17.8 C
Yerevan

Կարև­ո­րից Առաջ՝ Կարև­ո­րի Մասին

Արևմուտքը շատ լավ ԳԻՏԱԿՑՈՒՄ է, որ մենք հազա­րամյա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ տեր և ստեղծա­րար ժողո­վուրդ ենք ու միշտ էլ կարո­ղա­ցել ենք ՆԵՐԴԱՇՆԱԿՎԵԼ բոլոր մոտիկ ու հեռա­վոր ժողովրդնե­րի ու կրոննե­րի հետ։

Մենք ԿԱՄՐՋՈՂ ժողո­վուրդ ենք, կամրջող առանձնա­հատկություն ունի նաև մեր ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ դիրքը, դրա համար էլ ՄԵՂՐԻՆ դարձել է համաշխարհա­յին կռվախնձոր։



Յարութ Գալայճեան

Բրյուսելյան կարև­ո­րա­գույն և իր նշա­նա­կությամբ աննա­խա­դեպ հանդի­պումից առաջ ԱԺ-ում տեղի ունե­ցած լսումնե­րի ժամա­նակ շոշափված հարցե­րի շարքում մեծ տեղ ուներ Հայաստա­նի կողմից ԵՄ-ին անդա­մակցե­լու հարցի քննարկումը։ Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի մասնա­կիցնե­րի կողմից բազմա­թիվ եույթներ տեղի ունե­ցան, որոնցում նշվե­ցին այդ ճանա­պարհին ընկած խոչընդոտնե­րը հաղթա­հա­րե­լու, խնդի­րե­րը լուծե­լու տարբե­րակնե­րը։ Կարև­որվեց Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը, որպես Հայաստա­նի սուվե­րե­նության պահպանմանն ուղղված կարև­ո­րա­գույն քայլ, քանի որ այն իրե­նից ենթադրում է և՛ անվտանգա­յին միջոցնե­րի տրա­մադրում, և՛ տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիա, և՛ կրթամշա­կութա­յին ու գիտա­տեխնի­կա­կան նոր հնա­րա­վո­րություններ։ Եվ ամե­նից կարև­որ, որ ենթադրում է ՀՀ-ԵՄ հարա­բե­րություննե­րը, ոչ միայն վերը նշված երև­ույթներն էին, այլ Հայաստա­նի, որպես աշխարհի ամե­նա­կա­յուն քաղա­քակրթություննե­րից մեկի վերա­դարձը դեպի քաղա­քա­կիրթ Արևմուտք։ Հատկա­պես այդ երև­ույթի մասին իր խոսում նշեց Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի մասնա­կից, Պրո-Արմե­նիա հկ նախա­գահ Հարութ Քալաջյա­նը։ Վերջինս իր խոսքում կարև­ո­րեց ոչ միայն Հայաստա­նի տնտե­սա­կան ու ռազմա­կան անվտանգությունն ու ինքնուրույնությունը մեծացնե­լու օրվա հրա­մա­յա­կա­նը, այլև անդրա­դարձ կատա­րեց Հայաստան—ԵՄ հարա­բե­րություննե­րի գաղա­փա­րա­կան կողմին՝ նշե­լով դրա քաղա­քակրթա­կան կարև­ո­րությունն ու գաղա­փա­րա­կան հրա­մա­յա­կա­նը։ Հարութ Քալաջյա­նը նաև կոչ ուղղեց աշխարհի բոլոր հայե­րին՝ միա­նա­լու իրենց ընդհա­նուր աշխա­տանքին և հույս հայտնեց, որ բրյուսելյան հանդի­պումը էական փոփո­խություններ կբե­րի իր հետ։

Հարութ Քալաջյա­նի ելույթի տեքստը և տեսանյութը՝

Որպեսզի Աշխարհը Մտնի Հայաստան

Հարյուրա­վոր տարի­նե­րի ընթացքում, ռուսա­կան բոլոր վարչա­կարգե­րը հանդի­սա­ցել են գլխա­վո­րա­գույն պատճա­ռը մեր ժողովրդի ինքնության նսե­մացման և մեր Ինքնորոշման/ազատության ձգտումնե­րի բռնա­բարման։ Արդարև, 2020‑ի 44-օրյա ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾՈՒԹՅԱՄԲ և մեր ցեղասպա­նա­կից ժողովրդի վարչա­կարգի սպա­ռա­զի­նա­կան օժանդա­կությամբ շղթա­յա­զերծված Արցախյան պատե­րազմը, 2022‑ի Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը խախտող Ալիևյան հարձա­կումնե­րը և 2023‑ի ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՑԱԽԱՎԱՃԱՌՔԸ՝ վերջնա­կա­նո­րեն մեր ժողովրդին հասցրե­ցին այն ԱՆՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ համոզման, որ ԿՐԵՄԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը։

Հետև­ա­բար, մենք այսօր ոչ թե գնում ենք, այլ ռուսա­կան կայսե­րա­պաշտա­կան պարտադրանքով ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ենք մեր երկրի ինքնիշխա­նության ու տնտե­սա­կան զարգացման բնօրրա­նը, որը Եվրո­պա­կան Քաղա­քակրթությունն է, ուր եղել ու ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ենք դարեր շարունակ, ուր ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ՝ բայց այս անգամ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓՈՎ, ԵՐԿԱԹՅԱ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ ու ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՐԻՔՆԵ­Րի ԸՄԲՌՆՈՒՄՈՎ։ Այո՛, Արևմուտքը մեր կարիքն ունի, որովհետև Հայաստա­նի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ վտանգումով՝ միա­ժա­մա­նակ վտանգվում է Արևմուտքի ժողովրդա­վա­րության պայքա­րը և նրա համաշխարհա­յին խաղա­ղության ու զարգացման ռազմա­վա­րությունը։

Ավե­լին, Արևմուտքը շատ լավ ԳԻՏԱԿՑՈՒՄ է, որ մենք հազա­րամյա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ տեր և ստեղծա­րար ժողո­վուրդ ենք ու միշտ էլ կարո­ղա­ցել ենք ՆԵՐԴԱՇՆԱԿՎԵԼ բոլոր մոտիկ ու հեռա­վոր ժողովրդնե­րի ու կրոննե­րի հետ։

Մենք ԿԱՄՐՋՈՂ ժողո­վուրդ ենք, կամրջող առանձնա­հատկություն ունի նաև մեր ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ դիրքը, դրա համար էլ ՄԵՂՐԻՆ դարձել է համաշխարհա­յին կռվախնձոր։

Այդուհանդերձ, Արևմուտքի գիտակցումը, մեզնով շահագրգռվա­ծությունը և մեր Արժե­քա­յին Բաղադրիչնե­րի գոյությունը՝ անբա­վա­րար են մեր երկրի  ԱՊԱԳԱՅԱԿԵՐՏՄԱՆ համար։ Շատ կարև­որ տնա­յին աշխա­տանք ունենք կատա­րե­լու՝ օրն ի բուն հղկե­լով ՄԵՐ ՆԵՐԿԱՆ, ՄԵՐ ՆԵՐՍԸ վնա­սա­կար ցեցե­րից  մաքրա­գործե­լով, մեր երկրի զարգացման բոլոր ոլորտնե­րը Հաստատությունականացնելով/Համակարգայնացնելով։ Պարտա­վոր ենք սովո­րել ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ ու ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐ ու ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ/ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ի վերջո ՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի ապա­հո­վենք մեր երկրի Անշրջե­լի ԱՆՎՏԱՆԳԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ու խաղաղ/թռիչքային զարգացման ՀԱՐԱՏԵՎՈՒՄԸ։

Հուսով ենք, որ Բրյուսե­լում վաղվա ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՆԴԻՊՄԱՆ ավարտին, վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը կարձա­նագրի ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ (չասե­լու համար՝ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ) արդյունքներ մեր երկրի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ կապակցությամբ• ԱՅԼԱՊԵՍ, Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Համախմբումը՝ լինե­լու է Նրա առա­ջին հակա­դարձո­ղը։

Եվ վերջա­պես, իբրև նախկին սփյուռքա­հայ, ԱԺ‑ի այս ամբիո­նից սրտա­գին կոչ եմ անում արտերկրի բոլոր ազգայնա­շունչ հայրե­նա­կիցնե­րին, որ հավատք չընծա­յեն Երև­ա­նի փողոցնե­րում լրբո­րեն սողա­ցող ՌՈՒՍԱՍՏՐՈՒԿՆԵՐԻՆ և ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆԱԴԱՎԵՐԻՆ/ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՑԻՆԵՐԻՆ․․․ հորդո­րում եմ սփյուռքա­հա­յե­րին, որ ՄԻԱՆԱՆ  ժողովրդա­վա­րա­կան մեր ուժե­րի ՊԵՏԱԿԱՆ Կառւցո­ղա­կան ԱՇԽԱՏԱՆՈՑԻՆ, որպեսզի ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԻ ՍՓՅՈՒՐՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ յոթա­նա­սունամյա ՀԱՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ/ԱՆԿԱԽԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ սրբա­զան պայքա­րը, և միասնա­բար, գիտատնտե­սա­կան և կրթամշա­կույթա­յին նպա­տա­կասլա­ցությամբ՝ իրա­կա­նացնենք Ազատ ու Անկախ, Արդար ու Հզոր Հայաստա­նի Տեսլա­կա­նը։

04 Ապրիլ 2024

Երև­ան

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ