Հայաստան

Ընդդիմությունը Մարդկանց Տարել Է Ոչ Մի Տեղ

Ընդդիմության քսանամյա իշխանության ընթացքում երկրից անվերադարձ հեռացել է մեկ մլն-ից ավել։ Ավելի լավ տապալման օրինակ գտնել՝ հնարավոր չէ։

Հայկ Կոնջորյան

ԱԺ-ում 2023թ-ի կատարողականի մասին քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՔՊ խմբակցության ղեկավար,, պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու է վարչապետ Փաշինյանը գնացել և զրուցել գյուղացիների հետ՝ Կոնջորյանը նշեց, որ դա խոսում է առաջնորդության մասին։ Առաջնորդություն՝ նշանակում է համարձակություն ունենալ գնալու ու ասելու այն, ինչը միանշանակ աջակցություն չի գտնելու, քննադատություն է առաջ բերելու, բայց առաջնորդության իմաստն էլ այն է, որ ժողովրդին տեղյակ պահես այն մասին, թե ուր ես նրան տանում, ուր է նա գնում։ Իսկ ընդդիմությունը ժողովրդին չի առաջնորդել, ընդդիմությունը հետապնդել է ժողովրդին։ Ընդդիմությունը ժողովրդին խոստացել է մի բան, բայց տարել է լրիվ ուրիշ տեղ։ Ընդդիմությունը ժողովրդին տարել է ոչ մի տեղ և հենց դա է այն հիմնական պատճառը, որ 2021թ․ ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ոչ թե «հաղթած առաջնորդներին», ինչպես, որ ընդդիմությունը կոչում է իր լիդերներին։ Եվ հենց դա է, որ ընդդիմությունը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ։

Անդրադառնալով այն բանին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արտասանված «պատմական հայրենիք» բառերը դժգոհության փոթորիկ են բարձրացրել՝ Կոնջորյանն ասաց, որ ընդդիմությունը այդքան պաշտպանում է պատմականը, որովհետև պատմական հայրենիքը՝ ի տարբերություն իրականի, ոչ մի ջանք չի պահանջում, ոչ մի աշխատանք։ Ընդդիմությունը, որ այստեղ կարող է ինչ որ հարց լուծել, գերադասում է ժողովրդին առաջնորդել դեպի պատմական հայրենիք, դեպի ոչ մի տեղ։

Հայկ Կոնջորյանը նաև անդրադարձավ ընդդիմության այն տեսակետին, ըստ որի իշխանությունը հանդիսանում է բաց թողնված շանսերի մարմնավորում, ապա ընդդիմությունը դրա լավագույն օրինակն է։ Ընդդիմության քսանամյա իշխանության ընթացքում երկրից անվերադարձ հեռացել է  մեկ մլն-ից ավել։ Ավելի լավ տապալման օրինակ գտնել՝ հնարավոր չէ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *