Հայաստան

5-րդ Շարասյունը Գործում Է

5-րդ շարասյան և ռուսական ազդեցության գործակալները շատ լավ են դա հասկանում, և Մոսկվայից, ինչպես հասկանում եմ, հրաման են ստացել, փորձում են այդ ամենն անել Տավուշում, քանի որ տեսան, որ Երևանում ոչ մի բան չի ստացվում: Նրանք գործում են այնտեղ, որտեղ ցավում է, այժմ ցավում է Տավուշում:

Դավիթ Ստեփանյան

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

«Պետք է հասկանանք՝ այլընտրանք ունեն՞ք սահմանազատման գործընթացին, թե՞ ոչ: Ես չեմ տեսնում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող զարգացումներին:

«Այլընտրանքը պատերազմն է, որին մենք, ցավոք, պատրաստ չենք: Այսինքն, եթե մենք պատրաստ լինեինք, միանշանակ կարող էինք պահանջել, որ սահմանազատումը ոչ թե սկսվեր Տավուշից, ինչպես Ադրբեջանն է պահանջում, այլ, օրինակ, Սև լճի հատվածից: Մենք այդ ռեսուրսը, ցավոք, չունենք, ու դա նշանակում է, որ այս գործընթացի այլընտրանքը չկա, գոյություն չունի, և այն մարդիկ, որոնք հավաքվել են, միջպետական ճանապարհ են փակել, կուզենայի այդ այլընտրանքի մասով հարցի պատասխանը տային»,- ասում է քաղաքագետը:

Վերջինս նկատում է՝ այն մարդիկ, որոնք տավուշցիների մեջ այդ տրամադրությունները սերմանում են և տարածում, ակնհայտ աֆիլացիա ունեն Ռուսաստանի հետ. հայտնի «5-րդ շարասյան» ներկայացուցիչներն են, որին, ըստ նրա, ցավոք, եկեղեցին էլ անմասն չի մնում:

«Ես շատ լավ հասկանում են տավուշցիներին, նրանք դուրս են եկել պայքարելու իրենց իրավունքների համար, բայց երբ տեսնում եմ, թե ովքեր են այդ պայքարը հրահրում, ովքեր են կանգնած դրա հետևում, հասկանում եմ, որ սա ՌԴ-ի ազդեցության գործակալներն են, և վտանգը այստեղ է: Իսկ ինչո՞ւ է ՌԴ-ն աշխատում իրենց ձեռքով, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը նշանակում է մեկ բան՝ ՌԴ-ն այստեղ՝ սահմանին, անելիք չունի, եթե այնտեղ կանգնում են երկու երկրների սահմանապահները: Ռուսները նաև շատ լավ հասկանում են, որ երբ ամբողջ սահմանը դելիմիտացվի և դեմարկացվի, նրանք անելիք չեն ունենա Հայաստանում»,- ասում է զրուցակիցը:

Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առկայությունը Ռուսաստանի ազդեցության մահն է:

«5-րդ շարասյան և ռուսական ազդեցության գործակալները շատ լավ են դա հասկանում, և Մոսկվայից, ինչպես հասկանում եմ, հրաման են ստացել, փորձում են այդ ամենն անել Տավուշում, քանի որ տեսան, որ Երևանում ոչ մի բան չի ստացվում: Նրանք գործում են այնտեղ, որտեղ ցավում է, այժմ ցավում է Տավուշում: Սա շատ ցավալի գործընթաց է մեզ համար, հեշտ չէ, չեմ ասում, որ այս սահմանազատումը մեր երազանքների սահմանազատումն է, բայց ինչ-որ կետից պետք է սկսել: Մենք ենք խնդրել միջազգային հանրությանը, որ Ալիևին ստիպեն գնալ սահմանազատման՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- նկատում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ Տավուշում սադրանքներ հրահրող մարդկանց նպատակն է Տավուշը դարձնել ապստամբության կենտրոն, հայ-ադրբեջանական հարաբերությունների հերթական սրման կետ. «Ղարաբաղի 5-րդ շարասյան այդտեղ հայտնվելը պատահական չէ, նրանք եկան, միացան այստեղ իրենց գործընկերներին և նպատակ ունեն ստեղծել ապստամբության օջախ, ինչու՝ չէ, դրա միջոցով փորձել տապալել իշխանությունը հակասահմանադրական ձևով, ինչու՝ չէ, հրահրել սահմանային էսկալացիա, պատասխանատվությունը բարդել իշխանության գլխին և հասնել իրենց նպատակներին, որոնք ՀՀ շահերի հետ որևէ առնչություն չունեն: Արցախի հարցը, արցախցիների գոյությունը Արցախում խայտառակ ձևով փակելուց հետո, այո, հայ-ադրբեջանական սահմանը մնում է միակ օջախը էսկալացիա հրահրելու ուղղությամբ. սա է միակ ուղղությունը, որտեղ ՌԴ-ն իր հայ ագնետուրայի հետ կարող է աշխատել»:

Դավիթ Ստեփանյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ տավուշցիներին պետք է առանձնացրել. «Նրանք այս ամենի զոհն են, որոշ մարդիկ նրանց փորձում են խաբել, մոլորեցնել և օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, որոնք, ցավոք, Հայաստանի հետ կապ էլ չունեն: Ես վստահ եմ, որ չի հաջողվի, որքանով հասկանում եմ՝ իշխանությունը որոշել է թողենել, որ նրանք «գոլրոշին» բաց թողնեն, վերջում ինքն իրեն այդ ամենը ցրվի, իրավիճակը հանդարտվի, և դելիմիտացիան գնա իր բնականոն հունով»:

Հերմինե Կարապետյան

Հոդվածը՝ armtimes.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *