30.1 C
Yerevan

Ալիևը՝ Մոսկվա, Տոկաևը՝ Երև­ան

Եթե Ալիեւը մեկնում է ապրի­լի 22-ին, արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ չի մասնակցի Պուտի­նի պաշտո­նա­մուտի արա­րո­ղությա­նը; Թե՞ դա կախված է լինե­լու 22‑ի բանակցությունից:

Հակոբ Բադալյան

Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Ապրի­լի 22-ին Իլհամ Ալիեւը աշխա­տանքա­յին այցով մեկնե­լու է Մոսկվա եւ բանակցություն է վարե­լու Պուտի­նի հետ: Ըստ ամե­նայնի, այդ բանակցությամբ կորոշվի Արցա­խից ռուս խաղա­ղա­պահնե­րի վաղա­ժամ դուրսբերման վերա­բերյալ որոշման գինը: Այսինքն, Ալիեւը թերեւս կվճա­րի գինը, որով Ռուսաստա­նը համա­ձայնել է վաղա­ժամ դուրսբերմա­նը: Ինչպի­սին կլի­նի այդ գինը, կարող է տեսա­նե­լի դառնալ ժամա­նա­կի ընթացքում:

Արդյո՞ք այն կլի­նի Եվրա­սիա­կան ինտեգրա­ցիոն նախագծե­րում Ադրբե­ջա­նի որեւէ մասնակցության տեսքով, թե՞ Ռուսաստա­նին այսօր ավե­լի շատ հետաքրքրում է ոչ թե դա, այլ Հյուսիս-հարավ մեծ ծրա­գի­րը, որ երկու տարի առաջ Իրա­նում բարձրա­ձայնեց Պուտի­նը՝ Սանկտ-Պետերբուրգից-Մումբայ՝ Հնդկաստան: Ուշադրության է արժա­նի այն, որ Ալիեւի այցը փաստո­րեն տեղի է ունե­նում մայի­սի 8‑ին Մոսկվա­յում նախա­տեսված ԵԱՏՄ հոբելյա­նա­կան Վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ: ԵԱՏՄ տասնամյակն է եւ նախա­գա­հող Երեւա­նը համա­ձայնել է, որ նիստը անցնի Մոսկվա­յում: Նիկոլ Փաշինյա­նը քննարկում է մեկնե­լու հարցը:

Հաջորդ օրը նախա­տեսված է Պուտի­նի պաշտո­նա­մուտի արա­րո­ղությունը: Եթե Ալիեւը մեկնում է ապրի­լի 22-ին, արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ չի մասնակցի Պուտի­նի պաշտո­նա­մուտի արա­րո­ղությա­նը; Թե՞ դա կախված է լինե­լու 22‑ի բանակցությունից: Արդյո՞ք այդ հարցե­րին առնչվող օրա­կարգով էր Երեւան ժամա­նել Ղազախստա­նի նախա­գահ Տոկաևը՝ Բաքու մեկնե­լուց մեկ ամիս անց: Հնարավո՞ր է, որ Երեւա­նի հետ քննարկվի ԵԱՏՄ հանդեպ Ադրբե­ջա­նի «կարգա­վի­ճա­կի առաջխա­ղացման» որեւէ տարբե­րակ՝ համա­ձայնություն ստա­նա­լու նպա­տա­կով:

Ի դեպ, Ալիեւի մոսկովյան այցում կա մի հատկանշա­կան ծրա­գիր՝ Պուտի­նի եւ Ալիեւի հանդի­պումը Բայրակ-ամուրյան մայրուղու շինա­րա­րության վետե­րաննե­րի հետ: Շինա­րա­րությունը ղեկա­վա­րել է հայր Աիեւը, երբ ԽՍՀՄ մինիստրնե­րի խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ էր: Բայկալ-Ամուրը հիշել են Հյուսիս-հարա­վի՞ համար: Արդյո՞ք դրա համա­տեքստում ինչ որ բան կհայտա­րա­րեն «նոր բայկալ-ամուրյա­նի» ոգով: Հայտնի է, որ Հյուսիս-հարավ երթուղա­յին գծի վրա կառուցման կարիք ունի Ռեշտ-Աստա­րա հատվա­ծը, որի շինա­րա­րության պատրաստա­կա­մություն է հայտնել Ռուսաստա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3411802.html

Առնչվող Հոդվածներ