30.2 C
Yerevan

Վլա­դի­միր Պուտի­նի «Հաղթա­կա­մա­րը»

Պուտի­նի «հաղթա­կա­մա­րը» ռուսաստանցի­նե­րին ոգեշնչե­լու՞, թե օտա­րերկրյա հյուրե­րին «ինչ-որ բան հասկացնե­լու՞» համար է: Եթե արա­րո­ղա­կարգը նախա­տե­սի, որ Պուտի­նի երդմնա­կա­լությա­նը մասնակցած օտա­րեերկրյա պաշտոնյա­նե­րը պետք է մասնակցեն «հաղթա­կա­մա­րի» բացմա­նը, ապա շատե­րի համար դա փորձություն կլի­նի բառի բուն իմաստով։

Վահրամ Աթա­նեսյան

Մայի­սի 7‑ին Մոսկվա­յի ժամա­նա­կով 12:00-ին նշա­նակված է ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի երդմնա­կա­լության արա­րո­ղությունը: Bild‑ը գրում է, որ Մոսկվա­յում կանցկացվի «ռազմա­վա­րա­յին զինտեխնի­կա­յի ցուցա­հանդես՝ նվիրված ֆաշիզմի դեմ հաղթա­նա­կի օրվան»: Խոսքն ուկրաի­նա­կան ռազմա­ճա­կա­տում արեւմտյան արտադրության սպա­ռա­զի­նություննե­րի մասին է, որ Ռուսաստա­նը ռազմա­վար է վերցրել անցած ավե­լի քան երկու տարի­նե­րին: Լրատվա­մի­ջո­ցի տեղե­կացվա­ծությամբ՝ «ցուցա­հանդե­սը կկազմա­կերպվի Մոսկվա­յի հրա­պա­րակնե­րից մեկում»:

Բրի­տա­նա­կան Daily Espress‑ը գտնում է, որ դա Վլա­դի­միր Պուտի­նի՝ Միացյալ Նահանգնե­րին հասցեագրած խորհրդանշա­կան ակնարկն է: Նա, ըստ բրի­տա­նա­ցի հեղի­նա­կի, նման որո­շում ընդունել է ԱՄՆ կողմից Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցությունը շարունա­կե­լու «որոշմանն ի պատասխան»: Մոսկվա­յում կցուցադրվեն «լրիվ սարքին վիճա­կում առգրավված ամե­րիկյան զրա­հա­մե­քե­նա­ներ, գերմա­նա­կան տանկեր, ֆրանսիա­կան հրե­տա­նա­յին համա­կարգեր»: Եթե տեղե­կությունը հավաստի է, ապա Ռուսաստա­նի նախա­գահն, իրոք, կազմա­կերպում է քարոզչա­կան մեծ նշա­նա­կության միջո­ցա­ռում:

Ըստ երեւույթին, պատե­րազմի երկա­րաձգումը, Ռուսաստա­նի քաղաքնե­րի եւ կրի­տի­կա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի ուկրաի­նա­կան թիրա­խա­վո­րումնե­րը, մարդկա­յին կորուստնե­րի մասին հակա­սա­կան տեղե­կություննե­րը եւ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կով պայմա­նա­վորված դժվա­րություննե­րը հանրա­յին տրա­մադրություննե­րի «տեղա­շարժի» առիթ են հանդի­սա­ցել: Բրի­տա­նա­կան Guardia-նի աղբյուրնե­րը հայտնում են, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը «հանգա­մա­նա­լի զեկույց է պատրաստել, որին Պուտի­նը դեռեւս բարձրաստի­ճան պաշտոնյաննե­րին չի ծանո­թացրել»:

Ենթադրվում է, որ Պատրուշեւը Պուտի­նին «խորհուրդ է տվել ամրապնդել պաշտոնյա­նե­րի կատա­րո­ղա­կան կարգա­պա­հությունը»: Որոշ մեկնա­բաններ ՌԴ պաշտո­պա­նության նախա­րա­րությունում «արմա­տա­կան կադրա­յին փոփո­խություններ» են կանխա­տե­սում: Ռազմա­վար սպա­ռա­զի­նություննե­րի մոսկովյան ցուցա­հանդե­սը, որ կգործի մեկ ամիս, հոգե­բա­նա­կան մեծ ազդե­ցություն կունե­նա եւ կասո­սացվի ֆաշիստա­կան Գերմա­նիա­յի դեմ հաղթա­նա­կի առա­ջին զորա­հանդե­սի ոգեւո­րությա­նը:

Daily Express‑ի մեկնա­բա­նը շատ հեռուն գնա­ցող ենթադրություն է անում՝ համա­րե­լով, որ ռազմա­վար սխա­ռա­զի­նություննե­րի ցուցա­հանդե­սի կազմա­կերպումը «խորհրդանշում է ուկրաի­նա­կան պատե­րազմը մինչեւ վերջ շարունա­կե­լու եւ Կիեւին կապի­տուլյա­ցիա պարտադրե­լու՝ Ռուսաստա­նի նախա­գա­հի վճռա­կան մտադրությունը»: Սա, երեւի, շատ հավա­նա­կան սցե­նար է կամ, համե­նայն դեպս՝ բավա­կան իրա­տե­սա­կան կանխա­տե­սում: Ինտրիգն այն է, որ ոչ ոք դեռեւս չգի­տի՝ ռազմա­վար սպա­ռա­զի­նություննե­րի ցուցա­հանդե­սին Պուտի­նի երդմնա­կա­լությա­նը հրա­վիրված հյուրե­րը ներկա­յա­նա­լու՞ են:

Այս հարցին Կրեմլի արա­րո­ղա­կարգից հստակ պատասխան չկա: Եւ խնդի­րը մնում է բաց՝ Պուտի­նի «հաղթա­կա­մա­րը» ռուսաստանցի­նե­րին ոգեշնչե­լու՞, թե օտա­րերկրյա հյուրե­րին «ինչ-որ բան հասկացնե­լու՞» համար է: Եթե արա­րո­ղա­կարգը նախա­տե­սի, որ Պուտի­նի երմնա­կա­լությա­նը մասնակցած օտա­րեերկրյա պաշտոնյա­նե­րը պետք է մասնակցեն «հաղթա­կա­մա­րի» բացմա­նը, ապա շատե­րի համար դա փորձություն կլի­նի բառի բուն իմաստով: Ներկա­յա­նալ՝ կնշա­նա­կի փաստա­ցի ողջունել ուկրաի­նա­կան ճակա­տում ռուսա­կան զենքի հաջո­ղություննե­րը, չներկա­յա­նալն էլ կդիտվի որպես «աջակցություն» Ուկրաի­նա­յին:

Ստացվում է, որ Պուտի­նը «փորձա­քար» է առա­ջարկում, մի յուրօ­րի­նակ «քննություն»: Մանա­վանդ՝ հետխորհրդա­յին տարածքի երկրնե­րին: Կարծես թե ստույգ է, որ Պուտի­նի երդմնա­կա­լության արա­րո­ղությանն Ադրբե­ջա­նի նախա­գա­հը չի ներկա­յա­նա: Իր բաժին «քննությունը նա հանձնել է» ապրի­լի 22-ին: Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ մայի­սի 7‑ին «Նիկոլ Փաշինյա­նին սպա­սում են»:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ