15.8 C
Yerevan

Սաբո­տաժ, Դիտա­վո­րություն, Թե Նեղա­ցա­ծություն

Արդյո՞ք Կարսի կոմի­տեն հասկա­նում է, որ ինքը կամ նեղա­ցած երե­խա­յի պես չի գնում, կամ իր կուսակցա­կան շահե­րը հակադրե­լով Նիկոլ Փաշինյա­նին ու նրա կուսակցությա­նը վնա­սում է այդ բոլո­րից ավե­լի մեծ գործի, կամ էլ Պիղա­տո­սի պես ձեռքե­րը լվա­նում է, դեռ մյուսնե­րին էլ հրա­հանգում, որ դուք էլ։ Իսկ արդյո՞ք ազնիվ բան է ձեռքե­րը լվա­նալ նման մի պահի, երբ Հայաստա­նի գլխին իրոք, որ մութ ամպեր են կուտակված։

Մեր Ուղին

2024թ ապրի­լի 10‑ի շրջա­բե­րա­կա­նով ՀՅԴ Կարսի կոմիտեն(ԱՄՆ) շարքե­րին նախ տեղե­կացնում է, որ սեպտեմբե­րի 17–20 Հայաստա­նում պիտի տեղի ունե­նա «համաշխարհա­յին հայկա­կան գագաթնա­ժո­ղով» և ապա նույն շրջա­բե­րա­կա­նով հրա­հանգում է չմասնակցել այդ գագաթնա­ժո­ղո­վին, որովհետև այս իշխա­նություննե­րը չեն սպա­սարկում հայ ժողովրդի շահե­րը․

«ՀՀ ներկայ իշխա­նութիւնը վարում է ապազգա­յին քաղա­քա­կա­նութիւն, պայքա­րում է ազգա­յին շահե­րի, հոգեւոր-մշա­կութա­յին արժէքնե­րի ու կառոյցնե­րի դէմ, որեւէ ջանք չի խնա­յում պառակտել Սփիւռքը, քանդել սփիւքեան կառոյցնե­րը եւ ստեղծել իրեն ենթա­կայ կառոյցներ: ՀՀ իշխա­նութիւնը չի պաշտպա­նում Արցա­խի եւ արցա­խա­հա­յե­րի իրաւունքնե­րը եւ խոչընդո­տում է Արցա­խի պետա­կան կառոյցնե­րի գործունէութիւնը Հայաստա­նում»,- ասված է շրջա­բե­րա­կա­նում։

Հրա­հանգե­լով չմասնակցել՝ Կարսի կոմի­տեն հայտա­րա­րում է, որ եթե կան անվա­նա­կան հրա­վերներ, ապա դրանք պետք է մերժվեն, որի պատասխա­նի մեջ պիտի նշվի, «ՀՀ իշխա­նութեան վերոնշեալ քաղա­քա­կա­նութեան եւ մօտե­ցումնե­րի պատճա­ռով հրա­ժա­րում ենք միջո­ցառմա­նը մասնակցել»։

Փոքր ինչ տարօ­րի­նակ է տեղե­կացման այս հրա­մա­յա­կան-վերահսկո­ղա­կան ոճը, որում ոչ միայն հրա­հանգում են չմասնակցել, այլև հրա­հանգում են, թե ինչու չպետք է մասնակցել ու նույնիսկ թելադրում են, թե մերժման պատասխա­նի մեջ ինչ պիտի գրվի։ Առնվազն տարօ­րի­նակ է, որովհետև խոսքը գնում է, ոչ թե երե­խա­նե­րի մասին, ովքեր կարող են անգի­տակցա­բար սխալ գորժել, այլ բավա­կան տարիք, կյանքի փորձ ունե­ցող մարդկանց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Կարսի մարմի­նը ոչ թե առա­ջարկում չմասնակցել, այլ հրա­մա­յում է, այն էլ առարկություն չհանդուրժող տոնով։

Բայց այս հարցը թող կուսակցա­կան ներքին շրջա­նակնե­րում քննարկվի։ Այն, որ ազատ ու հեղա­փո­խա­կա­կան սկզբունքնե­րի վրա ստեղծված կուսակցությունը վերածվել է գեստա­պո­յա­կան վերաքննիչ դատա­րա­նի՝ իր ոստի­կա­նա­կան պահա­կա­յին կեցվածքով, դա իրենց՝ դաշնակցա­կաննե­րի գործն է, թեև հեղա­փո­խա­կա­նի կերպա­րը ոչ մի կերպ չի տեղա­վորվում շղթայված կամա­կա­տա­րի պահվածքի հետ, որը մշտա­պես փորձ է արվում կարգ ու կանոի տեղ ներկա­յացնել։ Ինչևէ։

Ավե­լի կարև­որ է հենց մերժումը։ Ավե­լի բարդ ու անհասկա­նա­լի է չմասնակցե­լու որո­շումն իսկ։ Անհասկա­նա­լի է, որովհետև չմասնակցել արդեն իսկ նշա­նա­կում է նպաստել հարա­բե­րություննե­րի խզմա­նը, մի բան, որում իշխա­նություննե­րին մեղադրում  է Կարսի կոմի­տեն, իր այդ նույն շրջա­բե­րա­կա­նում նշե­լով, որ իշխա­նություննե­րի պահվածքը խզում է առա­ջացնում Հայաստա­նի ու Սփյուռքի մեջ։ Իսկ չմասնակցե­լը խզո՞ւմ է, թե ոչ։ 

Համա­հայկա­կան գագաթնա­ժո­ղո­վը ենթադրում է կազմա­կերպա­կան, կուսակցա­կան կամ որևէ այլ լոկալ-տեղա­յին միջա­վայրից ավե­լի մեծ ու բարձր մի բան։ Այսինքն կարող են գալ կուսակցա­կաններ, անկուսակցա­կաններ, իշխա­նա­վորներ, ընդդի­մություն, հոգև­ո­րա­կան, աթեիստ, այսինքն՝ հայե­րը։ Ու նորմալ է, որ հայե­րը կարող են քաղա­քա­կան առումով տարա­ձայնություններ ունե­նալ, բայց չէ որ այս գագաթնա­ժո­ղո­վը չի կոչվում Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նագրի կամ Նիկոլ Փաշինյա­նի անվան ժողով։ Կոչվում է Համա­հայկա­կան։ Եթե Կարսի Կոմի­տեն մտա­վա­խություններ ունի, որ այդ ժողո­վը իշխա­նություննե­րը փորձե­լու են իրենց անձնա­կան նպա­տակնե­րին ծառա­յեցնել, ապա ընդհա­կա­ռա­կը, պետք  է գնալ ու թույլ չտալ դա, դեմ արտա­հայտվել։ Եթե ոչ՝ ապա չգնա­լու իմաստն է կորում առհա­սա­րակ։

Եվ ի վերջո դեռ ինչքա՞ն են հայկա­կան կուսակցություննե­րը շարունա­կե­լու փչացնել ու խանգա­րել ցանկա­ցած միջո­ցա­ռում, որի հետ կապված ինչ որ անհա­մա­ձայնություններ ունեն։ Իշխա­նություննե­րը եթե որո­շել են, այսպես ասած «վատ բան անեն» այդ ժողո­վի ժամա­նակ, ապա որքանո՞վ է ամբողջա­կան հայ ժողովրդի դատի պատասխա­նատվությունն իր ուսե­րին վերցրած կուսակցության համար նորմալ չգնա­լը նմա­նա­տիպ համա­հայկա­կան միջո­ցառման։ Ընդ որում համա­հայկա­կան բառը շատ ճոխ է հնչում։ Հատկա­պես, որ ամեն կուսակցություն ու խումբ փորձում է տապա­լել այն՝ դեռևս չսկսված։ Միտքը ո՞րն է։ Չմասնակցե­լու, սեփա­կան շարքե­րին համա­հայկա­կա­նությունից մեկուսացնե­լու միտքը ո՞րն է։ Եվ արդյո՞ք Կարսի կոմի­տեն իրա­վունք է ունե­նա­լու որևէ տառ ասել այդ գագաթնա­ժո­ղո­վի հասցեին, մեղադրե­լու։ Արդյո՞ք Կարսի կոմի­տեն հասկա­նում է, որ ինքը կամ նեղա­ցած երե­խա­յի պես չի գնում, կամ իր կուսակցա­կան շահե­րը հակադրե­լով Նիկոլ Փաշինյա­նին ու նրա կուսակցությա­նը վնա­սում է այդ բոլո­րից ավե­լի մեծ գործի, կամ էլ Պիղա­տո­սի պես ձեռքե­րը լվա­նում է, դեռ մյուսնե­րին էլ հրա­հանգում, որ դուք էլ։ Իսկ արդյո՞ք ազնիվ բան է ձեռքե­րը լվա­նալ նման մի պահի, երբ Հայաստա­նի գլխին իրոք, որ մութ ամպեր են կուտակված։ Եվ իշխա­նություննե­րը գուցե այնքան շատ կարող են կրկին ու կրկին սխալվել, և նրանց ուղղող, ձեռքը բռնող և օգնող չկա։ Ցանկությո՞ւն չկա, թե՞ ուժ։ Իսկ գուցե Կարսի Կոմի­տեն այդքան շատ է ցանկա­նում արգե­լել այդ ժողո­վը այն պատճա­ռով, որ այլևս ուժ չունի մասնակցե­լու կամ այնտեղ ինչ որ բան փոխե­լու համար։

Դժվար է ասել։ Այս հարցին կարող են պատասխա­նել միայն շրջա­բե­րա­կա­նի հեղի­նակնե­րը, ովքեր գիտեն, թե որն է իրենց իրա­կան նպա­տա­կը։ Այդ նպա­տա­կը ճափից ավե­լի կարև­որ պիտի լինի, որ արդա­րացնի մերժման պարտադրանքը, այլա­պես այն կհա­մարվի սաբո­տաժ։

Ներկա­յացնում ենք այդ շրջա­բե­րա­կանն ամբողջությամբ՝

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԹԻՒ 57–10 

Ապրիլ 10, 

2024 Հ.Յ.Դ. ԿԱՐՍԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԵՒ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ 

Սիրե­լի ընկերներ, 

Հ.Յ.Դ. Բիւրոն Մարմիննե­րուն կը տեղե­կացնէ որ ՀՀ Սփիւռքի գործե­րու գլխաւոր յանձնա­կա­տա­րի գրա­սե­նեա­կը Սեպտեմբեր 17–20 Հայաստա­նի մէջ պիտի կազմա­կերպէ «համաշխարհա­յին հայկա­կան գագաթնա­ժո­ղով»: Ստո­րեւ Բիւրո­յի ցուցմունքը այս առի­թով: «Ինչպէս բոլորդ էլ գիտէք, ՀՀ ներկայ իշխա­նութիւնը վարում է ապազգա­յին քաղա­քա­կա­նութիւն, պայքա­րում է ազգա­յին շահե­րի, հոգեւոր-մշա­կութա­յին արժէքնե­րի ու կառոյցնե­րի դէմ, որեւէ ջանք չի խնա­յում պառակտել Սփիւռքը, քանդել սփիւքեան կառոյցնե­րը եւ ստեղծել իրեն ենթա­կայ կառոյցներ: ՀՀ իշխա­նութիւնը չի պաշտպա­նում Արցա­խի եւ արցա­խա­հա­յե­րի իրաւունքնե­րը եւ խոչընդո­տում է Արցա­խի պետա­կան կառոյցնե­րի գործունէութիւնը Հայաստա­նում: Այդ քաղա­քա­կա­նութիւնը տրա­մագծօ­րէն դէմ է մեր դաւա­նած արժէ­հա­մա­կարգին եւ որեւէ կերպ չի նպաստում Հայրե­նիք-Սփիւռք փոխյա­րա­բե­րութիւննե­րի սերտացմա­նը: Ընդհա­կա­ռա­կը՝ էլ աւե­լի է խզում առա­ջացնում Հայաստա­նի եւ Սփիւռքի միչեւ: Արդ, յանձնա­րա­րում ենք չմասնակցել նշեալ միջո­ցառմա­նը: Անուա­նա­կան հրաւէրնե­րին գրաւոր պատասխա­նել որ ՀՀ իշխա­նութեան վերոնշեալ քաղա­քա­կա­նութեան եւ մօտե­ցումնե­րի պատճա­ռով հրա­ժա­րում ենք միջո­ցառմա­նը մասնակցել, մինչեւ այն ժամա­նակ որ չեն սրբագրել իրենց սխալնե­րը»: 

Ընկե­րա­կան ջերմ բարեւներ 

Հ.Յ.Դ. Կարսի Կեդրո­նա­կան Կոմի­տէ

Առնչվող Հոդվածներ