30.2 C
Yerevan

Ադրբե­ջա­նին Ասում Են Ոչ

Անշուշտ, չափա­զանց վաղ է ասել, որ Եվրո­պան ադրբե­ջա­նա­կան «իրո­ղություննե­րը չի ընդունում»: Բայց երբ ԵԽԽՎ-ում Գերմա­նիա­յի խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կության ղեկա­վա­րը, որ կանցլեր Շոլցի քաղա­քա­կան թիմն է ներկա­յացնում, վճռա­կա­նո­րեն հայտա­րա­րում է, որ Ադրբե­ջա­նի ԵԽԽՎ վերա­դարձն «անհնա­րին է դարձել»- ուրեմն եվրո­պա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րում ալիեւյան բռնա­պե­տության վերա­բերյալ առնվազն քննարկումներ սկսվել են կամ մեկնարկում են:

Վահրամ Աթա­նեսյան

ԵԽԽՎ‑ն «փակու՞մ է» Ադրբե­ջա­նի վերա­դարձի ճանա­պարհը

Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նության Վացլավ Հավե­լի մրցա­նա­կի դափնե­կիր Անար Մամեդլիի ձերբա­կա­լությունն անհնա­րին է դարձնում Ադրբե­ջա­նի վերա­դարձը Եվրո­պա­յի Խորհրդի խորհրդա­րա­նա­կան վեհա­ժո­ղով: Ադրբե­ջա­նը չի կարող այնտեղ վերա­դառնալ ոչ այժմ, ոչ եկող տարվա հունվա­րին,- սոցիա­լա­կան X(նախկին Թվի­թեր) ցանցի անձնա­կան էջում գրել է ԵԽԽՎ-ում Գերմա­նիա­յի խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կության ղեկա­վար Ֆրանկ Շվա­բը: Շվա­բը ԵԽԽՎ ձմե­ռա­յին նստաշրջա­նում հանդես էր եկել Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կությունը քվեարկության իրա­վունքից զրկե­լու նախա­ձեռնությամբ: Խորհրդա­ժո­ղո­վը մեկ տարով սառեցրել է Ադրբե­ջա­նի պատվի­րա­կության լիա­զո­րություննե­րը:

Դժվար է ասել, թե ԵԽԽՎ-ում Գերմա­նիա­յի պատվի­րա­կության ղեկա­վարն ի՞նչ հիմքով է նման «վերջնագրա­յին» տեսա­կետ հնչեցրել: Անար Մամեդլին Բաքվի կենտրո­նա­կան փողոցնե­րից մեկում ոստի­կա­նության հատուկ ջոկա­տա­յիննե­րի կողմից առեւանգվել է երեկ: Հարա­զատնե­րը միայն հաջորդ օրն են իմա­ցել, ընդ որում՝ ոչ պաշտո­նա­կան աղբյուրնե­րից, որ նա գիշերն անցկացրել Բաքվի Խաթա­յիի շրջա­նի ոստի­կա­նության ձերբա­կալված անձանց պահման մեկուսա­րա­նում: Երեկ երե­կո­յան ոստի­կա­նությունը խուզարկություններ է իրա­կա­նացրել Մամեդլիի եւ նրա ծնողնե­րի բնա­կա­րաննե­րում: Ըստ տեղե­կություննե­րի, նրա բնա­կա­րա­նում «հայտնա­բերվել է արտարժույթով խոշոր գումար»:

Մամեդլիի ձերբա­կա­լությա­նը բավա­կան կոշտ արձա­գանքել է ԱՄՆ պետդե­պարտա­մենտը: «Մենք Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունից պահանջում ենք անհա­պաղ ազատ արձա­կել ապօ­րի­նի պահվող բոլոր անձանց» ‑ասված է պետդե­պարտա­մենտի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի տարա­ծած հայտա­րա­րությամբ: Սա, երեւի, առա­ջին դեպքն է, երբ ԱՄՆ‑ը պաշտո­նա­պես հայտա­րա­րում է, որ Ադրբե­ջա­նում «ապօ­րի­նի պահվող» անձինք կան եւ ուղղա­կի պահանջում, որ նրանք «անհա­պաղ ազատ արձակվեն»:

Ենթադրվում է, որ Ադրբե­ջա­նում շարունակվող եւ ահագնա­ցող ապօ­րի­նություննե­րը քննա­դա­տե­լու հարցում Միացյալ Նահանգնե­րին կմիա­նան նաեւ Եվրա­միության անդամ մի շարք երկրներ: Այդուհանդերձ, Ադրբե­ջա­նը Եվրո­պա­յում ունի գործընկեր երկրներ, որոնց թվում, կարծես, առա­ջին «ջութակ» շարունա­կում է մնալ Հունգա­րիան: Ադրբե­ջա­նի էներգե­տիկ նախագծե­րի լոբբիստ է նաեւ Իտա­լիան, որ Բաքվի հետ նաեւ ռազմա-տեխնի­կա­կան լուրջ համա­գործակցություն ունի: Տնտե­սա­կան, էներգե­տիկ, կոմունի­կա­ցիոն շահերն, իհարկե, քաղա­քա­կա­նության մեջ որո­շիչ են, բայց կա խնդրի մեկ այլ կողմ. եթե ԵԽԽՎ‑ն, Եվրա­խորհրդա­րա­նը եւ մյուս կառույցնե­րը տեղի տան Ադրբե­ջա­նի «քմա­հա­ճություննե­րին» եւ աչք փակեն բռնա­պե­տության հանդեպ, ապա չի՞ խարխլվի այն արժե­հա­մա­կարգը, որի շուրջ համախմբված է Եվրո­պան:

Ալիեւն արդեն դժգո­հում է, որ Եվրո­պա­յի ներդրումա­յին բանկն իր պորտֆե­լից բացա­ռել է արդյունա­հանվող էներգա­կիրնե­րի ծրագրե­րի ֆինանսա­վո­րումը, իսկ գնորդնե­րը չեն երաշխա­վո­րում, որ հինգ կամ տասը տարի անց չեն հրա­ժարվի ադրբե­ջա­նա­կան գազից, եթե շուկա­յում ավե­լի մատչե­լի առա­ջարկություն լինի: Սա անուղղա­կի խոստո­վա­նություն է, որ Եվա­միությունը քաղա­քա­կա­նություն է կիրա­ռում: Մինչդեռ Ալիեւի ծրա­գիրն այն էր, որ «էներգե­տի­կան քաղա­քա­կա­նություն է որո­շում»: Ըստ այդմ, Եվրո­պան «պետք է ընդուներ իրո­ղություններն այնպես, ինչպես կան»:

Անշուշտ, չափա­զանց վաղ է ասել, որ Եվրո­պան ադրբե­ջա­նա­կան «իրո­ղություննե­րը չի ընդունում»: Բայց երբ ԵԽԽՎ-ում Գերմա­նիա­յի խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կության ղեկա­վա­րը, որ կանցլեր Շոլցի քաղա­քա­կան թիմն է ներկա­յացնում, վճռա­կա­նո­րեն հայտա­րա­րում է, որ Ադրբե­ջա­նի ԵԽԽՎ վերա­դարձն «անհնա­րին է դարձել»- ուրեմն եվրո­պա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րում ալիեւյան բռնա­պե­տության վերա­բերյալ առնվազն քննարկումներ սկսվել են կամ մեկնարկում են: Ի՞նչ կտան դրանք: Գործնա­կա­նում՝ ամե­նայն հավա­նա­կությամբ՝ քիչ բան: Բայց մեծ քաղա­քա­կա­նության մեջ «քիչը» շատ հարա­բե­րա­կան է: Հայտնի է դարձել, որ խորհրդատվություննե­րի համար Փարիզ հրա­վիրված՝ Բաքվում Ֆրանսիա­յի դեսպա­նը վերա­դարձել եւ անցել է պարտա­կա­նություննե­րի կատարմա­նը: Որոշ աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ ֆրանսիա­կան Total energy ընկե­րությունը «մոտ ապա­գա­յում Ադրբե­ջա­նից կհե­ռա­նա»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ