22.8 C
Yerevan

ԱՄՆ‑ը Անջատվո՞ւմ Է Եվրո­պա­յից

Վաշինգտո­նը կիրա­ռե­լու է բոլոր առանցքա­յին ռեգիոննե­րում, իր ներուժի հիմնա­կան կենտրո­նա­ցումը կատա­րե­լով Ասիա-խաղա­ղովկիա­նոսյան գոտում՝ ԱՄՆ ազգա­յին անվտանգության ռազմա­վա­րությամբ Նահանգնե­րի գլխա­վոր մրցա­կից հռչակված Չինաստա­նին ավե­լի մոտ:

Հակոբ Բադալյան

Բորե­լի անսպա­սե­լի հայտա­րա­րությունը. ԱՄՆ «անջատվու՞մ» է Եվրո­պա­յից

«Նախկի­նում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրո­պա­կան ռազմա­վա­րա­կան պատասխա­նատվության ուժե­ղա­ցումը կվնա­սի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ‑ի հետ հետ անջատման: Այժմ անջատման այդ ռիսկն արդեն չի բխում եվրո­պա­կան կողմից, այն բխում է ԱՄՆ‑ի քաղա­քա­կա­նությունից»: Այս հայտա­րա­րության հեղի­նակն այլ մարդ չէ, քան անվտանգության եւ արտա­քին հարցե­րի եվրա­հանձնա­կա­տար Ժոզեֆ Բորե­լը, որ ելույթ է ունե­ցել Բրյուսե­լում կայա­ցած համա­ժո­ղո­վում: Եվրա­հանձնա­կա­տա­րը փաստա­ցի բարձրա­ձայնում է անվտանգության ճարտա­րա­պե­տության խորքա­յին տրանսֆորմա­ցիա­յի հարցե­րը, արձա­նագրե­լով, որ ԱՄՆ «անջատվում» է Եվրո­պա­յից:

Եվրո­պա­յում ավե­լի հաճախ ու ավե­լի բարձրա­ձայն են սկսել խոսել այն մասին, որ աշխարհա­մա­սը պետք է ունե­նա անվտանգության իր կառուցվածքը եւ առա­վե­լա­գույնս անկախ լինի Միացյալ Նահանգնե­րից: Սա պայմա­նա­վո­րել լոկ նրա­նով, որ Եվրո­պա­յում սպա­սում են Թրամփի ընտրություն, թերեւս կլի­նի սխալ: Օրի­նակ, հանձնա­կա­տար Բորե­լը խոսում է Միացյալ Նահանգնե­րի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունից բխող տպա­վո­րության եւ իրո­ղություննե­րի մասին, այլ ոչ թե Թրամփի հավա­նա­կան ընտրությամբ պայմա­նա­վորված հեռանկա­րի: Գրե­թե կասկած չկա, որ Եվրո­պա­յում այդ խոսակցությունը խթա­նում է հենց ինքը՝ ԱՄՆ: Թվում է անի­րա­տե­սա­կան, անհա­վա­նա­կան, որ ԱՄՆ հեռա­նա Եվրո­պա­յից:

Բայց, մյուս կողմից, առկա խոսակցություննե­րը թերեւս պետք չէ դիտարկել հեռա­նա­լու իմաստով: ԱՄՆ ըստ էության դրել է եվրո­պա­կան անվտանգության եւ ռազմա-քաղա­քա­կա­նության համա­կարգը վերա­փո­խե­լու խնդիր, ընդ որում՝ առանց հաստատված «գլխա­վոր հատա­կագծի»: Վաշինգտո­նը հանձն չի առնում որեւէ «հատա­կա­գիծ» պարտադրե­լու առա­քե­լություն, այլ նույնիսկ կարծես թե «բաց է թողնում» Եվրո­պան որո­շա­կի ներին մրցակցության ռեժի­մում, հետեւե­լու համար, թե ինչ կոնֆի­գուրա­ցիա­ներ կձեւա­վորվեն՝ որպես եվրո­պա­կան անվտանգության ճարտա­րա­պե­տության ապա­գա առանցք: Այդ գործում ակտի­վո­րեն ներգրավված են Բրի­տա­նիան, Գերմա­նիան, Ֆրանսիան, Լեհաստա­նը, իր հավակնությունն է դրսեւո­րում Հունգա­րիան, պատրաստվում է Թուրքիան:

Նահանգներն ըստ ամե­նայնի փորձում է անցնել ռեժի­մի, երբ Եվրո­պա­յի հանդեպ «վերա­հոսկո­ղությունը» կիրա­կա­նացվի ոչ թե ուղղա­հա­յաց ազդե­ցության, այլ հենց ներքին մրցակցության ու հակակշիռնե­րի սկզբունքով, ստանձնե­լով ոչ թե վերա­դա­սի կամ ոստի­կա­նի, այլ՝ արբիտրի դեր: Այդ հանգա­մանքը ըստ ամե­նայնի պայմա­նա­վորված է նաեւ նրա­նով, որ Նահանգնե­րի համար ժամա­նա­կի ընթացքում ավե­լի ու ավե­լի դժվար է պահպա­նել համաշխարհա­յին հեգե­մո­նության դիրքը, այն պահանջում է ավե­լի մեծ ռեսուրսներ, միա­ժա­մա­նակ արդեն ունի հակազդե­ցության, դիմադրության ավե­լի մեծ ու շատ օջախներ, ըստ այդմ ենթադրում է օպտի­մա­լա­ցում: Ըստ ամե­նայնի, այդ սկզբունքը Վաշինգտո­նը կիրա­ռե­լու է բոլոր առանցքա­յին ռեգիոննե­րում, իր ներուժի հիմնա­կան կենտրո­նա­ցումը կատա­րե­լով Ասիա-խաղա­ղովկիա­նոսյան գոտում՝ ԱՄՆ ազգա­յին անվտանգության ռազմա­վա­րությամբ Նահանգնե­րի գլխա­վոր մրցա­կից հռչակված Չինաստա­նին ավե­լի մոտ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3408030.html

Առնչվող Հոդվածներ