27.2 C
Yerevan

Ինչու՞ Է Հապա­ղում Ֆրանսիան Կապա­նում

Տեղեկատվա-քարոզչակա՞ն ակտ էր, մարզ այցե­լությա­նը խորհրդա­վոր նշա­նա­կություն տալու համար, թե՞ Ֆրանսիա­յի դեսպա­նը Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նում լուսանկարվել էր նպա­տա­կա­յին՝ այն մտադրության շրջա­նա­կում, որ բարձրա­ձայնել էր արդեն Հայաստա­նը՝ շաբաթներ առաջ:

Հակոբ Բադալյան

Ֆրանսիա­յի ԱԳՆ Մայրցա­մա­քա­յին Եվրո­պա­յի վարչության պետ, համա­տե­ղության կարգով Մինսկի խմբի համա­նա­խա­գահ Բրյուս Ռոքֆո­յը Երեւան այցի ընթացքում հանդի­պել է վարչա­պետ Փաշինյա­նին ու այլ պաշտոնյա­նե­րի, ընթացքում քննարկե­լով թե երկկողմ նշա­նա­կության, թե ռեգիո­նալ հարցեր: Դրանց շարքում եղե՞լ է արդյոք Կապա­նում Ֆրանսիա­յի գլխա­վոր հյուպա­տո­սություն բացե­լու հարցը: Ֆրանսիան դրա մասին հայտա­րա­րել է նախորդ տարի, երբ նախա­րար էր Կատրին Կոլո­նան եւ նա այցե­լել էր Հայաստան: Դա մեկ տարի առաջ էր: Ֆրանսիա­յի այն ժամա­նակվա արտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րեց իր երկրի մտադրության մասին: Մեկ տարի անց Ֆրանսիան դեռ չունի գլխա­վոր հյուպա­տո­սություն Կապա­նում:

Օրերս Սյունիք էր այցե­լել Հայաստա­նում Ֆրանսիա­յի դեսպան Դըկո­տինյին, որը մարզում ունե­ցել էր մի շարք հանդի­պումներ, նաեւ այցե­լել Կապա­նի օդա­նա­վա­կա­յան եւ լուսանկարվել այնտեղ: Հիշեցնեմ, որ Ադրբե­ջա­նի սահմա­նա­յին դիրքե­րը Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նից տասնյակ մետրե­րի հեռա­վո­րության վրա են: Դըկո­տինյին արել էր խորհրդանշա­կան գրա­ռում՝ Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նը Հայաստա­նի ինքնիշխան տարածք է: Դա տեղեկատվա-քարոզչակա՞ն ակտ էր, մարզ այցե­լությա­նը խորհրդա­վոր նշա­նա­կություն տալու համար, թե՞ Ֆրանսիա­յի դեսպա­նը Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նում լուսանկարվել էր նպա­տա­կա­յին՝ այն մտադրության շրջա­նա­կում, որ բարձրա­ձայնել էր արդեն Հայաստա­նը՝ շաբաթներ առաջ:

ՏԿԵ նախա­րար Սանոսյա­նը ասել էր, թե կան Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նը միջազգա­յին դարձնե­լու ծրագրեր: Ֆրանսիան մասնակցե­լու՞ է դրանց: Իսկ դեսպան Դըկո­տինյին, որ Սյունիք հերթա­կան այցից առաջ ոչ հերթա­կան գրա­ռում էր արել, որ պատրաստվում է մեկնել Հայաստա­նի «ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության եւ խոցե­լի մարզ Սյունիք», այնտեղ քննարկե՞լ է Ֆրանսիա­յի գլխա­վոր հյուպա­տո­սություն բացե­լու հարցը: Դա ո՞ր փուլում է: Մտադրության բարձրա­ձայնումից մեկ տարի անց է՝ ինչու՞ է հապա­ղում Ֆրանսիան:

Հիշեցնեմ, որ Սյունի­քում գլխա­վոր հյուպա­տո­սություն է բացել Իրա­նը: Թեհրա­նի պաշտոնյա­նե­րը նաեւ հայտա­րա­րել են, որ Կապա­նում Իրա­նի հյուպա­տո­սության առկա­յությամբ Սյունի­քի ժողո­վուրդը իրեն զգում է ավե­լի անվտանգ: Նախորդ տարի հոկտեմբե­րին էլ Կապա­նում գլխա­վոր հյուպա­տո­սություն բացե­լու մտադրության մասին հայտա­րա­րել է Ռուսաստա­նը: Շաբաթներ առաջ Ռուսաստա­նը հայտա­րա­րել է նաեւ, որ Սոչին ու Կապա­նը կդառնան քույր քաղաքներ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ