19.6 C
Yerevan

Ալիեւը Մերժե՞ց ՀԱՊԿ‑ի Հրա­վե­րը

Ալիեւի խոսքի ենթա­տեքստից, երբ նա ասում է, որ չնա­յած Ադրբե­ջա­նի «հիմնա­վոր առարկություննե­րին»՝ Բրյուսե­լում ԱՄՆ-Եվրա­միություն-Հայաստան հանդի­պումը չի հետաձգվում,- հետեւում է, որ անցած օրե­րին Բաքուն ոչ միայն սահմա­նա­յին լարվա­ծության եւ «պրե­վենտիվ հարվա­ծի իրա­վունքի» քարոզչություն, այլեւ դիվա­նա­գի­տա­կան մեծ ակտի­վություն է ցուցա­բե­րել, բայց սկզբունքա­յին հաջո­ղության չի հասել:

Վահրամ Աթա­նեսյան

Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղար Բլինքե­նը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւի հետ, այդ մասին հայտնում է վերջի­նիս պաշտո­նա­կան կայքը՝ փոխանցե­լով որո­շա­կի մանրա­մասնություններ, որ ավե­լի բծախնդիր վերլուծության են արժա­նի: Այս պահին, թերեւս, աչքի է զարնում Ալիեւի հավաստիա­ցումը, որ Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րի ապրի­լի 2‑ի հայտա­րա­րությունը, թե Ադրբե­ջա­նը չի ճանա­չում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ սպառնա­լիք է Հայաստա­նի համար՝ «ճիշտ չէ». Ադրբե­ջա­նը հավա­տա­րիմ է Պրա­հա­յում 2022 թվա­կա­նին ընդունված եւ Ալմա-Աթա­յի հայտա­րա­րությա­նը»:

Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, որքան հիշվում է, նման՝ գոնե ֆորմալ առումով տարընթերցման տեղ չթողնող, հայտա­րա­րություն առա­ջին անգամ է անում մանա­վանդ Ալմա-Աթա­յի հռչա­կագրին հավա­տարմության առումով: Դրա­նից, իհարկե, չի հետեւում, թե նա ստո­րագրությամբ ինչ-որ պարտա­վո­րություն է ստանձնում, բայց դիտարժան է, որ նրա այդ առե­րեւույթ կառուցո­ղա­կա­նությունը հաջորդում է Հայաստա­նում պատասխա­նատվության գոտու մասին ՀԱՊԿ‑ի բոլոր առումնե­րով սադրիչ մեկնա­բա­նությա­նը, որ ոչ այլ ինչ էր, քան Ադրբե­ջա­նին սահմա­նա­յին էսկա­լա­ցիա­յի մղե­լու «ինդուլգենցիա» կամ քաղա­քա­կան հրա­վեր:

Ալիեւի խոսքի ենթա­տեքստից, երբ նա ասում է, որ չնա­յած Ադրբե­ջա­նի «հիմնա­վոր առարկություննե­րին»՝ Բրյուսե­լում ԱՄՆ-Եվրա­միություն-Հայաստան հանդի­պումը չի հետաձգվում,- հետեւում է, որ անցած օրե­րին Բաքուն ոչ միայն սահմա­նա­յին լարվա­ծության եւ «պրե­վենտիվ հարվա­ծի իրա­վունքի» քարոզչություն, այլեւ դիվա­նա­գի­տա­կան մեծ ակտի­վություն է ցուցա­բե­րել, բայց սկզբունքա­յին հաջո­ղության չի հասել: Թեեւ ԱՄՆ պետքարտուղա­րի հեռա­խո­սա­զանգը եւ հավաստիա­ցումը, որ բրյուսելյան հանդի­պումն Ադրբե­ջա­նի դեմ չէ, կարե­լի է գրանցել Ալիեւի ակտի­վում:

Բայց դա, ըստ երեւույթին, պայմա­նա­վորված է նրա կողմից փոխզիջմամբ. Պետքարտուղար Բլինքե­նին պետք էր, որ Ալիեւը հրա­պա­րա­կա­յին հավա­տարմություն հայտնի թե Պրա­հա­յի քառա­կողմ հայտա­րա­րությա­նը, թե, մանա­վանդ, Ալմա-Աթա­յի հռչա­կագրին: Այն դեպքում, երբ ՀԱՊԿ‑ը, փաստա­ցի՝ Ռուսաստա­նը, Ալիեւին վստա­հեցնում է, որ Հայաստա­նի հետ Ադրբե­ջա­նի սահմա­նը «պայմա­նա­կան է»: Ասել, թե Բլինքե­նի հետ հեռա­խո­սազրույցից հետո Ալիեւը ենթա­կա­նե­րին հանձնա­րա­րե­լու է Հայաստա­նի հետ սահմա­նա­զատման հիմք ընդունել 1991թ. խորհրդա­յին «բաժա­նա­րար գիծը»՝ միամտություն կլի­ներ:

Միլլի մեջլի­սի իշխող կուսակցությունից պատգա­մա­վոր Բաբաօղլուն «Թուրան» գործա­կա­լությանն ասել է, որ Ադրբե­ջա­նը «պատրաստ էր Իրա­նի հետ ջերմ հարա­բե­րություննե­րի, բայց վերջին շրջա­նի իրո­ղություններն ստի­պում են ավե­լի կենտրո­նա­նալ Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րի զարգացման վրա՝ պաշտպա­նե­լու ինքնիշխա­նությունը»: Այս համա­տեքստում Ալիեւը հազիվ թե իրեն թույլ տա «չարա­շա­հել Վաշինգտո­նի ուշադրությունը»: Իսկ թե ինչպե՞ս է նա «բացատրվե­լու» Մոսկվա­յի հետ՝ արդեն իր խնդիրն է: Հայկա­կան դիվա­նա­գի­տությունը կկա­րո­ղա­նա՞ Ալիեւի «խոստո­վա­նությունը» ճիշտ օգտա­գործել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3406308.html

Առնչվող Հոդվածներ