25.7 C
Yerevan

Լավրո­վի Պլա­նի Հետքե­րով

Կասկած կա՞, որ 44-օրյա պատե­րազմը ամե­նեւին էլ Ադրբե­ջա­նի պատե­րազմը չէր Արցա­խի դեմ, դա Թուրքիա­յի պատե­րազմն էր Կովկաս մտնե­լու համար: Այո, այն ավարտվեց ռուս-թուրքա­կան համա­ձայնությամբ, բայց՝ Ռուսաստա­նի հաշվին, Թուրքիա­յի դիրքա­յին եւ դերա­յին ակնհայտ առաջխա­ղացմամբ:

Հակոբ Բադալյան

«Լավրովյան պլա­նի» շարունակվող ոդի­սա­կա­նը

Հայաստա­նում առ այսօր շարունակվում են քննարկումներ այն մասին, որ Հայաստա­նը 44-օրյա պատե­րազմի հասավ՝ մերժե­լով կարգա­վորման տարբե­րակներն ու պլաննե­րը, այդ թվում 2016-ից հետո ներկա­յացված Լավրովյան պլա­նը, որը որո­շա­կի վերա­փո­խումով ներկա­յացվել է նաեւ 2019-ին: Սրանք անշուշտ կարեւոր քննարկումներ են, որովհե­տեւ թվում է, որ խնդրո առարկան կորսված է վաղուց՝ ցավա­գին եւ ողբերգա­կան գնով, սակայն ռեգիո­նալ իրա­դարձություննե­րի եւ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մկջեւ այսպես ասած խաղա­ղության խննդրի առումով տրա­մա­բա­նությունը շարունա­կում է մնալ նույնը: Թվում է անթե­րի՝ եթե Հայաստա­նը գնար կարգա­վորման, ընդունել այդ պլաննե­րը, ապա չէր լինի պատե­րազմ եւ այսօր Արցա­խը կլի­ներ հայկա­կան:

Բայց, փորձենք դիտարկել մի սցե­նա­րա­յին տարբե­րակ, վարկած: Հայաստա­նը համա­ձայնում էր որեւէ պլա­նի, զիջվում էին տարածքներ, տեղա­կայվում էին ռուս խաղա­ղա­պահներ, կարգա­վի­ճա­կը մնում էր անո­րոշ ապա­գա­յին, այլ կերպ ասված՝ իրա­կա­նացվում էր «տարածքներ խաղա­ղության դիմաց» սկզբունքը: Սա բացա­ռե­լու՞ էր որեւէ հետա­գա էսկա­լա­ցիա, եթե գործ ունենք մի իողության հետ, որ կոնֆլիկտն ակնհայտո­րեն կարգա­վորված չէ, այլ ընդա­մե­նը ժամա­նա­կա­վոր փոփո­խության է ենթարկվել ստա­տուս-քվոն:

Եվ դա մի համաշխարհա­յին իրա­վի­ճա­կի պայմա­նում, որտեղ սրվում է ուշա­յին կենտրոննե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան դիմա­կա­յությունը եւ մտնում պրոքսի պատե­րազմնե­րի, հիբրի­դա­յին համաշխարհա­յին պատե­րազմի փուլ, ավե­լի պարզ՝ պատե­րազմնե­րի միջո­ցով աշխարհի վերա­բա­ժանման փուլ: Եթե օրի­նակ այդ փուլում Ռուսաստա­նը 2022 թվա­կա­նին ի վիճա­կի չէր ապա­հո­վել նոյեմբե­րի 9—ի փաստաթղթով ամրագրված ստա­տուս-քվոն, այդ թվում իր խաղա­ղա­պահ ներկա­յության միջո­ցով, արդյո՞ք իրա­դարձություննե­րի այդօ­րի­նակ զարգացման պարա­գա­յում ի վիճա­կի էր լինե­լու անել դա թեկուզ «լավրովյան պլա­նով» խաղա­ղա­պահնե­րի տեղա­կայվա­ծության պարա­գա­յում:

Մինչդեռ, կասկած կա՞, որ 44-օրյա պատե­րազմը ամե­նեւին էլ Ադրբե­ջա­նի պատե­րազմը չէր Արցա­խի դեմ, դա Թուրքիա­յի պատե­րազմն էր Կովկաս մտնե­լու համար: Այո, այն ավարտվեց ռուս-թուրքա­կան համա­ձայնությամբ, բայց՝ Ռուսաստա­նի հաշվին, Թուրքիա­յի դիրքա­յին եւ դերա­յին ակնհայտ առաջխա­ղացմամբ: Իսկ դա աշխարհա­քա­ղա­քա­կան խնդիր է, իրա­դարձություննե­րի բերումով հասունա­ցած: Սիրիա­յում իրեն պարտադրած Թուրքիան հաջորդիվ անցավ Կովկա­սին, օգտա­գործե­լով նաեւ այն հանգա­մանքը, որ իր գործո­նը բխում էր արեւմտյան առա­ջա­տար տերություննե­րի շահից՝ ռուս-իրա­նա­կան գործակցության ճաա­պարհը արգե­լա­փա­կե­լու տեսանկյունից, բացա­ռությամբ թերեւս Ֆրանսիա­յի:

Հետեւա­բար, պնդել, թե որեւէ պլա­նի ընդունումը ապա­հո­վագրե­լու էր տարի­ներ անց նոր պատե­րազմից, որ տեղի ունե­ցավ աշխարհա­քա­ղա­քա­կան մոտիվնե­րով, թերեւս ճիշտ չէ: Այո, դա հաստա­տա­պես կարող է եւ պետք է լինի քննարկկման առարկա, բայց ոչ միարժեք պնդումնե­րի, որոնք կամա, թե ակա­մա դառնում են դիտարկե­լի որպես մեթո­դա­բա­նության, քաղա­քա­կան վարքագծի եւ մոդե­լա­վորման հիմք: Նույն կերպ, մեղմ ասած կասկա­ծե­լի է այն համո­զումը, թե Արեւմուտքը աջակցում էր Ռուսաստա­նի մշա­կած պլաննե­րի իրա­գործմա­նը: Այդ պլաննե­րը Մոսկվան դիտարկում էր Կովկա­սում իր դիրքե­րի ամրացման միջոց: Իրատեսակա՞ն է մտա­ծել, որ Արեւմեւտքը կարող էր խոսքից բացի գործով աջակցել դրան: Իսկ խոսքով՝ ինչու՞ պետք է չաջակցեին. «կարո՞ղ ես, արա», կասեին նրանք Ռուսաստա­նին, սպա­սե­լով չկա­րո­ղա­նա­լուն, եւ գուցե հնա­րա­վո­րինս նպաստե­լով հենց չկա­րո­ղա­նա­լուն՝ տարբեր մեխա­նիզմնե­րով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404324.html

Առնչվող Հոդվածներ