16.5 C
Yerevan

Բաքվից Աստա­նա­յին Միայն Ցավակցում Են

Ալիեւի համար իդեա­լա­կան կլի­ներ, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի համար Հայաստա­նը շարունա­կեր մնալ «թուրքա­կան աշխարհի թշնա­մի»: Երեւան-Աստա­նա հնա­րա­վոր երկխո­սությունը կարող է «ձնհա­լի» սկիզբ դառնալ եթե ոչ առարկա­յո­րեն, ապա գոնե քաղա­քա­կան իմաստով: Ըստ երեւույթին, Ալիեւը դժգոհ է Տոկաեւի «օպորտունիզմից» եւ չի կարո­ղա­ցել զսպել Աստա­նա­յի հանդեպ դժկա­մությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Ղազախստա­նում ջրհե­ղե­ղի պատճա­ռով արտա­կարգ իրա­վի­ճակ է: Թվում էր՝ Բաքվից պետք է արձա­գանքեին անմի­ջա­պես, ընդ որում՝ ամե­նա­բարձր մակարդա­կով: Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւի Ադրբե­ջան պետա­կան այցի «թանա­քը դեռ չի չորա­ցել»: Մանա­վանդ որ նա ընդա­ռա­ջել էր Իլհամ Ալիեւի ցանկությա­նը եւ այցե­լել ոչ միայն ԼՂ հարա­կից «ազա­տագրված» տարածքներ, այլեւ՝ Շուշի, մի հանգա­մանք, որ Բաքվի համար գրե­թե սակրալ նշա­նա­կություն ունի: Բայց Ադրբե­ջա­նը բավա­րարվել է սոցիա­լա­կան X (նախին Թվի­թեր) ցանցում ԱԳՆ միկրոբլո­գի հակիրճ գրառմամբ, որտեղ, որքան էլ արտա­ռոց չհնչի, ոչ մի խոսք չկա «եղբայրա­կան երկրին» որւեէ օգնություն հասցնե­լու մասին:

Անցյալ նոյեմբե­րին Ղազախստա­նը հյուրընկա­լել է Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության գագաթնա­ժո­ղո­վը, Աստա­նան հռչակվել է կառույցի «ֆինանսա­կան մայրա­քա­ղաք»: Տոկաեւի Ադրբե­ջան պաշտո­նա­կան այցի ընթացքում քննարկվել են լայն համա­գործակցության հեռանկարներ: Ի մասնա­վո­րի, փորձա­գետնե­րի համոզմամբ՝ Ադրբե­ջա­նը խոստա­ցել է Բաքու-Ջեյհան խողո­վա­կա­շա­րի հնա­րա­վո­րություննե­րը ծառա­յեցնել նաեւ ղազախստանյան նավթի արտա­հանմա­նը: Ծրագրվում է, որ Ղազախստա­նը կվե­րա­կա­ռուցի նավա­հանգիստնե­րը՝ ապա­հո­վե­լու Բաքվի միջո­ցով Կենտրո­նա­կան Ասիա­յի եւ Չինաստա­նի՝ Եվրա­միության հետ ապրանքաշրջա­նա­ռությունը:

Այս համա­տեքստում Ղազախստա­նի տարե­րա­յին աղե­տի հանդեպ Բաքվի զուտ արա­րո­ղա­կարգա­յին վերա­բերմունքն ակնհայտո­րեն չի ներգրվում թուրքա­կան պետություննե­րի միասնա­կա­նության քարոզչությա­նը: Ո՞րն է Ալիեւի սառնության պատճա­ռը: Տարեսկզբից տեղե­կություն կար, որ նախա­պատրաստվում է Ղազախստա­նի նախա­գա­հի Երեւան այցը: Վերջերս Հայաստա­նում էր Ղազախստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը, Տոկաեւի հայաստանյան այցը, կարծես, վերա­հաստատվել է:

Անկա­խությունից ի վեր Հայաստա­նը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ, մեղմ ասած, ջերմ հարա­բե­րություններ չի ունե­ցել: Մի շրջան Երեւա­նը բավա­կան պրագմա­տիկ կապեր ուներ Աշգա­բա­դի հետ, բայց դրանք հետա­գա զարգա­ցում չստա­ցան: Ղազախստա­նը Կենտրո­նա­կան Ասիա­յի «լոկո­մո­տիվն» է, իսկ այդ դիրքն ավե­լի է առարկա­յա­նում Ուզբեկստա­նի հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնմամբ: Ըստ երեւույթին, դեր է խաղում նաեւ այդ երկրնե­րով Արեւմուտքի աճող հետաքրքրությունը: Իսկ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վերջին նախա­ձեռնություննե­րը նրան ավե­լի են մոտեցնում Կենտրո­նա­կան Ասիա­յով շահագրգռված Եվրա­միությա­նը:

Հեռանկա­րի առումով, ինչ խոսք, Ալիեւի համար իդեա­լա­կան կլի­ներ, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի համար Հայաստա­նը շարունա­կեր մնալ «թուրքա­կան աշխարհի թշնա­մի»: Երեւան-Աստա­նա հնա­րա­վոր երկխո­սությունը կարող է «ձնհա­լի» սկիզբ դառնալ եթե ոչ առարկա­յո­րեն, ապա գոնե քաղա­քա­կան իմաստով: Ըստ երեւույթին, Ալիեւը դժգոհ է Տոկաեւի «օպորտունիզմից» եւ չի կարո­ղա­ցել զսպել Աստա­նա­յի հանդեպ դժկա­մությունը: Եթե տարե­րա­յին աղե­տից հետո ադրբե­ջա­նա­կան «քարա­վաննե­րը» չեն շարժվում դեպի Աստա­նա, ապա կարե­լի է պատկե­րացնել, թե դիվա­նա­գի­տա­կան ինչ գործի­քա­կազմ է կիրառվում, որպեսզի հայ-ղազախստանյան «ջերմա­ցումը» խոչընդոտվի:

Չի բացառված, իհարկե, որ առա­ջի­կա օրե­րին Ալիեւ-Տոկաեւ հեռա­խո­սազրույց կայա­նա, եւ Բաքուն փրկա­րարներ, տեխնի­կա ու մարդա­սի­րա­կան օգնություն ուղարկի: Բայց առա­ջին արձա­գանքի արա­րո­ղա­կարգա­յին տոնը, մակարդա­կը եւ ադրբե­ջա­նա­կան մամուլի չեզո­քությունը վկա­յում են, որ Ղազախստա­նի եւ նրա ժողովրդի ողբերգությունն ամե­նեին էլ նաեւ Բաքվի­նը չէ՝ ինչպես ընդունված է ասել Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպությունում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ