27.2 C
Yerevan

Ո՞ւմ Են Թողնում Ռուսնե­րը Կովկա­սը

Փաստա­ցի ռազմա­կան այդ ներկա­յությունը ռազմա-քաղա­քա­կան «թիկունքա­յին պահո­վություն» էր Իրա­նի համար, ինչից Իսլա­մա­կան հանրա­պե­տությունը զրկվում է իր համար, թերեւս, էքզիստենցիալ նշա­նա­կություն ունե­ցող պահի: Ոչ մի խոսք այն մասին, որ Ռուսաստա­նի զորախմբի հեռացմա­նը զուգա­հեռ դադա­րում է գործել նաեւ Աղդա­մում ռուս-թուրքա­կան «հետա­խուզա­կան կենտրո­նը»:

Վահրամ Աթա­նեսյան

Ու՞մ դիմաց է Ռուսաստա­նը մերկացնում Կովկասյան ճակա­տը

Ռուսաստանյան զորա­խումբը լքում է Լեռնա­յին Ղարա­բա­ղը: Պայմա­նա­վորվա­ծությունը ձեռք է բերվել կողմե­րի բարձրա­գույն ղեկա­վա­րության մակարդա­կով, ըստ երեւույթին՝ մարտի 18-ին կայա­ցած Պուտին՝ Ալիեւ հեռա­խո­սազրույցի ընթացքում, որից անմի­ջա­պես հետո Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հայտնվեց Ստե­փա­նա­կերտում, վառեց Նավրուզի տոնա­կան խարույկը եւ հայտա­րա­րեց, որ «կրա­կը վերջնա­կա­նա­պես սրբագրո­ծում է» Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան հրա­պա­րա­կը:

Բաքվում Իրա­նի դեսպա­նը նույն օրն անոնսա­վո­րեց, որ Հոդա­փե­րի­նի կամրջի հատվա­ծում տեղի է ունե­նա­լու Իրա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հանդի­պում, որ այդպես էլ չկա­յա­ցավ: Ռուսաստանյան զորա­խումբը Լեռնա­յին Ղարա­բա­ղից հեռա­նում է Իրա­նի շուրջ շատ բարդ իրա­վի­ճա­կի ֆոնեին: Միամտություն կլի­նի ասել, թե դա կապ չունի Իսրա­յե­լի կողմից Իրա­նին հասցվե­լիք հարվածնե­րի «սպասման» եւ դրա­նից բխող՝ աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի դիրքա­վորման հետ:

Միա­ժա­մա­նակ սպասվում է Թուրքիա­յի նախա­գա­հի Միացյալ Նահանգներ այցը, որի ընթացքում, ինչպես թուրքա­կան մամուլն է հայտնում, Վաշինգտոնն Անկա­րա­յին «առա­ջարկե­լու է Բոսֆոր-Դարդա­նեը բացել ՆԱՏՕ‑ի ռազմա­նա­վե­րի Սեւ ծով մուտքի համար»: Հեղի­նա­կա­վոր թուրք փորձա­գետնե­րից մեկը համա­րում է, որ եթե «դա տեղի ունե­նա, ապա Թուրքիան կվե­րածվի Ռուսաստա­նի համար թիրա­խի»:

Ռուսաստանյան զորախմբի ԼՂ –ից հեռա­նա­լու համար առարկա­յա­կան-տեսա­նե­լի-շոշա­փե­լի պատճառ չկա: Մինչ այդ նույնիսկ տեղե­կատվություն էր տարածվել, որ ռուս զինվո­րա­կաննե­րը «կարող են ներգրավվել ակա­նա­զերծման աշխա­տանքնե­րում»: Ինչու՞ հատկա­պես Իրա­նի շուրջ «մթնո­լորտա­յին ճնշամն բարձրացման» եւ Ուկրաի­նա­յում «բեկումնա­յին պահի սպասման» իրա­վի­ճա­կում է Կրեմլը որո­շել հրա­պա­րա­կայնացնել «Կովկասյան ճակա­տի մերկացման» մտադրությունը:

Ռուսաստա­նը հետա­խուզա­կան տեղե­կություններ ունի, որ Իսրա­յե­լը «հատուցման գործողությու՞ն» է սկսում Իրա­նի դեմ եւ իր զինվո­րա­կաննե­րին ապահովագրու՞մ է հավա­նա­կան թիրա­խա­վո­րումից, թե՞ ազդակ է հղում Թուրքիա­յին, որ Կավկա­սից հեռա­նում է, որպեսզի ՆԱՏՕ‑ի ռազմա­ծո­վա­յին ուժե­րը ուժե­րը Սեւ ծով մուտք չունենա՞ն: Ռուսաստանյան զորախմբի առա­քե­լության ամե­նա­վերջին խնդի­րը ԼՂ հայ բնակչության անվտանգության «ապա­հո­վումն էր»:

Փաստա­ցի ռազմա­կան այդ ներկա­յությունը ռազմա-քաղա­քա­կան «թիկունքա­յին պահո­վություն» էր Իրա­նի համար, ինչից Իսլա­մա­կան հանրա­պե­տությունը զրկվում է իր համար, թերեւս, էքզիստենցիալ նշա­նա­կություն ունե­ցող պահի: Ոչ մի խոսք այն մասին, որ Ռուսաստա­նի զորախմբի հեռացմա­նը զուգա­հեռ դադա­րում է գործել նաեւ Աղդա­մում ռուս-թուրքա­կան «հետա­խուզա­կան կենտրո­նը»:

Բացառված չէ, որ այն չի լուծարվի: Ռուսաստանյան զորա­խումբը, երեւի, լիո­վին չի լքի Լեռնա­յին Ղարա­բա­ղը: Համա­գործակցության ինչ-որ ֆորմատ միշտ էլ կարե­լի է հորի­նել, ուստի տպա­վո­րություն է, որ կամ Ռուսաստա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղը լքում է Արեւմուտքի հետ կարդի­նալ համա­ձայնությամբ, կամ «Կովկասյան ճակա­տը մերկացնում է» Թուրքիա­յի առջեւ, որպեսզի աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման հարցում Անկա­րան չանցնի Արեւմուտքի ճամբար:

Լուսանկա­րը՝ hetq.am‑ի

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ