22.8 C
Yerevan

Պետք Է Շտա­պել, Հապա­ղումը Ձախո­ղում Է

Քաղա­քա­գե­տի կարծի­քով, եթե իշխա­նությունը անհիմն վախեր ունի, որ իր գործո­ղություննե­րը, ինչ որ բան անե­լը կարող է անցանկա­լի հետև­անքնե­րի հանգեցնել, ապա պետք է հասկա­նա, որ չանե­լը ևս հղի է և դա նույնիսկ կարող է ավե­լի վատ լինել։

Գուրգեն Սիմոնյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Գուրգեն Սիմոնյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է ՀՀ շուրջ ստեղծված արտա­քին քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի և դրանց ՀՀ վրա ունե­ցած ազդե­ցություննե­րի մասին։ Հայտնի է, որ ՀՀ արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նը չի մասնակցե­լու Մինսկում կայա­նա­լիք ՀԱՊԿ հանդիպմա­նը։ Գուրգեն Միրզո­յա­նը չհա­մա­ձայնվեց այն կարծի­քին, որ ՀՀ արտգործնա­խա­րա­րը խուսա­փում է կամ զգուշա­նում է ՌԴ արտգործնա­խա­րա­րին հանդի­պե­լու, այլ չի մեկնում այն պատճա­ռով, որ այնտեղ անե­լիք չկա։ Հանդի­պե­լու նպա­տա­կա­հարմա­րություն՝ ևս։ Շատ արագ պետք է դուրս գալ ու մերժել ոչ միայն ՀԱՊԿ‑ը, այլև ԱՊՀ‑ը, ԵԱՏՄ‑ը, այդ ամբողջը։ Հայաստա­նի Հանա­րա­պե­տությունը իր շահե­րը պետք է կառուցի այն ճամբարնե­րում, որի անդամնե­րի հետ փոխա­դարձ շահեր կան։ Այս պահին մեր դաշնա­կիցնե­րը Արևմուտքում են։ Դաշնակցությունը ԵՄ ու ՆԱՏՕ հետ այլընտրանք չունի։ Ոչ թե այն պատճա­ռով, որ մենք ենք այդպես ցանկա­նում, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություններն են այդկերպ դասա­վորվել։ Իսկ ռուսա­կան ճամբա­րում մենք ոչ միայն դաշնա­կիցներ չունենք, այնտեղ ավե­լի շատ թշնա­մի­ներ են հավաքվել։ 2020թ․ նրանք ընդհանրա­պես ցանկա­նում էին Հայաստա­նը վերացնել։ ԱՄե­նա­քի­չը Բելա­ռուսը, Ռուսաստանն ու Ղազախստա­նը օգնել են Ադրբե­ջա­նին։ Եվ մենք ի՞նչ գործ կարող ենք ունե­նալ այնտեղ։ Ընդհա­կա­ռա­կը, պետք է անմի­ջա­պես դուրս գալ այնտե­ղից։ Հապա­ղումը մեզ համար կործա­նա­րար է լինե­լու։ Քաղա­քա­գե­տի կարծի­քով, եթե իշխա­նությունը անհիմն վախեր ունի, որ իր գործո­ղություննե­րը, իր ինչ որ բան անե­լը կարող է անցանկա­լի հետև­անքնե­րի հանգեցնել, ապա պետք է հասկա­նա, որ չանե­լը ևս հղի է և դա նույնիսկ կարող է ավե­լի վատ լինել։ Հիմա ժողովրդա­վա­րությունը վերաձև­ա­կերպումնե­րի ենթա­կա ընթացք ունի և այս տարի ԱՄՆ ընտրություննե­րը անկանխա­տե­սե­լի հետև­անքներ կարող է ունե­նալ։ Մենք պետք է շատ արագ ԱՄՆ գործող նախա­գա­հի հետ որո­շա­կի իրա­վա­կան հարթությաան մեջ գործո­ղության մեջ մտնել, որպեսզի նույնիսկ ԱՄՆ արտա­քին կամ ներքին քաղա­քա­կա­նության կտրուկ փոփո­խություննե­րի դեպքում էլ մենք որո­շա­կիո­րեն ապա­հո­վագրված լինենք։ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ եթե ռուսնե­րը իրենց այդպես հակա­հայ չպա­հեին, ապա, անկախ նրա­նից, որ Հայաստա­նը եվրո­պա­կան քաղա­քակրության ներկա­յա­ցուցիչ է, հայե­րը ռուսնե­րին այլընտրանք չէին փնտրե­լու, ընդհա­կա­ռա­կը հայե­րը ռուսնե­րին փրկիչ էին համա­րում։ Մինչև 2020թ․ հայե­րը Ռուսաստա­նին էին համա­րում գլխա­վոր դաշնա­կից, իսկ հիմա արդեն հասկա­նում ենք ինչ է տեղի ունե­ցել։ Հայե­րը աշխարհում ամե­նա­լո­յալն էին ռուսնե­րի հանդեպ, իսկ ռուսնե­րը մեզ կործա­նում են մեր թշնա­մու հետ ձեռք-ձեռքի տված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ