22.8 C
Yerevan

ԵՄ Սռա­քե­լության Նոր Ձևա­չափ

Եվրո­պա­կան առա­քե­լությունը փաստո­րեն դառնում է ավե­լի քան եվրո­պա­կան: Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախա­րո­վան էր հայտա­րա­րել, որ ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը փաստո­րեն ՆԱՏՕ առա­քե­լություն է:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում ԵՄ առա­քե­լության ձեւա­չա­փը փոխվու՞մ է

Կանա­դա­յի արտգործնա­խա­րա­րը հայտնել է իր ուրա­խությունն այն առնչությամբ, որ այսօրվա­նից Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությանն է միա­ցել Կանա­դա­յի ներկա­յա­ցուցի­չը: Այդ մասին քննարկումներն ու համա­ձայնությունը եղել է դեռեւս նախորդ տարի: Երեւանն ու Բրյուսե­լը տվել են Կանա­դա­յի ներգրավման համա­ձայնություն: Կանա­դա­յի արտգործնա­խա­րարն ասում է. «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանա­դա) վերա­դառնա­լով՝ առանցքա­յին առաջնա­հերթություն էր Հարա­վա­յին Կովկա­սում կայունության և անվտանգության ապա­հովման ուղի­նե­րի ուսումնա­սի­րությունը, ներառյալ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության հարգումը»:

Իսկ Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունն այդ առնչությամբ արել է ուշագրավ մի գրա­ռում. «Ուրախ ենք ողջունել կանա­դա­ցի առա­ջին փորձա­գետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանա­դան առա­ջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստա­նում ԵՄ առա­քե­լությա­նը»: Ուշադրության արժա­նին ձեւա­կերպումն է՝ «Կանա­դան առա­ջին երրորդ երկիրն» է: Սա նշանակու՞մ է, որ կան այլ «երրորդ երկրներ», որոնք կամ իրենք են Եվրա­միությա­նը եւ Հայաստա­նին դիմել՝ դիտորդա­կան առա­քե­լությա­նը միա­նա­լու համար, կամ Եվրա­միությունն ու Հայաստանն են դիմել՝ միա­նա­լու համար: «Առա­ջին երրորդ երկիր» ձեւա­կերպումը համե­նայն դեպս հենց այնպես չէ, այլա­պես կլի­ներ պարզա­պես ողջույն, եւ վերջ:

Անկասկած է, որ Կանա­դա­յի ներգրա­վումը քաղա­քա­կան ակտ է, որովհե­տեւ հազիվ թե Եվրա­միությունը ունի զուտ մարդկա­յին քանա­կի կարիք: Միեւնույն ժամա­նակ, դժվար է պատկե­րացնել նաեւ, որ Կանա­դա­յի ներգրա­վումը քաղա­քա­կան առումով ավե­լի է ուժե­ղացնում առա­քե­լությունը: Մեղմ ասած բարդ է պատկե­րացնել, որ Կանա­դան օրի­նակ ունի ավե­լի մեծ կշիռ, քան Հայաստա­նում ԵՄ առա­քե­լության նախա­ձեռնող եւ առաջնորդող Ֆրանսիան, կամ Գերմա­նիան՝ որը մյուս առանցքա­յին մասնա­կիցն է: Հետեւա­բար, հնա­րա­վորր է եզրա­կացնել, որ Կանա­դա­յի ներգրա­վումը ունի պարզա­պես դիտորդա­կան առա­քե­լության ձեւա­չա­փի փոփո­խության նպա­տակ, առայժմ՝ քաղա­քա­կան բովանդա­կության եւ անտուրա­ժի իմաստով: Եվրո­պա­կան առա­քե­լությունը փաստո­րեն դառնում է ավե­լի քան եվրո­պա­կան: Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախա­րո­վան էր հայտա­րա­րել, որ ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը փաստո­րեն ՆԱՏՕ առա­քե­լություն է:

Կանա­դա­յի ներգրա­վումը համե­նայն դեպս դառնում է այդ գնա­հա­տա­կա­նի «օգգտին» խոսող փաստարկ: Հարց է առա­ջա­նում, թե ինչի՞ մասին է խոսում առա­քե­լության քաղա­քա­կան ձեւա­չա­փի ու համա­տեքստի հնա­րա­վոր փոփո­խությունը, եւ դրա հանդեխ ինչպի­սի վերա­բերմունք կունե­նա օրի­նակ հարեւան Իրա­նը: Թե առե­րեւույթ արտա­հայտվե­լով դեմ, Իրանն ու Ռուսաստա­նը այդուհանդերձ գործնա­կան մակարդա­կում դեմ չեն լինի, եթե փաստա­ցի ընդհուպ ՆԱՏՕ տրա­մա­բա­նություն ենթադրող դիտորդա­կան քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնությունը ավե­լի շատ «մտնի» Հայաստա­նի սահմա­նին կայունության պատասխա­նատվության տակ, քանի որ Մոսկվան ու Թեհրա­նը կարող են համա­րել, որ հենց ՆԱՏՕ‑ն ունի ապա­կա­յունացման միջո­ցով իրենց հանդեպ ճնշում բանեցնե­լու շահագրգռություն: Այսինքն, նրանք այդ մասին ըստ էության խոսում են բաց տեքստով:

Հոդվա­ծը՝ 1in. am կայքից։

https://www.1in.am/3410408.html

Առնչվող Հոդվածներ