27.2 C
Yerevan

Հասկա­նա­լու Համար

Ակնա­ռու է, որ Ռուսաստա­նը հետեւո­ղա­կա­նո­րեն «կրճա­տում» է իր ներկա­յությունը Կովկա­սում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավե­լի ու ավե­լի նվազ եւ աննպաստ է։

Հակոբ Բադալյան

Երբ նոյեմբե­րի 9‑ից հետո գնա­հա­տե­լով իրա­վի­ճա­կը կարծիք եմ հայտնել, որ գլո­բալ մակարդա­կում դա նաեւ ռուսնե­րի պարտությունն ու ձախո­ղումն էր, մեծա­թիվ «մակե­րե­սա­գետներ» դա համա­րել են ռուսնե­րին արդա­րացնե­լու «գործա­կա­լա­կան» ջանք:

Հիմա ստացվում է, որ ռուսնե­րը չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ:

Պարտության եւ ձախողման մեխա­նիզմը հանգա­մա­նա­լից բացատրել եմ բազմիցս: Բնա­կան է, որեւէ մեկնա­բա­նություն չի հաստատվում նոտա­րի կնի­քով, իսկ հարցա­կա­նի տակ հնա­րա­վոր է դնել ցանկա­ցած բան, էլ չասած՝ անգամ կնի­քի առկա­յության դեպքում;

Պարզա­պես, մարդկանց համար նախընտրե­լի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմի­նանտ քարոզչա­կան սխե­մա­նե­րի: Դիմադրե­լը պահանջում է ջանք, հետեւա­բար ավե­լի լավ է հարմարվե­լը, առա­վել եւս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաեւ բառի բուն իմաստով շահութա­բեր:

Հիմա Պեսկո­վը հայտա­րա­րում է, որ՝ այո, ռուսա­կան խաղա­ղա­պահ զորա­խումբը դուրս է գալիս Լեռնա­յին Ղարա­բա­ղից: Սա իհարկե միա­ժա­մա­նակ շատ հարցեր առա­ջացնող է, որովհե­տեւ չի մանրա­մասնում՝ ամբողջությամբ է դուրս գալիս, թե մասնա­կի, իսկ կարող է՞ ձեւա­չա­փը տրանսֆորմացվի եւ փոքր ինչ որ մաս մնա այլ կարգա­վի­ճա­կով, այլ պայմա­նա­վորվա­ծություննե­րով եւ այլն: Տեսնենք, սա կերեւա ժամա­նա­կի ընթացքում, ի հայտ կգան մանրա­մասներ:

Բայց, ակնա­ռու է, որ Ռուսաստա­նը հետեւո­ղա­կա­նո­րեն «կրճա­տում» է իր ներկա­յությունը Կովկա­սում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավե­լի ու ավե­լի նվազ եւ աննպաստ

Այլ հարց է, որ կայսրություննե­րը այդ պրո­ցեսնե­րը պետք է փաթե­թա­վո­րեն այնպես, որ՝ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ մի խորի­մաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունե­նում՝ տեղի է ունե­նում, որովհե­տեւ իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ եւ հայտնվել այդ վիճա­կում:

Այդ պարա­գա­նե­րում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտա­րա­րությունը, որ «Ղարա­բա­ղում բարդ օպե­րա­ցիա իրա­կա­նացրին Թուրքիա­յի հետ»: Եվ դա նշվում է որպես վկա­յություն, որ ամեն ինչ պայմա­նա­վորված էր հենց սկզբից:

Եթե ամեն ինչ պայմա­նա­վորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբե­րի 9‑ին Մոսկվա­յում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում՝ 11 ժամ, որից հետո հայտա­րարվեց հրա­դա­դա­րի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհե­տեւ այդ ժամա­նակ կանգնե­լուն համա­ձայն չէր Էրդո­ղա­նը, որի թիկունքում նաեւ ՆԱՏՕ‑ն, որի գլխա­վոր քարտուղա­րը հոկտեմբե­րի 3–5‑ին այցե­լել էր Անկա­րա:

Հիմա պատկե­րացնենք, որ Էրդո­ղա­նը չէր կանգնում նաեւ նոյեմբե­րի 9‑ին, ի՞նչ էին անե­լու ռուսնե­րը: Մնում էր արդեն մտնել Թուրքիա­յի եւ Ադբե­ջա­նի հետ պատե­րազմի մեջ: Չեմ բացա­ռում, որ նույնիսկ սպառնա­ցել են անել դա (ռուսա­կան ուղղա­թի­ռի խոցման բավա­կա­նին խորհրդա­վոր պատմությունը), եթե Թուրքիան չհա­մա­ձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո համա­ձայնությունը եղել է, ստա­նա­լով նաեւ մոնի­տո­րինգի կենտրոն Աղդա­մում՝ մնացյա­լի շարքում:

Իհարկե պատե­րազմը կանգնել է ռուս-թուրքա­կան համա­ձայնությամբ: Բայց առանցքա­յինն այն է, թե ինչպես է իրա­վի­ճա­կը եկել ու հասել դրան, եւ որտե­ղից է սկսել ու ինչ պայմաննե­րով ու ստա­տուս-քվո­յով ավարտվել:

«Մակե­րե­սա­գի­տե­րե­նով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»:

Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսնե­րի «մեղքի» մասին Հայաստա­նի տեղե­կատվա­կան եւ փորձա­գի­տա­կան դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամա­նակ, երբ դա հեչ մոդա չէր, ու բերում էր ոչ թե ծափեր, այլ հակա­ռա­կը՝ թիրա­խա­վո­րում:

Բայց, որեւէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացնե­րի խորությունն ու շերտե­րը առա­վե­լա­գույնս դիտարկե­լու մղումով ու նպա­տա­կով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբա­վա­րա­րի, ում՝ ոչ: Եվ ժամա­նա­կի ընթացքում նաեւ ինձ համար բացա­հայտե­լով լայն պրո­ցե­սի նոր շերտերն ու իմաստնե­րը, ինձ պարտա­վոր եմ համա­րում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյա­րության աստի­ճա­նից:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ