27.2 C
Yerevan

Առա­ջին Անգամ Սահման Կլի­նի

Սա առանցքա­յին գործոն է, եւ չմո­ռա­նանք նաեւ, որ սահմա­նի պահպա­նությունն իրա­կա­նացնե­լու են Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմա­նա­պահնե­րը: Բայցի այդ, անվտանգության ապա­հովման բազմա­թիվ մանրա­մասներ կան, որոնք նույնպես առա­ջի­կա շրջա­նում քննարկման եւ դետա­լացման կարժա­նա­նան:

Վարչա­պե­տի Աշխա­տա­կազմ

Առա­ջին անգամ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, չորս գյուղե­րի հատվա­ծում, գոյություն կունե­նա սահմա­նա­զատված պետա­կան սահման. Վարչա­պե­տի աշխա­տա­կազմ

Առա­ջին անգամ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, չորս գյուղե­րի հատվա­ծում,
գոյություն կունե­նա սահմա­նա­զատված պետա­կան սահման.

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության եւ հասա­րա­կայնության հետ կապե­րի վարչությունը պատասխա­նել է «Արմենպրես»-ի գրա­վոր հարցե­րին:

Հարց – Պետա­կան սահմա­նի սահմա­նա­զատման հարցե­րով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հանձնա­ժո­ղովներն այսօր ունե­ցած հանդի­պումից հետո համա­տեղ մամլո հաղորդագրություն են տարա­ծել, որում ասվում է, որ նախնա­կան համա­ձայնեցվել են Հայաստա­նի Բաղա­նիս, Ադրբե­ջա­նի Բաղա­նիս-Այրում, Հայաստա­նի Ոսկե­պար, Ադրբե­ջա­նի Աշա­ղը Ասկի­պա­րա, Հայաստա­նի Կիրանց, Ադրբե­ջա­նի Խեյրեմլի, Հայաստա­նի Բերքա­բեր, Ադրբե­ջա­նի Կըզըլ Հաջի­լի գյուղե­րի միջեւ սահմա­նա­յին գծի հատվածնե­րում սահմա­նի անցումը: Ի՞նչ է սա նշա­նա­կում:

Պատասխան – Հայտա­րա­րությունը նշա­նա­կում է, որ երկու հանձնա­ժո­ղովնե­րը քարտե­զի վրա վերարտադրել են վերը նշված գյուղե­րի միջեւ Խորհրդա­յին Միության ժամա­նակնե­րում գոյություն ունե­ցած սահմաննե­րը, եւ հաջորդ քայլով այդ սահմաննե­րը պետք է ճշտվեն եւ արտա­հայտվեն նաեւ գետնի վրա, ու սա կլի­նի աննա­խա­դեպ իրա­դարձություն. առա­ջին անգամ մեր երկրնե­րի միջեւ, չորս գյուղե­րի հատվա­ծում, գոյություն կունե­նա սահմա­նա­զատված պետա­կան սահման:

Քարտեզ 19.04.2024.jpg (5.70 MB)

Հարց — Ո՞ր թվա­կա­նի քարտեզնե­րի հիման վրա է իրա­կա­նացվում այս գործընթա­ցը:

Պատասխան – Գործընթա­ցի քարտե­զագրա­կան հիմքը ԽՍՀՄ ժամա­նա­կաշրջա­նի իրա­վա­կան հիմնա­վո­րում ունե­ցող ամե­նա­թարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրա­վա­սություն ունե­ցող մարմիննե­րի կողմից: Կարեւոր նրբությունն այն է, որ համա­ձայն Հանձնա­ժո­ղովնե­րի տարա­ծած հայտա­րա­րության, վերա­կանգնվում են Խորհրդա­յին Միության փլուզման պահին գոյություն ունե­ցած, իրա­վա­կան հենք ունե­ցող սահմաննե­րը: Այսինքն, այն սահմաննե­րը, որոնք դե յուրե գոյություն են ունե­ցել Խորհրդա­յին Հայաստա­նի եւ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի միջեւ: Կարեւոր է նաեւ արձա­նագրել՝ Հանձնա­ժո­ղովնե­րը համա­ձայնել են, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զատման ողջ գործընթա­ցում հիմնվե­լու են 1991 թվա­կա­նի Ալմա-Աթա­յի հռչա­կագրի վրա, ինչն արձա­նագրվում է որպես սահմա­նա­զատման գործընթա­ցի հիմնա­րար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձա­նագրվի նաեւ Սահմա­նա­զատման գործընթա­ցի Կանո­նա­կարգի մեջ, որն առա­ջի­կա ամիսնե­րին կհա­մա­ձայնեցվի կողմե­րի միջեւ եւ կանցնի անհրա­ժեշտ ներպե­տա­կան համա­ձայնե­ցումնե­րի՝ ներառյալ խորհրդա­րա­նում հաստատման գործընթաց:

Հարց – Այսօրվա հայտա­րա­րության մեջ նշվում է նաեւ, որ եթե հետա­գա­յում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ Խաղա­ղության պայմա­նագրում կարձա­նագրվի Ալմա-Աթա­յի հռչա­կագրից տարբերվող այլ հիմնա­րար սկզբունք, սահմա­նա­զատման Կանո­նա­կարգը կհա­մա­պա­տասխա­նեցվի այդ սկզբունքին: Արդյո՞ք սա Ալմա-Աթա­յի հռչա­կագրից հրա­ժարման հիմք չի ստեղծում:

Պատասխան – Ոչ: Հանձնա­ժո­ղովնե­րը պարզա­պես արձա­նագրել են, որ իրենք Խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմա­նա­գի­րը բանակցվում է այլ ֆորմա­տով եւ ունե­նա­լու է ավե­լի բարձր կարգա­վի­ճակ, նրա ուժի մեջ մտնե­լուց հետո, եթե պարզվի, որ Կանո­նա­կարգը հակա­սություն ունի ավե­լի բարձր իրա­վա­կան նշա­նա­կության փաստաթղթի հետ, այն պետք է համա­պա­տասխա­նեցվի դրան, որովհե­տեւ կրկնենք՝ Խաղա­ղության պայմա­նագրի կարգա­վի­ճա­կը շատ ավե­լի բարձր է: Ալմա-Աթա­յի հռչա­կա­գի­րը հիմնա­րար է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման համար, եւ այն որպես բազա­յին սկզբունք արդեն իսկ համա­ձայնեցված է բարձրա­գույն մակարդա­կում:

Հարց — Սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի համա­տեղ մամլո հաղորդագրության մեջ հիշա­տակվում է նաեւ անկլավ/էքսկլավների հարցը, ի՞նչ է դա նշա­նա­կում:

Պատասխան – Հանձնա­ժո­ղովնե­րը պայմա­նա­վորվել են, որ Կանո­նա­կարգի հաստա­տումից հետո համա­ձայնեցնե­լու են Հայաստան-Ադրբե­ջան պետա­կան սահմա­նի մնա­ցած հատվածնե­րի սահմա­նա­զատման հերթա­կա­նությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմա­նի ո՞ր հատվածներն են վերարտադրվե­լու) եւ այս համա­տեքստում անդրա­դարձ են կատա­րե­լու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի կարող հրա­ժարվել այս խնդրից, որովհե­տեւ Արծվա­շե­նը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմա­նա­զատման գործընթա­ցում դե յուրե հիմնա­վո­րել Արծվա­շեն էքսկլավ/անկլավի գոյությունը, եւ նման հիմնա­վո­րումներ ՀՀ կառա­վա­րությունն ունի, որից հետո արդեն կիրա­կա­նացվի սահմա­նա­զատման բուն գործընթացն Արծվա­շե­նի շուրջ: Իսկ թե այս արձա­նագրումից հետո ի՞նչ քաղա­քա­կան լուծում կստա­նա խնդի­րը, այլ հարց է: Սահմա­նա­զատման գործընթա­ցում նախ պետք է դե յուրե հիմնա­վորվի էքսկլավ/անկլավների գոյությունը:

Հարց – Փաստո­րեն սահմա­նա­զա­տումից հետո չորս գյուղե­րի հատվա­ծում զինված ուժե­րը ետ են քաշվե­լու եւ տեղը զիջե­լու են սահմա­նա­պահ զորքե­րին: Ի՞նչ ժամկետնե­րում է դա տեղի ունե­նա­լու:

Պատասխան – Դա տեղի է ունե­նա­լու կարճ, բայց ողջա­միտ ժամա­նա­կա­հատվա­ծում՝ առանց արհեստա­կան ձգձգումնե­րի:

Հարց – Իսկ գործընթա­ցի արդյունքում հայաստանյան որեւէ գյուղ զրկվո՞ւմ է ճանա­պարհից:

Պատասխան – Ոչ: Կիրանց գյուղի հատվա­ծում ճանա­պարհի ծրագծի մի քանի հարյուր մետրա­նոց հատվա­ծի փոփո­խություն կարվի, որը բարդ աշխա­տանք չէ եւ կիրա­կա­նացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանա­պարհը չէ. կվե­րա­նո­րոգվի, գուցե վերա­կա­ռուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանա­պարհը: Նկա­տի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքա­յին ճանա­պարհ, եւ գործնա­կա­նում էական խնդիրներ չկան:

Հարց – Իսկ Ոսկե­պա­րը ճանա­պարհի խնդիր չի՞ ունե­նում:

Պատասխան – Ոչ: Այս փուլում նման խնդիր առա­ջացնե­լու պոտենցիալ ունե­ցող հատվածնե­րը չեն սահմա­նա­զատվում:

Հարց — Սահմա­նա­զատման այս գործընթա­ցի արդյունքում մի շարք հատվածնե­րում Ադրբե­ջա­նը ընդհուպ մոտե­նա­լու է Կիրանց, Ոսկե­պար գյուղե­րին: Ինչպե՞ս է ապա­հովվե­լու այդ գյուղե­րի անվտանգությունը:

Պատասխան – Նախ արձա­նագրենք, որ Ադրբե­ջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղե­րին եւ նրանք գտնվում են ուղիղ նշա­նա­ռության տակ: Այո, այս գործընթա­ցի արդյունքում Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ ծառա­յությունն ավե­լի է մոտե­նա­լու Կիրանց եւ Ոսկե­պար գյուղե­րին, բայց նրանց եւ մեր գյուղե­րը բաժա­նե­լու է սահմա­նա­զատված պետա­կան սահման: Սա առանցքա­յին գործոն է, եւ չմո­ռա­նանք նաեւ, որ սահմա­նի պահպա­նությունն իրա­կա­նացնե­լու են Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմա­նա­պահնե­րը: Բայցի այդ, անվտանգության ապա­հովման բազմա­թիվ մանրա­մասներ կան, որոնք նույնպես առա­ջի­կա շրջա­նում քննարկման եւ դետա­լացման կարժա­նա­նան:

Հարց — Նկա­րագրված գործընթա­ցով Ադրբե­ջա­նը ստա­նում է 4 գյուղ: Ի՞նչ է ստա­նում Հայաստա­նը:

Պատասխան – Ճշգրտության համար արձա­նագրենք, որ Ադրբե­ջա­նը ստա­նում է իրեն պատկա­նող երկուսուկես գյուղ, որովհե­տեւ Կըզլ Հաջը­լի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշա­ղը Ասկի­պա­րա գյուղի տարածքի մի զգա­լի մասը մինչ այս էլ եղել է Ադրբե­ջա­նի տիրա­պե­տության ներքո: Իսկ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն այս գործընթա­ցում ստա­նում է սահմա­նա­զատման հետ կապված եւ անվտանգա­յին ռիսկե­րի նվա­զե­ցում: Այսօրվա իրա­դարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առա­ջին անգամ ունե­նում ենք սահմա­նա­զատված սահման Ադրբե­ջա­նի հետ, ինչը կարե­լի է որա­կել որպես նշա­նա­կա­լի իրա­դարձություն: Հայաստա­նի Հանրա­պե­տությունը նաև ստա­նում է գործուն հարթակ և հնա­րա­վո­րություն սահմա­նա­զատման գործընթա­ցը կազմա­կերպել քաղա­քա­կիրթ եւ լեգի­տիմ ընթացքով և իրա­կա­նացնել այն՝ ապա­հո­վե­լով բնակչության անվտանգա­յին, սոցիալ-կենցա­ղա­յին և իրա­վա­կան անհրա­ժեշտ երաշխիքնե­րը:

Նկա­րում այսօրվա պայմա­նա­վորվա­ծություններն արտա­հայտող քարտեզ է:

Հոդվա­ծը՝ armenpress.am կայքից։

https://www.armenpress.am/arm/news/1135197.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0eohtYZJHqWBKvf3g1V591Zt7M9AsZmx2AsC1sUlTx3yoLEDZk__M_emU_aem_ASWVypsxNRyNJQJi4iAh93gGgJGm7x0MZWcAOAIW8sCZgDiMdtMot-Ajcy-FXK88VoUAg68na0twJtxcNWROdW6q

Առնչվող Հոդվածներ