19.6 C
Yerevan

Ազգա­յին Միասնության Գաղա­փար

Հայկա­կան դիվա­նա­գի­տությունը կկա­րո­ղա­նա հնա­րա­վո­րինս ճկուն գտնվել, քանի որ եթե հարցը սուր դրվեց Արևմուտք թե Ռուսաստան, ապա մենք ստիպված ենք լինե­լու շատ ցավոտ ընտրություն կատա­րել։

Վիգեն Հովսեփյան

Առա­ջին Ալիք Ամե­րի­կան զրուցել է քաղա­քա­գի­տության դոկտոր, ազգա­յին գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Քննարկվել եբ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սա­կան և հայ ժողովրդի գաղա­փա­րա­կան միասնության մի շարք հարցեր։

Վիգեն Հովսեփյա­նը, պատասխա­նե­լով դաշնակցա­կան լինել-չլի­նե­լու հարցին, նշել է, որ ինքը մշտա­պես հպարտությամբ է կրել դաշնակցա­կան լինե­լու պատի­վը, մշտա­պես եղել է դաշնակցա­կան գաղա­փա­րա­կի­րը հիա­ցել է և շարունա­կում է հիա­նալ դաշնակցության գաղա­փա­րով։ Դաշնակցությունը հայ ժողովրդի պատմության մի կարև­որ հատվա­ծի կրողն է իր ձեռքբե­րումնե­րով և վրպումնե­րով հանդերձ։ Ինչ վերա­բե­րում է վեճին, որ տեղի է ունե­ցել իր և կուսակցության միջև, ապա միանգա­մայն նորմալ երև­ույթ է, որ կարող են լինել հակա­սություններ և այլա­կարծություն, բայց ի վերջո ամեն ինչ հանգում է ըմբռնման կետին։

Վիգեն Հովսեփյա­նը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեց հայ ժողովրդի գաղա­փա­րա­կան միասնությա­նը՝ համա­րե­լով, որ այսօր մեծա­գույն խնդի­րը այն գաղա­փա­րա­խո­սության բացա­կա­յությունն է, որը ազգին ազգ է դարձնում։ Այն, ինչը լիբա­նա­նա­հա­յին, սիրա­հա­յին, ռուսա­հա­յին, ամե­րի­կա­հա­յին միա­վո­րում է, այն ինչը ողջ աշխարհի հայությա­նը համախմբում է, այդ գաղա­փա­րա­խո­սության բացա­կա­յությունն է, որ խիստ նկա­տե­լի է այսօր և հենց դրա վրա պետք է մեծ աշխա­տանք կատարվի։

Արցա­խի կորուստը դեռևս չի նշա­նա­կում, որ հայ ժողովրդի նպա­տակնե­րը և առա­քե­լությունը կեղծ է, չի նշա­նա­կում, որ Հայաստան-Սփյուռք կապե­րը կեղծ առա­քե­լությամբ են զարգա­ցել։ Այո՛, վերջին երե­սուն տարում Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րում մեծ դեր ու տեղ է ունե­ցել Արցա­խի հարցը, բայց հիշենք, որ Արցա­խից առաջ կար Ցեղասպա­նության ճանաչման հարցը և այլն։ Եվ այն, որ այսօր Արցա­խը հայկա­կան վերահսկո­ղությա­նը ենթա­կա չէ, դա ոչ թե պիտի ջարդի և ուծացնի Հայաստան-Սփյուռք կապե­րը կամ թուլացնի ազգա­յին նպա­տակնե­րը, այլ պիտի նոր ուժով պայքա­րի ոգե­կո­չի։ 

Վիգեն Հվո­սեփյա­նը հստակ նշեց, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կարև­ո­րա­գույն արժեք ու դեր ունի։ Ընդ որում ոչ միայն հանրա­պե­տության բնա­կիչնե­րի, այլև ողջ աշխարհասփյուռ հայության համար և ինքը կյանքով է պատրաստ պայքա­րել հանրա­պե­տության համար։ Բայց սխալ կլի­նի չնկա­տել հանրա­պե­տությունից դուրս ապրող հայությա­նը և նրա կարիքներն ու դերը։ Դժբախտա­բար, վերջին երե­սուն տարում ՀՀ իշխա­նություննե­րը Սփյուռքի մեջ ոչ թե դաշնա­կից և գործընկեր են տեսել, այլ վերա­բերվել են որպես գործա­կա­տա­րի այս կամ այն հարցը լուծե­լու, առաջ մղե­լու համար։ Սփյուռքը դուրս է մնա­ցել համայն հայության գաղա­փա­րա­կան ընդհանրությունից, չի աշխա­տել այն սկզբունքը, որը բոլոր հայե­րին կմիա­վո­րեր մեկ ընդհա­նուր գաղա­փա­րի շուրջ։ Եվ եթե չլի­նի Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, չլի­նի գաղա­փա­րը, չլի­նի արժեքնե­րը, ապա հայ մնա­լու իմաստը ևս կորում է։ Հենց այդ գաղա­փա­րի մասին է խոսքը։ Եվ հանրա­պե­տության մտա­վո­րա­կա­նությունն առա­ջին հերթին պիտի կարո­ղա­նա այդ գաղա­փարն աշխա­տեցնել։ Ասօր ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություն բառե­րի տակ բազմա­թիվ անհե­թե­թություններ են առաջ մղվում, բազմա­թիվ անա­հասկա­նա­լի, երբեմն անի­մաստ գործո­ղություններ և նպա­տակներ են առաջ քաշվում, մինչդեռ մաքուր գաղա­փա­րա­խո­սությունը չափից ավե­լի նուրբ և զգա­յուն է։ Վիգեն Հովսեփյա­նը հիշեցրեց, որ բազմա­մարդ և փորձա­ռու Սփյուռքի առնվազն վերջին հիսուն տարի­նե­րի աշխա­տանքի շնորհիվ է նաև Ցեղասպա­նության ճանաչման հարցը հաջո­ղել, ինչպես նաև Հայաստա­նի վրա վրա ուշադրություն կենտրո­նացվել։

Վիգեն Հովսեփյա­նը նաև խոսեց Ռուսաստան-Արևմուտք այլընտրանքի մասին՝ նշե­լով, որ վերջին երե­սուն տարում Հայաստա­նում մշա­տա­պես ակտի­վո­րեն կիրառվել է այն միտքը, որ եթե Արցա­խի հետ ինչ որ բան կատարվի, ապա Ռուսաստա­նը կմի­ջամտի, բայց մենք տեսանք, որ Ռուսաստանն ամե­նա­քի­չը՝ անտարբեր է։ Ռուսաստա­նը շուկա­յա­կան ընտրոթյուն կատա­րեց՝ մի կողմում հարյուր մլն-ոց թուրքա­կան շուկան էր, մյուս կողմում՝ երեք մլն-ոց Հայաստա­նը։ Եվ լրիվ տրա­մա­բա­նա­կան է, որ Ռուսաստա­նը չեզոք մնաց 2020թ․ պատե­րազմի ժամա­նակ։ Եթե անտարբեր չմնար, ապա չէր կարող գնալ այն գլո­բալ շահե­րի հետև­ից, որոնք հետապնդում էր թուրքա­կան կողմը նայե­լով։ Վիգեն Հոսեփյա­նը հույս հայստնեց, որ հայկա­կան դիվա­նա­գի­տությունը կկա­րո­ղա­նա հնա­րա­վո­րինս ճկուն գտնվել, քանի որ եթե հարցը սուր դրվեց Արևմուտք թե Ռուսաստան, ապա մենք ստիպված ենք լինե­լու շատ ցավոտ ընտրություն կատա­րել։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ