լու պատկե­րա­ցումնե­րի, Հայաստա­նի համար առևտրա­յին նոր ուղի­նե­րի հնա­րա­վո­րության և այդ հնա­րա­վո­րություններն իրացնե­լու մասին։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ