22.8 C
Yerevan

Հայրե­նա­սի­րությունը Պետության Հանդեպ Պատասխա­նատվությունն Է

Մեկ անգամ ընթերցել Չարենցի «Պատմության Քառուղի­նե­րում» աշխա­տանքը, նորից կարդալ Տերյան և հասկա­նալ, թե ինչպես են այդ մեծ բանաստեղծնե­րը ճգնել են հայրե­նա­սի­րությունը ցնո­րա­կան մակարդա­կից հանել, դնել իրա­կան հասկա­նա­լի ու տեսա­նե­լի շոշա­փե­լի հայրե­նա­սի­րության դաշտում։ Հայրե­նա­սի­րությունը ևս կարող է ֆիդա­յա­կան լինել ու վնա­սել։

Հակոբ Մովսես

FreeNews Armenia‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցը կայա­ցել է ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից  մի քանի օր առաջ ԱԺ-ում արտա­բերված ատմա­կան և իրա­կան Հայաստաններ արտա­հայտության մասին։

Բանաստեղծ Մովսե­սի կարծի­քով հայե­րը պատմա­կան ժողո­վուրդ են, բայց պատմա­կան գիտակցություն չունե­ցող ժողո­վուրդ։ Այսինքն, ունե­ցել են այդ գիտակցությունը, բայց խորհրդա­յին 70 տարի­նե­րը ջախջա­խել են այդ մտա­ծո­ղությունը, ավե­րել են այդ պատկե­րա­ցումնե­րը։ Պետք չէ և չի կարե­լի ապրել հանուն պատմության։ Այս պահին մենք ունենք պետություն։ Մեր դրո­շը աշխարհի մյուս ինքնիշխան պետություննե­րի դրոշնե­րի հետ մեկտեղ փողփո­ղում է ՄԱԿ‑ի առջև։ Դա մի մեծա­գույն հրաշք է, որը պաշտպա­նել է պետք։

Մենք ունենք պատմություն, և այդ պատմությունը ոչ թե պետք է խանգա­րի, այլ օգնի մեզ։ Մենք պետք է պատմությունը կապենք պետության հետև­ից, որպեսզի այսօր գոյություն ունե­ցող պետությունը տրա­մա­բա­նո­րեն իր հետև­ից տանի պատմությունը, ոչ թե հակա­ռա­կը։ Հակա­ռակ դեպքում պատմությունը չի կարող առաջ շարժվել, եթե պետությունը չլի­նի, չգործի։ Հենց այդ է պատճա­ռը, որ մենք այսօր պետք է ամե­նա­թանկը գնա­հա­տենք մեր հանրա­պե­տությունը։ Այնպես է ստացվել, որ այսօր մեծ պետությունը ծովից ծով չէ, այլ մոտ 30 հազար քառա­կուսի կիլո­մետր։ Իհարկե հեշտ է պայքա­րել խոսքով, հենց այնպես խոսե­լով։ Դրա­նից հեշտ բան չկա։ Կարե­լի է հենց հիմա գրիչ վերցնել ու թղթի վրա հարձակվել Թուրքիա­յի վրա, բայց դրա­նից ի՞նչ օգուտ։

Հակոբ Մովսե­սը բոլո­րին խորհուրդ տվեց ևս մեկ անգամ ընթերցել չարենցի «Պատմության Քառուղի­նե­րում» աշխա­տանքը, նորից կարդալ Տերյան և հասկա­նալ, թե ինչպես են այդ մեծ բանաստեղծնե­րը ճգնել են հայրե­նա­սի­րությունը ցնո­րա­կան մակարդա­կից հանել, դնել իրա­կան հասկա­նա­լի ու տեսա­նե­լի շոշա­փե­լի հայրե­նա­սի­րության դաշտում; Հայրե­նա­սի­րությունը ևս կարող է ֆիդա­յա­կան լինել ու վնա­սել։ Բանաստեղծն ասաց, որ շատ կցանկա­նար, որ այսօր որևէ պատմա­բան փորձեր գրել «հայրե­նա­սի­րության պատմություն», փորձ անել ներկա­յացնել, թե տարբեր դարե­րում ինչպես են սիրել հայրե­նի­քը, ինչ խնդիրներ են առաջդադրել և ինչպես են փորձել արժև­ո­րել այս կամ այն երև­ույթը։

Հակոբ Մովսե­սը, խոսե­լով հենց այս պահին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման գործընթա­ցի մասին, ասաց, որ հայրե­նա­սի­րությունից ենք խոսում, բայց վերջին երե­սուն տարի­նե­րի ընթացքում Հայաստա­նից անվե­րա­դարձ հեռա­ցել են միլիո­նից ավել մարդիկ։ Այդ մեկ միլիոն մարդը քանի՞ գյուղ բնա­կիչ էին։ Մի՞թե չենք հասկա­նում, որ մենք հարյուրա­վոր, հազա­րա­վոր գյուղեր արդեն իսկ հանձնել ենք նման անպա­տասխա­նա­տու և անհետև­ո­ղա­կան պահվածքի շնորհիվ։ Եվ այսօր մենք հնա­րա­վո­րություն ունենք հասկա­նա­լու հայրե­նա­սի­րություն ասվա­ծը։ Պաշտպա­նե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, որովհետև Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է և՛ հայի, և՛ հայոց պատմության իրա­կան պաշտպա­նը։ Եթե մենք չունե­նանք պետություն, ապա ինչպե՞ս ենք պաշտպա­նե­լու մեր պատմությունը։ Ինչպե՞ս ենք պաշտպա­նե­լու մեր լեզուն, մեր մշա­կույթը։ Ի վերջո մենք պետք է կարո­ղա­նանք տարբե­րել կարև­որն ու անկարև­ո­րը։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ