19.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Հարվա՞ծ Է Սպա­սում Իրա­նից

Նորություն չէ, որ Ադրբե­ջանն Իսրա­յե­լի համար հակաի­րա­նա­կան հենա­կետ է, ինչով էլ պայմա­նա­վորված է եղել այդ երկրի հետ հարա­բե­րության խորացման իսրա­յե­լա­կան քաղա­քա­կա­նությունը:

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջանն անհանգստա­ցել է Իրա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր Ջալալ Ռաշի­դի Կուչիի հայտա­րա­րությունից: Իրանցի պատգա­մա­վո­րը հայտա­րա­րել է, որ ի պատասխան Դամասկո­սում Իրա­նի հյուպա­տո­սությա­նը հասցված իսրա­յե­լա­կան հարվա­ծի, որի հետեւանքով զոհվել են իրանցի բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ, այդ թվում գենե­րալներ, պետք է թիրա­խա­վո­րել արտերկրում Իսրա­յե­լի դեսպա­նատնե­րը: Իրանցի պատգա­մա­վո­րը մասնա­վո­րա­պես նշել է Ադրբե­ջա­նում Իսրա­յե­լի դեսպա­նա­տան մասին: Թերեւս ոչ պատա­հա­կան, քանի որ տասնամյակնե­րի իրա­դարձություննե­րի համա­տեքստում նորություն չէ, որ Ադրբե­ջանն Իսրա­յե­լի համար հակաի­րա­նա­կան հենա­կետ է, ինչով էլ պայմա­նա­վորված է եղել այդ երկրի հետ հարա­բե­րության խորացման իսրա­յե­լա­կան քաղա­քա­կա­նությունը:

Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը Իրա­նին խորհուրդ են տալիս չփորձել, քանի որ Ադրբե­ջանն ունի ուժեղ ՀՕՊ համա­կարգ եւ ուժեղ հատուկ ծառա­յություններ, իսկ փորձե­լու պարա­գա­յում խոստա­նում են «ցավոտ պպա­տասխան»: Ընդ որում, այդ համա­տեքստում Բաքվի մամուլը հիշա­տա­կում է Իրա­նի հարցե­րով ԱՄՆ հատուկ բանագնա­ցի տեղա­կալ Աբրամ Փեյլի այցը Ադրբե­ջան, որ ավարտվել է նախօ­րեին եւ տեղի է ունե­ցել ռեգիո­նալ այցի շրջա­նա­կում: Բաքվի մամուլը բազմի­մաստ ակնարկում է, որ դրա ընթացքում քննարկվել է Իրա­նի գործո­ղություննե­րի դեմ Ադրբե­ջա­նի հնա­րա­վոր պատասխա­նի հարցը:

Ինչ է քննարկել ամե­րի­կա­ցի բանագնա­ցը Ադրբե­ջա­նում եւ ռեգիո­նում ընդհանրա­պես, պարզ չէ, սակայն մի բան կասկա­ծից վեր է՝ Ադրբե­ջա­նը իրեն դիտարկել ու դիտարկում է Իրա­նի հավա­նա­կան եւ «լեգի­տիմ» թիրախ, առնվազն այնքա­նով, որքա­նով Իրանն իր համար «լեգի­տիմ» թիրախ է դիտարկում Իսրա­յե­լը: Չնա­յած Ադրբե­ջա­նը Իրա­նին հավաստիացնում է, թե Իսրա­յե­լի հետ բարե­կա­մությունն ուղղված չէ Թեհրա­նի դեմ, այդուհանդերձ հազիվ թե Բաքվում ունեն Իրա­նի միամտության կանխա­վարկա­ծով առաջնորդվե­լու տգի­տություն: Բաքուն նույնիսկ չի դատա­պարտել Դամասկո­սում Իրա­նի հյուպա­տո­սության դեմ հարձա­կումը:

Ադրբե­ջա­նի անհանգստությունը սակայն թերեւս ավե­լի խորն է կամ ավե­լի լայն, այսպես ասած՝ հյուսի­սից հարավ, հաշվւ առնե­լով նաեւ այն, որ ադրբե­ջա­նա­կան «կոդե­րը» ուրվագծվում են Կրո­կուսի ահա­բե­կության մեջ, առնվազն այն հարցե­րի տեսքով, որ Ռուսաստա­նում հնչում են Կրո­կուսի ադրբե­ջանցի հիմնա­դիր-սեփա­կա­նա­տեր Աղա­լա­րովնե­րի հասցեին, որոնք մի ժամա­նակ Իլհամ Ալիեւի խնա­մին էին: Ի վերջո բոլո­րո­վին նորություն չէ այն, որ Ադրբե­ջա­նը մեղմ ասած պատրաստ է կապի­տա­լի­զացնել Ռուսաստա­նի եւ Իրա­նի միջեւ եղած իր դիրքը ոչ միայն որպես նրանց մջեւ կամուրջ, այլ հարկ եղած դեպքում՝ պատնեշ, կախված աշխարհա­քա­ղա­քա­կան քամի­նե­րից:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3405456.html

Առնչվող Հոդվածներ