16.5 C
Yerevan

Պուտի­նից Ավե­լի Պուտին

Ռուսաստա­նի հետ, անշուշտ, Հայաստա­նը պետք է ունե­նա նորմալ հարա­բե­րություններ, բայց դրանց հիմքում հարկ է դնել առարկա­յա­կան-պրագմա­տիկ շահեր եւ նպա­տակներ, ոչ թե «քրիստո­նեա­կան համե­րաշխության» ՝ վաղուց արժեզրկված կանխա­վարկա­ծը:

Վահրամ Աթա­նեսյան

Ֆիասկոն անխուսա­փե­լի է, եթե դու Պուտի­նից ավե­լի Պուտին ես

Հայաստա­նում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Համա­հայկա­կան ճակատ»: Առաջնորդ է ընտրվել պաշտպա­նության նախկին նախա­րար Արշակ Կարա­պետյա­նը, գլխա­վոր քարտուղար՝ Հովհաննես Շահինյա­նը: Կուսակցությունն ունի նաեւ քաղա­քա­կան խորհուրդ: Հովհաննես Շահինյա­նը լրատվա­մի­ջոցնե­րից մեկին հարցազրույց է տվել: Նորմալ երեւույթ է, անգամ՝ պահանջված. Հանրությունը կարիք ունի լսե­լու, թե քաղա­քա­կան ինչ պլատֆորմ ունի նորաստեղծ կուսակցությունը, որպեսզի կողմնո­րոշվի նրա հանդեպ վերա­բերմունքի հարցում: Խնդիրն այն է, թե «Համա­հայկա­կան ճակատն» ինչպե՞ս է ձեւա­կերպում իր անե­լի­քը կամ գոնե ուրվագծում այն:

Հարցին, թե ինչու՞ են բացա­հայտ աջակցում ՌԴ-ին, Հովհաննես Շահինյա­նը պատասխա­նել է, որ Ռուսաստանն այսօր գերտե­րություն է, նաեւ «քրիստո­նեա­կան արժեքներ է դավա­նում, մեր դարա­վոր բարե­կա­մությունը պետք է շարունակվի»: Տառա­ցիո­րեն մի քանի օր առաջ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտինն իր երկիրն անվա­նել է «բազմա­կոնֆե­սիո­նալ եւ բազմա­դա­վան»: Ընդ որում, ավե­լացրել է, որ Ռուսաստանն արտա­քին աշխարհում «իրեն այնպես է պահում, որ իսլամ արմա­տա­կաննե­րը նրա դեմ ահա­բեկչություն կազմա­կերպե­լու մոտի­վա­ցիա չեն կարող ունե­նալ»:

Աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություն է, որ ուժա­յին կենտրոննե­րը կամ գերտե­րություննե­րը սուր մրցակցում են իսլա­մա­կան աշխարհի համակրանքը շահե­լու հարցում: Ռուսաստա­նի նախա­գա­հի՝ արտա­քին աշխարհում «իրեն այնպես պահե­լու» մասին դիտարկումը դրա ակնբախ վկա­յությունն է: Նույնը վերա­բե­րում է Միացյալ Նահանգնե­րին, Չինաստա­նին, Եվրա­միությա­նը: Այստեղ պատրանքներ չեն կարող լինել: Քաղա­քա­կան ֆիասկոն անխուսա­փե­լի է, եթե հայաստանյան կուսակցության առաջնորդը Ռուսաստա­նին վերագրում է դերա­կա­տա­րություն, որի շուրջ նախանցյալ դարա­վերջի համա­հայկա­կան համախմբվա­ծությունը, մեղմ ասած, իրեն չի արդա­րացրել:

Անշուշտ, Ռուսաստա­նի մեղքը չէ, որ հայ քաղա­քա­կան-հասա­րա­կա­գի­տա­կան միտքը նրան այդպի­սի վերագրում արել է եւ դարձել սեփա­կան երեւա­կա­յության պատանդ: Բայց ինչ ներե­լի է, ասենք, Հովհաննես Թումանյա­նին, որ 1913թ. հուսա­վառված էր Ռուսաստա­նի հաղթա­կան վահա­նը Ցարգրա­դի (Կոստանդնուպոլսի) դարպասնե­րին մեխած տեսնե­լու հեռանկա­րով, այսօր անախրո­նիզմ է:

Ռուսաստա­նի հետ, անշուշտ, Հայաստա­նը պետք է ունե­նա նորմալ հարա­բե­րություններ, բայց դրանց հիմքում հարկ է դնել առարկա­յա­կան-պրագմա­տիկ շահեր եւ նպա­տակներ, ոչ թե «քրիստո­նեա­կան համե­րաշխության» ՝ վաղուց արժեզրկված կանխա­վարկա­ծը: Այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն իրեն բացարձակ քրիստո­նե­կան երկիր չի ճանա­չում: Որովհե­տեւ այդպես է պահանջում իր ազգա­յին-պետա­կան շահը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ