19.6 C
Yerevan

Բլինքե­նը Զգուշացրե՞լ Է Ալիեւին

Մամուլի որոշ հրա­պա­րա­կումնե­րից, քաղա­քա­գի­տա­կան ենթա­տեքստա­յին ակնարկնե­րից հասկացվում է, որ Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի ներկա­յությունը հանրա­յին աջակցություն չունի, եւ Մոսկվա-Բաքու «սիներգիան» կառուցված է Պուտին-Ալիեւ պայմա­նա­վորվա­ծություննե­րի վրա:

Հակոբ Բադալյան

Պաշտո­նա­կան Բաքուն իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջոցնե­րով տարա­ծաշրջա­նում Արեւմուտքի ծրագրե­րից «անհանգստություն» է տիրա­ժա­վո­րում, որ նկա­տե­լիո­րեն ուժե­ղա­ցել է Բրյուսե­լում Հայաստա­նի վարչա­պե­տի, ԱՄՆ պետքարտուղա­րի եւ Եվրահնաձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի հանդիպման նախօ­րեին: Հատկանշա­կան է, որ այդ, ինչպես նաեւ Արեւմուտքին վերա­բե­րող բազմա­թիվ այլ հարցե­րում Բաքվի եւ Մոսկվա­յի գնա­հա­տա­կաննե­րը համընկնում են,- գրում է «Թուրան» գործա­կա­լության քաղա­քա­կան մեկնա­բա­նը եւ ավե­լացնում, որ «Արեւմուտքը զինում է Հայաստա­նին» քարոզչա­կա­ղա­պա­րը «ոչ մի առնչություն չունի իրա­կա­նության եւ Ադրբե­ջա­նի շահե­րի հետ»:

Դիտարժան է, որ այս գնա­հա­տա­կա­նը հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նի եւ Իլհամ Ալիեւի հեռա­խո­սազրույցին, որի մասին Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը նման դեպքի համար արտա­ռոց ծավա­լուն տեղե­կատվություն է տարա­ծել՝ ի տարբե­րություն պետքարտուղա­րության, որ բավա­րարվել է ընդհա­նուր բնույթի ձեւա­կերպումնե­րով: Ադրբե­ջա­նա­կան գործա­կա­լությունը փաստա­ցի ակնարկում է, որ «Արեւմուտքը զինում է Հայաստա­նին, որպեսզի ապա­կա­յունացնի Հարա­վա­յին Կովկա­սը» քարոզչա­կան նարա­տիվն ադրբե­ջա­նա­կան չէ կամ առնվազն միայն ադրբե­ջա­նա­կան չէ, եւ Բաքուն գտնվում է Մոսկվա­յի ազդե­ցության տիրույթում, ինչը հակա­սում է Ադրբե­ջա­նի ազգա­յին շահե­րին:

Բլինքեն-Ալիեւ հեռա­խո­սազրույցից հետո Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նի իշխա­նա­կան պատգա­մա­վոր Բաբաօղլին ասել է, որ Իլհամ Ալիեւը ձգտում է «չեզո­քություն պահպա­նել եւ չներգրավվել ԱՄՆ, Իսրա­յել եւ Իրան դիմա­կա­յությա­նը»: ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղար Ստոլտենբերգի Բաքու այցին հաջորդած՝ ադրբե­ջանցի քաղա­քա­գետնե­րից մեկի արձա­գանքից հասկացվում էր, որ Արեւմուտքը Բաքվի առջեւ «խնդիր է դրել» դիտարկել Կասպից ծովում Իրան-Ռուսաստան նավագնա­ցությունը: «Մենք տեղե­կություններ չունենք, որ Իրա­նը Ռուսաստա­նին բալիստիկ հրթիռներ է տրա­մադրում»- Բլինքեն-Ալիեւ հեռա­խո­սազրույցից կարճ ժամա­նակ անց ասել է Պենտա­գո­նի խոսնա­կը:

Բլինքե­նը զգուշացրե՞լ է Ալիեւին, որ Արեւմուտքի հարցում Մոսկվա­յի հետ համե­րաշխությունը «սպառնում է Ադրբե­ջա­նի շահե­րին»: Բաքվում «տնա­յին աշխա­տանք» կատարվու՞մ է՝ գնա­հա­տե­լու Ռուսաստա­նից «երես թեքե­լուց ենթադրվող ռիսկե­րը»: Մամուլի որոշ հրա­պա­րա­կումնե­րից, քաղա­քա­գի­տա­կան ենթա­տեքստա­յին ակնարկնե­րից հասկացվում է, որ Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի ներկա­յությունը հանրա­յին աջակցություն չունի, եւ Մոսկվա-Բաքու «սիներգիան» կառուցված է Պուտին-Ալիեւ պայմա­նա­վորվա­ծություննե­րի վրա:

Բացառված չէ, որ «այլընտրանքի քարոզչությունը» նույնպես ուղղորդված է Ալիեւի աշխա­տա­կազմից, բայց «Թուրա­նի» մեկնա­բանն, ըստ էության, այն միտքն է զարգացնում, որ Արեւմուտքը սատա­րում է Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը, բայց ո՞րն է Մոսկվա­յի երաշխի­քը, որ նոր էսկա­լա­ցիա­յի դեպքում «Զանգե­զուրի միջանցքը կբացվի»: Ըստ էության, նա հասկացնում է, որ Ռուսաստա­նը չունի «Զանգե­զուրն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լու» ներուժ կամ «չէր ցանկա­նա, որ Ադրբե­ջանն այդքան ուժեղ լիներ»: Միա­ժա­մա­նակ, կարծես, տպա­վո­րություն է փոխանցվում, որ Արեւմուտքն էլ «չի կարող Լեռնա­յին Ղարա­բա­ղը վերա­դարձնել Հայաստա­նին» կամ «նրան ձեռնտու չէ, որ Հայաստանն այդքան ուժեղ լիներ»:

Այդպե՞ս է Բլինքե­նին հասկա­ցել Ալիեւը: Դա հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման՝ Արեւմուտքի առա­ջարկած «մոդու՞սն է»: Իսկ եթե Ալիեւը հասկա­նում է, բայց չի կարող ոչ միայն սեփա­կան ֆոբիա­նե­րը, այլեւ ԼՂ հարցում Ռուսաստա­նին «պարտա­մուրհակ մարե­լու» բարդությունը հաղթահարե՞լ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ