16.5 C
Yerevan

Փաստե­րի Հետ Առե­րես

Մաս 2 (վերջին)

Իր ու Իշխան Սաղա­թելյա­նի պարա­գա­յում տակա­վին անհայտ է, թե ինչն են ուզում փրկել կամ պաշտպա­նել, եթե այն, ինչ Ադրբե­ջա­նը պահանջում է այժմ, իրենց անձնական/քաղաքական հայրը ժամա­նա­կին ճանա­չել։

Ստե­փան Սաֆարյան

Քանի որ երեկվա գրա­ռումս ծանր են տարել անակնկալ պատգա­մա­վոր դարձած երի­տա­սարդն ու նրա շրջա­պա­տը, իսկ գրառման մեջ բարձրացված հարցե­րին պատասխա­նե­լու փոխա­րեն նախընտրել են անուն ազգա­նունս փոքրա­տա­ռով գրել, ոչ ավե­լին, ուստի տեղադրում եմ Ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վորման 1999թ․ տարբե­րա­կի /որը բանակցվել է Ռոբերտ Քոչարյա­նի կողմից/ 2‑րդ և 3‑րդ հոդվածնե­րը, որոնցից առա­ջի­նով “ճանաչվել է, որ Հայաստա­նը Ադրբե­ջա­նի Ղազա­խի շրջա­նից նույնպես “գրավյալ/օկուպացրած” հողեր ունի”։ Ըստ որում՝ ժամա­նա­կին Ռոբերտ Քոչարյա­նը Ադրբե­ջա­նից “գրա­վա­ծը” ճանա­չե­լուն զուգընթաց հավա­նա­բար մոռա­ցել է կամ պետքն էլ չի եղել, որպեսզի գոնե ամրագրվի, որ Ադրբե­ջանն էլ Տավուշի մարզում ահռե­լի օկուպացրած հողեր ունի, զորօ­րի­նակ՝ Բերքա­բե­րի 800–900 հեկտա­րը՝ մինչև Փայտա­սար սարը, ու այսպես շարունակ, ու նա էլ պարտա­վոր է դրանք վերա­դարձնել։ Չէ, դրա մասին տեքստում ոչ մի բառ չեք գտնի․․․ Իսկ երրորդ հոդվա­ծով ամրագրվել է “անկլավնե­րը” /որոնցից երկուսը գտնվում են Տավուշում/ փոխա­նա­կե­լու դրույթը․․․

հոդված 2

Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրա­յի­լի, Կուբաթլիի, Զանգե­լա­նի, Քելբա­ջա­րի, Ղազա­խի եւ Շահումյա­նի գրավյալ տարածքնե­րը (1988 թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավելվա­ծում) անհա­պաղ փոխանցվում են Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­կան եւ վարչա­կան վերահսկո­ղության ներքո:

հոդված 3

Սույն Համա­ձայնա­գի­րը ուժի մեջ մտնե­լուց հետո ցանկա­ցած պետության բոլոր ոչ սահմա­նա­կից տարածքնե­րը (անկլավնե­րը) փոխանցվում են այն պետությա­նը, որը շրջա­պա­տում է դրանք:

Աղբյուրը՝ https://www.armtimes.com/hy/article/215321?fbclid=IwAR0ToJdP7xzdhbtbcZa6L7S-Cj1xhLbOuMXSUvfxC7-3K8A1HJEyhtBO_O4_aem_AXP90VCKCKd95MukH9IYl6VWYcYtwB20xdxLFe7z1Zqk94Hgp4moUneB24U8nhZEqcYkfbnshA3lius82oE2tBPn

Ինչպես նաև՝ հավելյալ կարդա­ցեք Թաթուլ Հակոբյա­նի Անի կենտրո­նում Մեղրիի ու Քիվեսթի տարբե­րակնե­րի վերա­բերյալ մեծա­ծա­վալ բացա­ռիկ տեղե­կություններն ու փաստաթղթե­րը, որոնց իմ հայրե­նա­կի­ցը հասա­նե­լիություն է ունե­ցել ժամա­նա­կին որպես դաշտի առա­ջա­տար լրագրողնե­րից մեկը։

Գրառման առիթ էր հանդի­սա­ցել երի­տա­սարդ անակնկալ պատգա­մա­վո­րի այցը Տավուշ, քանի որ իր ու Իշխան Սաղա­թելյա­նի պարա­գա­յում տակա­վին անհայտ է, թե ինչն են ուզում փրկել կամ պաշտպա­նել, եթե այն, ինչ Ադրբե­ջա­նը պահանջում է այժմ, իրենց անձնական/քաղաքական հայրը ժամա­նա­կին ճանա­չել է ալիև­ի­նը․․․

Վարչա­տա­րածքա­յին օրենքի մասին՝ Տավուշի հատվա­ծում այս ամե­նի մասին կխոսեմ/կգրեմ հաջորդիվ։

Իսկ քոչարյա­նա­կաններն ազատ են իմ անուն ազգա­նունը փոքրա­տառ գրել, մանա­վանդ որ պատասխան չունեն տրված հարցե­րին․․․ Ես վաղուց չեմ նեղվում մանր-մունր սանձարձա­կություննե­րից․․․

Հ․Գ․ 1․ Լավ է, որ հղում եք կատա­րում Թաթուլ Հակոբյա­նի վրա, բայց Մադրիդյան առա­ջարկնե­րից բացի Թաթուլը ահռե­լի գաղտնա­զերծած փաստաղթեր ու հրա­պարկումներ ունի նաև Մեղրիի ու Քիվեսթի տարբե­րակնե­րից, դրանց հղումներն էլ տարա­ծեք։

Հ․Գ․ 2․ Պարզվում է՝ Կիրանց-Ոսկե­պար ավտո­ճա­նա­պարհը փոխվել ու “պատա­հա­բար” Ադրբե­ջա­նի սահմա­նի երկայնքով է կառուցվել /այսինքն ճանաչվել է այդ սահմանը/ բնա­կիչնե­րի անվտանգությունը ապա­հո­վե­լու համար․․․ Լո՞ւրջ․․․ Այդ ճանա­պարհը նույնքան “անվտանգ է”, որքան այժմ ու բոլոր հատվածնե­րը․․․․ Չստացվեց, կրկին փորձեք․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ