30.2 C
Yerevan

5‑րդ Շարասյունը Գործում Է

5‑րդ շարասյան և ռուսա­կան ազդե­ցության գործա­կալնե­րը շատ լավ են դա հասկա­նում, և Մոսկվա­յից, ինչպես հասկա­նում եմ, հրա­ման են ստա­ցել, փորձում են այդ ամենն անել Տավուշում, քանի որ տեսան, որ Երև­ա­նում ոչ մի բան չի ստացվում: Նրանք գործում են այնտեղ, որտեղ ցավում է, այժմ ցավում է Տավուշում:

Դավիթ Ստե­փանյան

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5‑րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստե­փանյան

«Պետք է հասկա­նանք՝ այլընտրանք ունեն՞ք սահմա­նա­զատման գործընթա­ցին, թե՞ ոչ: Ես չեմ տեսնում»:

Այս մասին «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը՝ անդրա­դառնա­լով Տավուշում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րին:

«Այլընտրանքը պատե­րազմն է, որին մենք, ցավոք, պատրաստ չենք: Այսինքն, եթե մենք պատրաստ լինեինք, միանշա­նակ կարող էինք պահանջել, որ սահմա­նա­զա­տումը ոչ թե սկսվեր Տավուշից, ինչպես Ադրբե­ջանն է պահանջում, այլ, օրի­նակ, Սև լճի հատվա­ծից: Մենք այդ ռեսուրսը, ցավոք, չունենք, ու դա նշա­նա­կում է, որ այս գործընթա­ցի այլընտրանքը չկա, գոյություն չունի, և այն մարդիկ, որոնք հավաքվել են, միջպե­տա­կան ճանա­պարհ են փակել, կուզե­նա­յի այդ այլընտրանքի մասով հարցի պատասխա­նը տային»,- ասում է քաղա­քա­գե­տը:

Վերջինս նկա­տում է՝ այն մարդիկ, որոնք տավուշցի­նե­րի մեջ այդ տրա­մադրություննե­րը սերմա­նում են և տարա­ծում, ակնհայտ աֆի­լա­ցիա ունեն Ռուսաստա­նի հետ. հայտնի «5‑րդ շարասյան» ներկա­յա­ցուցիչներն են, որին, ըստ նրա, ցավոք, եկե­ղե­ցին էլ անմասն չի մնում:

«Ես շատ լավ հասկա­նում են տավուշցի­նե­րին, նրանք դուրս են եկել պայքա­րե­լու իրենց իրա­վունքնե­րի համար, բայց երբ տեսնում եմ, թե ովքեր են այդ պայքա­րը հրահրում, ովքեր են կանգնած դրա հետև­ում, հասկա­նում եմ, որ սա ՌԴ‑ի ազդե­ցության գործա­կալներն են, և վտանգը այստեղ է: Իսկ ինչո՞ւ է ՌԴ‑ն աշխա­տում իրենց ձեռքով, որովհետև Ռուսաստա­նի համար Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմա­նա­զա­տումը նշա­նա­կում է մեկ բան՝ ՌԴ‑ն այստեղ՝ սահմա­նին, անե­լիք չունի, եթե այնտեղ կանգնում են երկու երկրնե­րի սահմա­նա­պահնե­րը: Ռուսնե­րը նաև շատ լավ հասկա­նում են, որ երբ ամբողջ սահմա­նը դելի­մի­տացվի և դեմարկացվի, նրանք անե­լիք չեն ունե­նա Հայաստա­նում»,- ասում է զրուցա­կի­ցը:

Ստե­փանյա­նի խոսքով՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև պետա­կան սահմա­նի առկա­յությունը Ռուսաստա­նի ազդե­ցության մահն է:

«5‑րդ շարասյան և ռուսա­կան ազդե­ցության գործա­կալնե­րը շատ լավ են դա հասկա­նում, և Մոսկվա­յից, ինչպես հասկա­նում եմ, հրա­ման են ստա­ցել, փորձում են այդ ամենն անել Տավուշում, քանի որ տեսան, որ Երև­ա­նում ոչ մի բան չի ստացվում: Նրանք գործում են այնտեղ, որտեղ ցավում է, այժմ ցավում է Տավուշում: Սա շատ ցավա­լի գործընթաց է մեզ համար, հեշտ չէ, չեմ ասում, որ այս սահմա­նա­զա­տումը մեր երա­զանքնե­րի սահմա­նա­զա­տումն է, բայց ինչ-որ կետից պետք է սկսել: Մենք ենք խնդրել միջազգա­յին հանրությա­նը, որ Ալիև­ին ստի­պեն գնալ սահմա­նա­զատման՝ Ալմա-Աթա­յի հռչա­կագրի հիման վրա»,- նկա­տում է նա:

Քաղա­քա­գե­տի խոսքով՝ Տավուշում սադրանքներ հրահրող մարդկանց նպա­տակն է Տավուշը դարձնել ապստամբության կենտրոն, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի հերթա­կան սրման կետ. «Ղարա­բա­ղի 5‑րդ շարասյան այդտեղ հայտնվե­լը պատա­հա­կան չէ, նրանք եկան, միա­ցան այստեղ իրենց գործընկերնե­րին և նպա­տակ ունեն ստեղծել ապստամբության օջախ, ինչու՝ չէ, դրա միջո­ցով փորձել տապա­լել իշխա­նությունը հակա­սահմա­նադրա­կան ձևով, ինչու՝ չէ, հրահրել սահմա­նա­յին էսկա­լա­ցիա, պատասխա­նատվությունը բարդել իշխա­նության գլխին և հասնել իրենց նպա­տակնե­րին, որոնք ՀՀ շահե­րի հետ որևէ առնչություն չունեն: Արցա­խի հարցը, արցախցի­նե­րի գոյությունը Արցա­խում խայտա­ռակ ձևով փակե­լուց հետո, այո, հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը մնում է միակ օջա­խը էսկա­լա­ցիա հրահրե­լու ուղղությամբ. սա է միակ ուղղությունը, որտեղ ՌԴ‑ն իր հայ ագնե­տուրա­յի հետ կարող է աշխա­տել»:

Դավիթ Ստե­փանյա­նը ևս մեկ անգամ ընդգծում է՝ տավուշցի­նե­րին պետք է առանձնացրել. «Նրանք այս ամե­նի զոհն են, որոշ մարդիկ նրանց փորձում են խաբել, մոլո­րեցնել և օգտա­գործել իրենց կեղտոտ քաղա­քա­կան նպա­տակնե­րի համար, որոնք, ցավոք, Հայաստա­նի հետ կապ էլ չունեն: Ես վստահ եմ, որ չի հաջողվի, որքա­նով հասկա­նում եմ՝ իշխա­նությունը որո­շել է թողե­նել, որ նրանք «գոլրո­շին» բաց թողնեն, վերջում ինքն իրեն այդ ամե­նը ցրվի, իրա­վի­ճա­կը հանդարտվի, և դելի­մի­տա­ցիան գնա իր բնա­կա­նոն հունով»:

Հերմի­նե Կարա­պետյան

Հոդվա­ծը՝ armtimes.am կայքից։

Առնչվող Հոդվածներ