Հայաստան

Ալիևը՝ Մոսկվա, Տոկաևը՝ Երևան

Եթե Ալիեւը մեկնում է ապրիլի 22-ին, արդյո՞ք դա նշանակում է, որ չի մասնակցի Պուտինի պաշտոնամուտի արարողությանը; Թե՞ դա կախված է լինելու 22-ի բանակցությունից:

Հակոբ Բադալյան

Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա եւ բանակցություն է վարելու Պուտինի հետ: Ըստ ամենայնի, այդ բանակցությամբ կորոշվի Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման վերաբերյալ որոշման գինը: Այսինքն, Ալիեւը թերեւս կվճարի գինը, որով Ռուսաստանը համաձայնել է վաղաժամ դուրսբերմանը: Ինչպիսին կլինի այդ գինը, կարող է տեսանելի դառնալ ժամանակի ընթացքում:

Արդյո՞ք այն կլինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերում Ադրբեջանի որեւէ մասնակցության տեսքով, թե՞ Ռուսաստանին այսօր ավելի շատ հետաքրքրում է ոչ թե դա, այլ Հյուսիս-հարավ մեծ ծրագիրը, որ երկու տարի առաջ Իրանում բարձրաձայնեց Պուտինը՝ Սանկտ-Պետերբուրգից-Մումբայ՝ Հնդկաստան: Ուշադրության է արժանի այն, որ Ալիեւի այցը փաստորեն տեղի է ունենում մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված ԵԱՏՄ հոբելյանական Վեհաժողովին ընդառաջ: ԵԱՏՄ տասնամյակն է եւ նախագահող Երեւանը համաձայնել է, որ նիստը անցնի Մոսկվայում: Նիկոլ Փաշինյանը քննարկում է մեկնելու հարցը:

Հաջորդ օրը նախատեսված է Պուտինի պաշտոնամուտի արարողությունը: Եթե Ալիեւը մեկնում է ապրիլի 22-ին, արդյո՞ք դա նշանակում է, որ չի մասնակցի Պուտինի պաշտոնամուտի արարողությանը; Թե՞ դա կախված է լինելու 22-ի բանակցությունից: Արդյո՞ք այդ հարցերին առնչվող օրակարգով էր Երեւան ժամանել Ղազախստանի նախագահ Տոկաևը՝ Բաքու մեկնելուց մեկ ամիս անց: Հնարավո՞ր է, որ Երեւանի հետ քննարկվի ԵԱՏՄ հանդեպ Ադրբեջանի «կարգավիճակի առաջխաղացման» որեւէ տարբերակ՝ համաձայնություն ստանալու նպատակով:

Ի դեպ, Ալիեւի մոսկովյան այցում կա մի հատկանշական ծրագիր՝ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումը Բայրակ-ամուրյան մայրուղու շինարարության վետերանների հետ: Շինարարությունը ղեկավարել է հայր Աիեւը, երբ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ էր: Բայկալ-Ամուրը հիշել են Հյուսիս-հարավի՞ համար: Արդյո՞ք դրա համատեքստում ինչ որ բան կհայտարարեն «նոր բայկալ-ամուրյանի» ոգով: Հայտնի է, որ Հյուսիս-հարավ երթուղային գծի վրա կառուցման կարիք ունի Ռեշտ-Աստարա հատվածը, որի շինարարության պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3411802.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *