30.2 C
Yerevan

Էրդո­ղա­նի Տակտի­կան Եւ Վաշինգտո­նի Որո­շումնե­րը

Էրդո­ղա­նը հետաձգե­լով իր այցը Վաշինգտոն, ըստ էության ցույց է տալիս բավա­կա­նին հստակ, որ կան հարցեր, որոնց առումով չի ուզում որեւէ բան պայմա­նա­վորվել Նահանգնե­րի հետ:

Հակոբ Բադալյան

Էրդո­ղա­նի որո­շումն ու Բլինքե­նի զանգե­րը Երեւան ու Բաքու

Ապրի­լի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նի Երեւան եւ Բաքու կատա­րած հեռա­խո­սա­զանգե­րը դարձան ուշադրության ու քննարկման առարկա, ինչը միանգա­մայն հասկա­նա­լի եւ օրի­նա­չափ է: Այդ հեռա­խո­սա­զանգե­րի առումով սակայն ուշադրությունից դուրս է մնա­ցել թերեւս մի հանգա­մանք, որը ոչ միայն էական է, այլ գուցե՝ առանցքա­յին: Դրա­նից առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը հետաձգել է իր այցը Վաշինգտոն եւ բանակցությունը ԱՄՆ նախա­գահ Բայդե­նի հետ:

Այդ այցն ու բանակցությունը թերեւս առանցքա­յին հանգա­մանքներ էին շոշա­փե­լու եւ հստա­կեցնե­լու առնվազն ընթա­ցիկ տարվա համար, մինչ ԱՄՆ նախա­գա­հի ընտրություն: Հետեւա­բար դրա հետաձգումը խոսում է այն մասին, որ առանցքա­յին հարցե­րը մնում են առկախված: Ահա այդ ֆոնին հնչում են ԱՄՆ պետքարտուղա­րի հեռա­խո­սա­զանգե­րը Երեւան ու Բաքու: Ինչ խոսք, այդ հարցում պետքարտուղար Բլինքե­նի մոտիվնե­րը չեն սահմա­նա­փակվում Էրդո­ղա­նի այցի հետագձմամբ, սակայն այդ հանգա­մանքի առկա­յությունը՝ այն էլ հենց թուրքա­կան կողմի որո­շումով, թերեւս ամե­նաէա­կան ազդե­ցությունն է թողնում իրա­վի­ճա­կի, հետեւա­բար նաեւ պետքարտուղա­րի մոտիվնե­րի վրա:

Էրդո­ղա­նը հետաձգե­լով իր այցը Վաշինգտոն, ըստ էության ցույց է տալիս բավա­կա­նին հստակ, որ կան հարցեր, որոնց առումով չի ուզում որեւէ բան պայմա­նա­վորվել Նահանգնե­րի հետ: Այդ հարցե­րը առնչվում են արդյոք անմի­ջա­կա­նո­րեն Կովկա­սին, կամ ի՞նչ աստի­ճա­նով են առնչվում, հնա­րա­վոր է քննարկել, դիտարկել, սակայն ինքնին հանգա­մանքը, որ Անկա­րան հրա­ժարվում է ԱՄՆ հետ պայմա­նա­վորվե­լու փորձից, առա­ջացնում է Նահանգնե­րի համար որո­շա­կի նոր իրա­վի­ճակ եւ Բլինքենն ըստ ամե­նայնի առնվազն Կովկա­սի առումով փորձել է այն վերահսկո­ղության տակ պահել Երեւա­նի եւ Բաքվի հետ հեռա­խո­սազրույցով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ