Հայաստան

ԵՄ-ը Հայաստանի Համար Նոր Ուղի Սկսելու Շանս Է

Պետք չէ ամբողջապես մերժել Ռուսաստանը և փորձել ամբողջությամբ մտնել Արևմտյան/ֆրանսիական ուղեծիր։ Սա մի հնարավորություն է, որը պիտի օգտագործել միաբևեռությունից որպես այդպիսին դուրս գալու համար։ Հարկավոր է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Ջորջ Քեփենիքյան

1in TV-ն զրուցել է Լիոնի նախկին քաղաքապետ, բժիշկ Ջորջ Քեփենիքյանի հետ։ Զրույցն ընթացել է Հարավային Կովկասում ստեղծված իրադրության, Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների և դրան ուղեկցող իրադարձությունների մասին։

Ջորջ Քեփենիքյանն իր խոսքում նշեց, որ հիմա աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին կանոններն ու կարգերը սկսել են չաշխատել, այլևս չկա մեկի կամ միայն մյուսի ուղեծրում մնալու, նրա հետ աշխատելու սկզբունքը։ Ֆրանսիան ևս ցանկանում է դա ընդգծել, մասնավորապես Հայաստանին օժանդակելով ցույց է տալիս, որ փոփոխություններ կան, այդ փոփոխությունները պետք է հաշվի առնել։ Հայաստանը ևս պիտի կարողանա հասկանալ դա։ Ֆրանսիան հիմա օգնություն է ցույց տալիս, դա լավ է, եթե կան, կլինեն այլ երկրներ ևս, որոնք կցանկանան օգնել ու հարաբերվել Հայաստանի հետ, ապա պետք է ողջունել դա։ 

Հայաստանի համար ինչ որ առումով շոկ է բազմաբևեռ աշխարհհի հետ շփումը։ Հայաստանում շատ երկար ժամանակ ակտիվ է եղել ռուսական հովանու տակ ապրելու, ռուսական անվտանգությամբ բավարարվելու միտքը։ Մենք տեսանք, որ ռուսական կողմից օգնության որևէ նշմար չեղավ Արցախի հայաթափման ժամանակ և հիմա մենք պետք է լրջորեն մտածենք աշխարհի հետ շփվելու համար՝ լինի դա Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը կամ մեկ այլ երկիր։ Ընդ որում մենք ունենք թշնամի՝ Ադրբեջանը, ով պատրաստ է անդադար հարձակվել մեզ վրա։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, այդպես ենք եղել ողջ պատմության ընթացքում, բայց երբ որևէ մեկը պատրաստվում է վերացնել մեզ, մենք պետք է հստակ գիտենանք, թե ինչ ենք անելու, ինչպես ենք դիմագրավելու այդ ամենին։

Հիմա Հայաստան-Ֆրանսիա կապերը բավական բարձր մակարդակում են գտնվում և հայկական կողմը պիտի շատ մեծ աշխատանք կատարի՝ այդ հանդիպումներից առավելագույնը քաաղելու համար։ Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը կամ Ֆրանսիայի հայությունը, այլ ողջ աշխարհի հայությունը պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ։ Ապագայում Ֆրանսիան կարող է նոր նպատակներ ունենալ, նոր ծրագրեր և Հայաստանի նկատմամբ նրա պլանները գուցե ինչ որ առումով փոփոխության ենթարկվեն։ Այդ իսկ պատճառով էլ պետք չէ ամբողջապես մերժել Ռուսաստանը և փորձել ամբողջությամբ մտնել Արևմտյան/ֆրանսիական ուղեծիր։ Սա մի հնարավորություն է, որը պիտի օգտագործել միաբևեռությունից որպես այդպիսին դուրս գալու համար։ Հարկավոր է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Ջորջ Քեփենիքյանն անդրադարձավ նաև ապրիլի 5-ին Հայաստան-ԵՄ հանդիպմանը։ Հայաստանում գուցե շատերը կարծում են, որ անմիջապես պետք է կտրուկ փոփոխություններ տեղի ունենան, բայց դա լինելու բան չէ։ Պետք չէ սպասել, որ մեկ կամ մի քանի հանդիպումով ամեն ինչ կփոխվի, այլ այդ հանդիպումները պետք է ընդունվեն որպես հնարավորություն։ Անտեղի սպասումները միշտ էլ հիասթափեցնող են լինում։ Ինչ որ առումով նման տրամադրություն նկատվեց նաև ապրիլի 5-ի հանդիպման առումով։ Ոմանք նույնիսկ կարծում էին, որ ԵՄ-ը պետք է զորք ուղարկի, բանակ ուղարկի։ Բնականաբար նման բան տեղի չունեցավ։ Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված գումարի չափին, դա շատ ու քիչ համարելուն, ապա կրկին պետք է հիշել, որ այս պահին Հայաստան-ԵՄ հանդիպումները մեկ կոնկրետ նպատակ և նեղ ճանապարհ չունեն։ Դրանք Հայաստանի համար դիվանագիտական հնարավորություններ են, նոր ուղի սկսելու հնարավորություն։ ԵՄ-ը մեկ միասնական մարմին չէ, այնտեղ ամեն երկիր ունի իր առանձին տեսակետները։ Օրինակ Ֆրանսիան մի բան է ասում, Իտալիան՝ մի։ Նմանապես Գերմանիան դեռ բավական զգուշությամբ է արձագանքում և խոսում։ ԵՄ-ի հետ կապերը ոչ թե և ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլևդիվանագիտական և քաղաքական։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *