30.1 C
Yerevan

Փոփո­խություն Ադրբե­ջա­նի “Քաշա­յին Կարգում

Պուտի­նը կամ կոնկրետ դնե­լու է ԵՏՄ-ին Ադրբե­ջա­նի անդա­մակցության, կամ «ռազմա­վա­րա­կան չեզո­քության» պարտա­վո­րության հարց: Haqqin.az‑ի ռուսաստանցի մեկնա­բանն ակնարկում է, որ ադրբե­ջա­նա­կան հանրության վերա­բերմունքն Ռուսաստա­նի հանդեպ «միանշա­նակ չէ»:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նը Ալիեւին ռեգիո­նալ «խաղա­ցո­ղի կարգ» կշնորհի՞

Ռուս-ադրբե­ջա­նա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին Հռչա­կագրի ստո­րագրումից (22.02.2022) ուղիղ երկու տարի երկու ամիս անց Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը «հրա­վիրվել է» Մոսկվա՝ Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդիպման: Այս կապակցությամբ անգամ ալիեւյան քարոզչության խոսնակ լրատվա­մի­ջոցն է գրում, որ Ռուսաստանն «Ադրբե­ջա­նին օգնել է, որպեսզի ձեւա­կերպի պատե­րազմի արդյունքնե­րը»: Ճիշտ է, դա ասում է ռուսաստանցի հեղի­նա­կը, բայց կարեւո­րը ստո­րագրություն չէ, այլ՝ թե երբ եւ որտեղ է հանրայնացվում պատմա-քաղա­քա­կան իրո­ղությունը:

Իսկ դրա­նից հետեւում է, որ Մոսկվան Ալիեւին «հրա­վի­րում է» ավե­լի քան բաց խոսակցության: Ընդ որում, գուցե պատա­հա­կան զուգա­դի­պություն է, բայց՝ փաստ, որ նույն օրը Միացյալ Նահանգնե­րի Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տը քվեարկում է Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցության օրի­նագծի օգտին: Ռուսաստա­նին սպա­սում է լուրջ փորձություն. Արեւմուտքը մտա­դիր է ռուսաստանյան սառեցված ակտիվնե­րը նույնպես հատկացնել Ուկրաի­նա­յին: Դա ռազմա­տուգանք բռնա­գանձե­լուն հավա­սար որո­շում կլի­նի:

Ըստ երեւույթին, Կրեմլը փորձա­գի­տա­կան որո­շա­կի շրջա­նակնե­րի համար տեղե­կատվա­կան արտա­հոսք է կազմա­կերպել: Եթե մամուլի հրա­պա­րա­կումնե­րը «մանրա­դի­տա­կի տակ դնե­լու լինենք»՝ մոտա­վո­րա­պես կունե­նանք այս պատկե­րը. Վլա­դի­միր Պուտի­նը կամ կոնկրետ դնե­լու է ԵՏՄ-ին Ադրբե­ջա­նի անդա­մակցության, կամ «ռազմա­վա­րա­կան չեզո­քության» պարտա­վո­րության հարց: Haqqin.az‑ի ռուսաստանցի մեկնա­բանն ակնարկում է, որ ադրբե­ջա­նա­կան հանրության վերա­բերմունքն Ռուսաստա­նի հանդեպ «միանշա­նակ չէ»:

Չափա­զանց մեղմ է ասված: Ադրբե­ջա­նի հանրությունը գերա­զանցա­պես հակա­ռուսա­կան տրա­մադրություն ունի, բայց դա բռնա­պե­տության պայմաննե­րում հաղթա­հա­րե­լի է: Իսկ ի՞նչ անել «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» Ադրբե­ջա­նի սահմա­նադրա­կան Ակտի հետ, որի նախա­բա­նում երկու անգամ Ռուսաստա­նը բնութագրված է որպես «օկուպանտ» եւ ադրբե­ջա­նա­կան անկախ պետա­կա­նության գերեզմա­նա­փոր: Վլա­դի­միր Պուտինն այդ Ակտը վերախմբագրե­լու խնդիր դնե­լու՞ է: Ռուս-ադրբե­ջա­նա­կան նոր պայմա­նա­գիր քննարկվու՞մ է:

Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի քվեարկությունը, կարծես, պետք է ցրի մտայնությունը, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխա­նության դեպքում Վաշինգտոնն Ուկրաի­նա­յի հարցում այլ դիրքո­րո­շում կորդեգրի: Ըստ էության, Ալիեւի մոսկովյան ուղեւո­րության կարեւո­րությունը նրա­նում է, թե աշխարհա­քա­ղա­քա­կան իր տեսլա­կա­նի ո՞ր մասն է նրա առջեւ «բացե­լու» Ռուսաստա­նի նախա­գա­հը: Ալիեւը Մոսկվա­յից կվե­րա­դառնա որպես ռեգիո­նալ խաղացո՞ղ: Իսկ այդ «կարգա­վի­ճա­կը» որքանո՞վ է ընդունե­լի ԱՄՆ‑ի, Եվրա­միության, Իրա­նի եւ անգամ Թուրքիա­յի համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ