25.7 C
Yerevan

Բաքուն Շանտա­ժով Ապա­հո­վագրում Է Իրեն

Ինչու՞ է անհանգստա­նում Բաքուն: Բաքուն իր շանտա­ժով իր «ներկա­յությունն» է ապա­հո­վում Բրյուսե­լի հանդիպմա­նը: Ընդ որում, շանտաժն Ադրբե­ջա­նը սկսել է ավե­լի վաղ, դեռեւս արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րությունից, որը Բրյուսե­լում սպասվող հանդի­պումը որա­կել էր կողմնա­կալ:

Հակոբ Բադալյան

Աճող Շանտաժ Բրյուսե­լից Առաջ

Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րության տարա­ծած հայտա­րա­րությունը, թե Հայաստանն իբրեւ սպա­ռա­զի­նություն է կուտա­կում սահմա­նին եւ իրա­կա­նացնում զորքի տեղա­շարժ, ակնհայտ շանտաժ է եւ այստեղ անշուշտ չկա երկրորդ հարց: Հայաստա­նի ՊՆ‑ն հերքեց ադրբե­ջա­նա­կան հայտա­րա­րությունը, ասե­լով, որ դա կեղծ է: Ըստ էության այդ հայտա­րա­րությունը հերքեց նաեւ Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լությունը, հայտնե­լով, որ չի արձա­նագրել որեւէ արտա­ռոց իրա­վի­ճակ: Ադրբե­ջա­նի շանտա­ժի հիմնա­կան թիրա­խը թերեւս ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում սպասվող հանդի­պումն է՝ Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեին: Եվրա­միության արտա­քին հանձնա­կա­տա­րի խոսնակ Պիտեր Ստա­նոն հայտա­րա­րել է, որ այդ հանդիպմա­նը չեն քննարկվե­լու անվտանգա­յին ոլորտի հարցեր, լինե­լու է տնտե­սա­կան եւ մարդա­սի­րա­կան հարցե­րի քննարկում:

Այդ դեպքում ինչու՞ է անհանգստա­նում Բաքուն: Բաքուն իր շանտա­ժով իր «ներկա­յությունն» է ապա­հո­վում Բրյուսե­լի հանդիպմա­նը: Ընդ որում, շանտաժն Ադրբե­ջա­նը սկսել է ավե­լի վաղ, դեռեւս արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րությունից, որը Բրյուսե­լում սպասվող հանդի­պումը որա­կել էր կողմնա­կալ: Հենց այդ հայտա­րա­րությա­նը հաջորդե­ցին «արդա­րա­ցումներ» Եվրո­պա­յից ու ԱՄՆ-ից, որ հանդի­պումը քննարկե­լու է միայն տնտե­սա­կան հարցեր: Ադրբե­ջանն այդուհանդերձ դրա­նից ոչ թե «հանգստա­ցավ», այլ որո­շեց զարգացնել շանտա­ժը, թեժացնել այն:

Բոլո­րո­վին բացառված չէ, որ առա­ջի­կա օրե­րին Բաքուն նույնիսկ գնա սահմա­նա­յին փոքր լարման, որեւէ հատվա­ծում: Այդ իմաստով, ի դեպ, Հայաստա­նի զինված ուժե­րը թերեւս պետք է բերվեն ամե­նա­բարձր պատրաստա­կա­նության: Ադրբե­ջա­նի խնդի­րը Բրյուսե­լում սպասվող հանդի­պումից «ապա­հո­վագրվե­լը» չէ, այլ այդ հանդիպմա­նը «ներկա» լինե­լը, թեկուզ հեռա­կա: Իսկ դա տարբե­րա­կը հենց այն է, ինչ ընտրել է Բաքուն՝ շանտա­ժը, առա­վել եւս, որ ԱԳՆ մակարդա­կով նախնա­կան հայտա­րա­րությունից հետո եղած արձա­գանքնե­րը այնքան «կոկիկ« ու «մեղմ» էին, որ Ադրբե­ջա­նը համոզվեց՝ իր մարտա­վա­րությունը եւ հաշվարկը ունի ծավալվե­լու տեղ:

Պետք չէ բացա­ռել, որ իրե­րի այդ դրությունը խոշոր հաշվով կարող է բավա­րա­րել նաեւ Եվրա­միությանն ու ԱՄՆ-ին, հաշվի առնե­լով այն, որ նրանք չունեն Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հավա­սա­րության նշա­նը խախտե­լու մոտիվ եւ մտադրություն, ըստ այդմ Ադրբե­ջա­նի «սադրանքա­հեն» վարքա­գի­ծը կարող է լինել հիմնա­վո­րում, թե ինչու է պետք հաշվի առնել նաեւ Բաքվին՝ իրա­վի­ճա­կը չապա­կա­յունացնե­լու համար: Ի վերջո, հակա­ռակ դեպքում հազիվ թե նույն՝ «հաշվի առնե­լու» վարքա­գի­ծը դրսեւո­րեր նաեւ Երեւա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404563.html

Առնչվող Հոդվածներ