Հայաստան

Պետք Է Շտապել, Հապաղումը Ձախողում Է

Քաղաքագետի կարծիքով, եթե իշխանությունը անհիմն վախեր ունի, որ իր գործողությունները, ինչ որ բան անելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, ապա պետք է հասկանա, որ չանելը ևս հղի է և դա նույնիսկ կարող է ավելի վատ լինել։

Գուրգեն Սիմոնյան

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Զրույցն ընթացել է ՀՀ շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակի և դրանց ՀՀ վրա ունեցած ազդեցությունների մասին։ Հայտնի է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։ Գուրգեն Միրզոյանը չհամաձայնվեց այն կարծիքին, որ ՀՀ արտգործնախարարը խուսափում է կամ զգուշանում է ՌԴ արտգործնախարարին հանդիպելու, այլ չի մեկնում այն պատճառով, որ այնտեղ անելիք չկա։ Հանդիպելու նպատակահարմարություն՝ ևս։ Շատ արագ պետք է դուրս գալ ու մերժել ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլև ԱՊՀ-ը, ԵԱՏՄ-ը, այդ ամբողջը։ Հայաստանի Հանարապետությունը իր շահերը պետք է կառուցի այն ճամբարներում, որի անդամների հետ փոխադարձ շահեր կան։ Այս պահին մեր դաշնակիցները Արևմուտքում են։ Դաշնակցությունը ԵՄ ու ՆԱՏՕ հետ այլընտրանք չունի։ Ոչ թե այն պատճառով, որ մենք ենք այդպես ցանկանում, այլ աշխարհաքաղաքական իրողություններն են այդկերպ դասավորվել։ Իսկ ռուսական ճամբարում մենք ոչ միայն դաշնակիցներ չունենք, այնտեղ ավելի շատ թշնամիներ են հավաքվել։ 2020թ․ նրանք ընդհանրապես ցանկանում էին Հայաստանը վերացնել։ ԱՄենաքիչը Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը օգնել են Ադրբեջանին։ Եվ մենք ի՞նչ գործ կարող ենք ունենալ այնտեղ։ Ընդհակառակը, պետք է անմիջապես դուրս գալ այնտեղից։ Հապաղումը մեզ համար կործանարար է լինելու։ Քաղաքագետի կարծիքով, եթե իշխանությունը անհիմն վախեր ունի, որ իր գործողությունները, իր ինչ որ բան անելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, ապա պետք է հասկանա, որ չանելը ևս հղի է և դա նույնիսկ կարող է ավելի վատ լինել։ Հիմա ժողովրդավարությունը վերաձևակերպումների ենթակա ընթացք ունի և այս տարի ԱՄՆ ընտրությունները անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Մենք պետք է շատ արագ ԱՄՆ գործող նախագահի հետ որոշակի իրավական հարթությաան մեջ գործողության մեջ մտնել, որպեսզի նույնիսկ ԱՄՆ արտաքին կամ ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների դեպքում էլ մենք որոշակիորեն ապահովագրված լինենք։ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ եթե ռուսները իրենց այդպես հակահայ չպահեին, ապա, անկախ նրանից, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրության ներկայացուցիչ է, հայերը ռուսներին այլընտրանք չէին փնտրելու, ընդհակառակը հայերը ռուսներին փրկիչ էին համարում։ Մինչև 2020թ․ հայերը Ռուսաստանին էին համարում գլխավոր դաշնակից, իսկ հիմա արդեն հասկանում ենք ինչ է տեղի ունեցել։ Հայերը աշխարհում ամենալոյալն էին ռուսների հանդեպ, իսկ ռուսները մեզ կործանում են մեր թշնամու հետ ձեռք-ձեռքի տված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *