Հայաստան

Անվերջ Նոր Դիրքավորումներ

ՌՒԱ-Նովոստին հիշեցրել է «Նյու-Յորք թայմսի» մարտի 27- խմբագրականը, ըստ որի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային հաղորդակցությունն «ամերիկյան պատժամիջոցների համար անհասանելի կլինի»։

Վահրամ Աթանեսյան

Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»

Ռուսաստանի դեպի արեւելք շրջադարձը տեղի է ունեցել Բայկալ-ամուրյան մայրուղու շնորհիվ,- ԲԱՄ-ի շինարարության վետերանների հետ հանդիպամնը, որին հրավիրվել է նաեւ Իլհամ Ալիեւը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ հատուկ ընդգծել աշխարհաքաղաքական նշանակության տրանպորտային այդ նախագծի իրականացման գործում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիեւի ներդրումը:

Վլադիմիր Պուտինը կարեւորել է նաեւ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որը, նրա ձեւակերպմամբ՝ «հյուսիսային ծովային երթուղին կկապի Պարսից ծոցին»: Հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանից մինչեւ Իրանի սահման երկաթուղագիծն առկա է, բայց բեռնափոխադրողների պահանջները բավարարելու համար հարկ է, որ «առանձին հատվածներ վերակառուցվեն, որպեսզի կարողանանք մեծացնել ծավալները եւ այդպիսով իրականություն դարձնենք եւս մեկ գրանդիոզ ծրագիր»:

Պուտին-Ալիեւ բանակցություններում նման պայմանավորվածության նշանակությունը գնահատելիս ՌՒԱ-Նովոստին հիշեցրել է «Նյու-Յորք թայմսի» մարտի 27- խմբագրականը, ըստ որի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային հաղորդակցությունն «ամերիկյան պատժամիջոցների համար անհասանելի կլինի»: Համատեքստից հետեւում է, որ Մոսկվան չափազանց բարձր է գնահատում Իլհամ Ալիեւի դիրքորոշումը: Ըստ էության, Ռուսաստանի պետական լրատվամիջոցը գրեթե բաց ասում է, որ Ալիեւի համար նման որոշում կայացնելը ռիսկային է եղել:

Նույն ժամերին, երբ Իլհամ Ալիեւը Մոսկվայում «աշխատանքային նախաճաշի» ձեւաչափով Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակում էր, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկություն տարածեցիբ, որ ԱՄՆ Կնոգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ Ադրբեջանի «քառասուն պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի նախագիծ են մշակում»: Ժամեր անց «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցն իր թելեգրամյան ալիքում հրապարակեց այդ պաշըոմյաների ինքնությունը:

Ցանկում ներառնված են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը, ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Միրզոեւը, գլխավոր դատախազության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցներ, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորներ, ՊՆ Ռազմական ոստիկանության պետը, Իլհամ Ալիեւի խորհրդականներից մեկը: Մուրմանկս-Մումբայ տրանսպորըային միջանցքը պատժամիջոցների հասանելիությունից դուրս է, բայց որքանո՞վ են ապահովագրված ադրբեջանցի պաշտոնյաները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին տեղեկատվական արտահոսքը, կարծես, Վաշինգտոնի «ողջույնի ուղերփն» է Իլհամ Ալիեւին:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3412982.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *