15.8 C
Yerevan

Դատա­պարտե­լի Արարք

Ցանկա­ցած ներքին բախում միայն թուլացնե­լու է հենց հայ համայնքն ու հայությա­նը։ Բացի նրա­նից, որ տեղի ունե­ցա­ծը տգեղ է իր դրսև­որմամբ, այն նաև երկպա­ռա­կիչ բնույթ ունի և որ ավե­լի վատ է, այն կատարվում է կանա­դա­կան իշխա­նություննե­րի աչքի առաջ՝ իջեցնե­լով հայ համայնքի և հայկա­կան կազմա­կերպություննե­րի ընդհա­նուր հեղի­նա­կությունն ու լրջությունը։ 

Մեր Ուղին

Օրերս ՍԴՀԿ Տորոնտո­յի և Մոնրեա­լի վարչություննե­րը դատա­պարտող հայտա­րա­րություն տարա­ծե­ցին ՀՅԴ երի­տա­սարդնե­րի կողմից Մոնրեա­լի Հայ Կենտրո­նում Կանա­դա­յում ՀՀ արտա­կարգ և լիա­զոր դեսպան Անա­հիտ Հարությունյա­նի նկատմամբ հնչեցված արտա­հայտություննե­րի վերա­բերյալ։
Ինչպես պարզ է դառնում այդ հայտա­րա­րությունից․ ապրի­լի 21-ին Քվե­բե­քի հայ համայնքի Միացյալ մարմնի կողմից տեղի էր ունե­ցել հայոց Ցեղասպա­նության 109 ամյա­կին նվիրված միջո­ցա­ռում, որին ներկա էին նաև հայկա­կան երեք կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչներ, բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաններ, նահանգա­յին և քաղա­քա­յին իշխա­նության ներկա­յա­ցուցիչներ և այլն։ Միջո­ցառման ժամա­նակ, որին հրա­վիրված էր նաև Կանա­դա­յում ՀՀ դեսպա­նը, ՀՅԴ մի քանի երի­տա­սարդներ վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րով դիմել են դեսպա­նին և կոչ արել նրան, որ օրվան նվիրված իր խոսքը չբարձրա­ձայնի։ Դրա­նից հետո դեսպա­նը հեռա­ցել է։
Հայտա­րա­րության մեջ ՍԴՀԿ Տորոնտո­յի և Մոնրեա­լի վարչություննե­րը արձա­նագրում են, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՅԴ երի­տա­սարդնե­րի կողմից խանգարվում է համայնքա­յին միջո­ցա­ռումը և այն փոխա­նակ օրա­կա­գով ընթա­նա­լու և իր նպա­տա­կին ծառա­յե­լու, վերածվում է վեճ ու կռվի, հատկա­պես, որ այսօր առա­վել քան կարև­որ է միասնությունն ու համե­րաշխությունը։
Տորոնտո­յի և Մոնրեա­լի վարչություննե­րը հայտա­րա­րության մեջ ընդգծում են, որ ՀՀ դեսպա­նը Հայոց պետության ներկա­յա­ցուցիչն է, այլ ոչ թե անցյալ, ներկա կամ գալիք իշխա­նության և պետք չէ շփո­թել իշխա­նությունն ու պետությունը։
Սա անշուշտ միանգա­մայն մտա­հո­գիչ երև­ույթ է, քանի որ հայ համայնքը, անկախ իր ներքին կուսակցա­կան կամ խմբա­յին տարա­բա­ժա­նումնե­րից, ներկա­յացնում է հայությա­նը և ցանկա­ցած ներքին բախում միայն թուլացնե­լու է հենց հայ համայնքն ու հայությա­նը։ Բացի նրա­նից, որ տեղի ունե­ցա­ծը տգեղ է իր դրսև­որմամբ, այն նաև երկպա­ռա­կիչ բնույթ ունի և որ ավե­լի վատ է, այն կատարվում է կանա­դա­կան իշխա­նություննե­րի աչքի առաջ՝ իջեցնե­լով հայ համայնքի և հայկա­կան կազմա­կերպություննե­րի ընդհա­նուր հեղի­նա­կությունն ու լրջությունը։ Ոչ ոք լուրջ չի ընդունի որևէ համայնքի կամ կառույցի, որն ի վիճա­կի չէ ինքն իր հետ խոսե­լու, ուր մնաց կանա­դա­կան իշխա­նություննե­րի առաջ հայկա­կան քարոզչություն անե­լու։ Միանգա­մայն ցավե­լով այս դեպքի համար՝ հույս ենք հայտնում, որ հայ համայնքում դա սովո­րություն չի դառնա և համայնքի ներկա­յա­ցուցչա­կան մարմիննե­րը, ինչպես և հայկա­կան կուսակցություննե­րը ավե­լի խոհեմ և լուրջ կգտնվեն իրենց հասա­րա­կա­կան պահվածքում՝ համընդհա­նուր գործիչն չվնա­սե­լու և հայությա­նը ներքին կռիվնե­րով չթուլացնե­լու համար։ Հակա­ռակ պարա­գա­յում նույն կանա­դա­կան իշխա­նություննե­րը կարող են շփոթմունքի մատնվել՝ չկա­րո­ղա­նա­լով կողմնո­րոշվել, թե ովքեր են հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը և ովքեր են ներկա­յացնում համայնքը, ում խոսքին լուրջ վերա­բերվել, իսկ ում խոսքին՝ ոչ։

Ստորև ներկա­յացնում ենք Տորոնտո­յի և Մոնրեա­լի վարչություննե­րի հայտա­րա­րության տեքստը՝

Յանուն Սոցիալ Դեմոկրատ Հնչա­կեան Կուսակցութեան Մոնթրէա­լի ու Թորոնթո­յի Վարիչ Մարմիննե­րուն՝ կը դատա­պարտենք Կիրա­կի, 21 Ապրի­լին, Մոնթրէա­լի Հայ Կեդրո­նին մէջ տեղի ունե­ցած միջա­դէ­պը, ուր Քէպէ­քի Հայ Համայնքի Միա­ցեալ Մարմի­նին կողմէ կազմա­կերպուած Եղեռնի 109-ամեա­կին նուի­րուած ձեռնարկէն առաջ՝ հիւրա­սի­րութեան ընթացքին, ուր ներկայ էին նահանգա­յին եւ դաշնա­յին պետա­կան երեսփո­խաններ, քաղա­քա­պե­տա­կան պաշտօ­նա­տարներ, հայկա­կան երեք կուսակցութիւննե­րու ղեկա­վարներ, բարձրաստի­ճան հոգեւո­րա­կաններ եւ կազմա­կերպութեանց ներկա­յա­ցուցիչներ, ՀՅԴ‑ի մի քանի երի­տա­սարդներ սրահ խուժե­լով անպա­տուա­բեր արտա­յայտութիւննե­րով դիմե­ցին Հայաստա­նի Հանրա­պե­տութեան դեսպան՝ Ն․Գ․ Անա­հիտ Յարութիւնեա­նին:
Նաեւ, մեր տարա­կուսանքը կը յայտնենք ՀՅԴ ղեկա­վարնե­րուն կրաւո­րա­կան պահուածքին հանդէպ և մանաւանդ անոնց յորդո­րին, որ ՀՀ դեսպա­նը զանց ընէ փոխանցել օրուան պատշաճ իր խօսքը, որուն համար յատուկ հրաւի­րուած էր ան, մտա­հո­գութիւն յայտնե­լով, որ նոյն երի­տա­սարդնե­րը կրնա­յին խանգա­րել իր ելոյթը, փաստօ­րէն պատճառ դառնա­լով, որ տիկին դեսպա­նը հեռա­նայ սրա­հէն:
Դժբախտա­բար նմա­նա­տիպ ձեռա­գի­րով երկրորդ դէպքն է, որ տեղի կ’ունենայ համա­գա­ղութա­յին միջո­ցառման մը ընթացքին, խաթա­րե­լով գաղութին անդորրը, երբ այսօր աւե­լի քան երբեք խիստ կարեւոր են միասնա­կա­նութիւնն ու համե­րաշխութիւնը։
Առ ի գիտութիւն՝ ինչպէս բոլոր դեսպաննե­րը, նոյնպէս դեսպան Անա­հիտ Յարութիւնեան կը ներկա­յացնէ Հայաստա­նի Հանրա­պե­տութիւնը եւ պէտք չէ պետա­կա­նութիւնը շփո­թել անցեա­լի, ներկա­յի ու գալիք ՀՀ իշխա­նութիւննե­րուն հետ։
Ս․Դ․Հ․Կ․ Մոնթրէա­լի Վարիչ Մարմին
Ս․Դ․Հ․Կ․ Թորոնթո­յի Վարիչ Մարմին
24 Ապրիլ 2024

Առնչվող Հոդվածներ