22.8 C
Yerevan

Իրան֊Թուրան Սրա­ցում

Թուրքիան, ինչպես հայտա­րա­րել է նախա­գա­հի մակարդա­կով, նախա­պատրստվում է Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում «հակաա­հա­բեկչկան ռազմա­գործո­ղության»:

Վահրամ Աթա­նեսյան

Իրան – «Թուրան» սրացու՞մ. ինչի՞ց է զգուշա­նում Ռուսաստա­նը

ՌԻԱ-Նովոստին, հղե­լով դիվա­նա­գի­տա­կան անա­նուն աղբյուրին, Ստամբուլից տեղե­կագրում է, որ կիրա­կի կայա­ցել է Թուրքիա­յի եւ Իրա­նի արտգործնա­խա­րարներ Ֆիդա­նի եւ Աբդո­լա­հիա­նի հեռա­խո­սազրույցը, որի ընթացքում թուրքա­կան կողմը հայտա­րա­րել է, որ դեմ է քայլե­րին, որ կարող են հանգեցնել տարա­ծաշրջա­նա­յին հետա­գա էսկա­լա­ցիա­յի: Իրա­նի արտգործնա­խա­րա­րը փոխա­դարձել է, որ Իսրա­յե­լի դեմ «վրի­ժա­ռության ռազմա­գործո­ղությունն ավարտված է»: Թեհրա­նը «ոչ մի նոր քայլ չի ձեռնարկի, եթե վերստին չենթարկվի հարձակման»: Այդ դեպքում, ինչպես Իրա­նի արտգործնա­խա­րարն է ձեւա­կերպել՝ «Թեհրա­նի պատասխա­նը զորեղ կլի­նի»:

Այս ֆոնին ուշագրավ է Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րությունը, որ կառուցված է լարվա­ծության կողմե­րի նկատմամբ «հավա­սար հեռա­վո­րության եւ չեզո­քության պահպանման սկզբունքով». Մոսկվան կողմե­րին կոչ է անում զսպվա­ծություն ցուցա­բե­րել եւ ընդա­մենն ակնարկում, որ լայնա­ծա­վալ սրա­ցումը չի համա­պա­տասխա­նում տարա­ծաշրջա­նի երկրնե­րի շահե­րին: Բավա­կան թափանցիկ ակնարկ է, որ Իրան-Իսրա­յել սրա­ցումը «սադրել են արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին ուժե­րը»:

Թուրքիան, ինչպես հայտա­րա­րել է նախա­գա­հի մակարդա­կով, նախա­պատրստվում է Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում «հակաա­հա­բեկչկան ռազմա­գործո­ղության»: Արտգործնա­խա­րար Ֆիդա­նը հայտա­րա­րել էր, որ «հաշվի կառնվեն նաեւ Իրա­նի ազգա­յին շահե­րը»: Ըստ երեւույթին, Անկա­րա­յի «հավաստիա­ցումնե­րը» Թեհրա­նին չեն բավա­րա­րում: Իսրա­յե­լի դեմ «հարձա­կումն» այս իմաստով «ուժի ցուցադրություն է» նաեւ Թուրքիա­յին:

Տարեսզբին Իրա­նը «թիրախ է խոցել» Իրաքյան Քրդաստա­նի՝ թուրքա­կան ազդե­ցության տարածքում: Էրդո­ղա­նը նախա­պատրստվում է ԱՄՆ նախա­գա­հի հետ հանդիպման: Կհա­ջողվի՞ համա­ձայնեցնել Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում «հակաա­հա­բեկչա­կան ռազմա­գործո­ղությունը»: Սկզբունքո­րեն Թուրքիա­յի այդ «նեոօսմա­նա­կան արշա­վանքին» դեմ պետք է լինի նաեւ Ռուսաստա­նը: Իրա­նի անհա­մա­ձայնությունը գրե­թե ակնհայտ է:

Ըստ երեւույթին, նաեւ դրա­նով է պայմա­նա­վորված Բաքու-Թեհրան սառնությունը: Ադրբե­ջա­նը ոչ մի, նույնիսկ փորձա­գի­տա­կան մակարդա­կով դեռեւս չի անդրա­դարձել իրա­նա-իսրա­յե­լա­կան լարվա­ծությա­նը: Ռուսաստա­նը, հավա­նա­բար, զգուշա­նում է, որ ստեղծված իրա­վի­ճա­կը կարող է ԱՄՆ-ին մղել Իրա­նի նկատմամբ դիրքո­րոշման որո­շա­կի վերա­նա­յումնե­րի: Այդ եպքում, երեւի, Բաքուն հարկադրված կլի­նի Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի տրանզի­տի «նախա­պայմաններ առա­ջադրել»: Մոսկվա­յի հետ ուղղա­կի դիմա­կա­յության Ալիեւը, հավա­նա­բար, չի գնա: Բայց Իրան- «Թուրան» սրացման դեպքում Ադրբե­ջա­նը կարող է կորցնել տրանսպորտա­յին-լոգիստիկ «հաբի գրավչությունը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3409897.html

Առնչվող Հոդվածներ