16.1 C
Yerevan

Լուստրա­ցիա Օրը Ցերե­կով

Եվ հարց եմ ուղղում Հայաստա­նի հպարտ իշխա­նություննե­րին ու Արդա­րա­դա­տության նախա­րա­րին․ դուք այսքա­նից հետո ուզո՞ւմ եք ես հավա­տամ, որ նախկին իշխա­նություննե­րը ազդե­ցություն չեն ունե­ցել ու չունեն դատա­կան համա­կարգի վրա։

Ստե­փան Սաֆարյան

Հայտնի դարձավ, որ․

Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին Civic.am‑ի լրագրող Դավիթ Լևոնյա­նի “բարբա­րո­սա­կան նվա­ճումնե­րից պաշտպա­նած երի­տա­սարդը” Ռոբերտ Քոչարյա­նի որդի Լևոն Քոչարյա­նի օգնա­կանն է Ազգա­յին ժողո­վում։ Թե ինչ օրենսդրա­կան նախագծեր է պատրաստում նա իր “անակնկալ” պատգա­մա­վոր դարձած օրենսդրի համար, թողնենք մի կողմ ու չմտնենք “մատի և մատա­նու արանքը”։

Հայտնի դարձավ նաև, որ նա 2023թ․ հունվա­րի 30-ին ԲԴԽ որոշմամբ լիա­զո­րություննե­րը դադա­րեցված նախկին դատա­վոր Ալեքսեյ Սուքո­յա­նի որդին է։ ԲԴԽ‑ի նման որոշման համար հիմք էին հանդի­սա­ցել այն խախտումնե­րը, որը Ալեքսեյ Սուքո­յա­նը թույլ էր տվել երե­խա­յի որդեգրման մի գործով։

Բայց սպա­սեք․․․

Ալեքսեյ Սուքո­յա­նին էր “մակագրվել” նաև զրպարտության վերա­բերյալ News.am‑ն ընդդեմ Ստյո­պա Սաֆարյա­նի քաղ գործի քննությունը, որով լրատվա­մի­ջո­ցը իմ մի գրառման մեջ զրպարտություն է տեսել, թե ես իրենց համա­րել եմ “Քոչարյա­նի կանտո­րա­յից հանձնա­րա­րություն ստա­ցած և կատա­րած”։

Ալեքսեյ Սուքո­յա­նը ոչ միայն դատաքննության ընթացքում, այլ նաև դատա­կան ակտով “հաստա­տեց” դա՝ թույլ տալով այնպի­սի աղա­ղա­կող խախտումներ, որ մեր բողո­քի հիման վրա Վերաքննիչ դատա­րա­նը բեկա­նեց ակտը և գործն ուղարկեց նոր քննության․․․

Ի դեպ, Ալեքսեյ Սուքո­յա­նը դատա­կան այդ սխրանքը կատա­րում էր այն ժամա­նակ, երբ Ռուբեն Վարդա­զարյա­նը և նախկին իշխա­նություննե­րը անգնա­հա­տե­լի սինխրո­նությամբ պայքա­րում էին դատա­կան համա­կարգի վեթինգի դեմ։ Ալեքսեյ Սուքո­յանն ու Կարի­նե Պետրոսյա­նը այն դատա­վորնե­րից էին, որոնք հատկա­պես Թագուհի Թովմասյա­նի “Ժողո­վուրդ” կայքում հարցազրույցնե­րով աղա­ղա­կում էին “անարդա­րության դեմ”։

Կարի­նե Պետրոսյա­նը իր հրա­ժա­րա­կա­նի դիմումից հետո 2021թ․ արտա­հերթ ընտրություննե­րում որպես պատգա­մա­վո­րության թեկնա­ծու առա­ջադրվեց Թագուհի Թովմասյա­նի ու Արթուր Վանեցյա­նի “Պատիվ ունեմ” դաշինքի ցուցա­կով․․․

Արթուր Վանեցյանն ու ԲԴԽ պաշտո­նանկ արված նախա­գահ Ռուբեն Վարդա­զարյանն էլ ընկերներ էին, հավա­նա­բար Վանեցյա­նի ասած՝ հեծա­նիվ ունե­ցած քաղքի տղերք․․

Թագուհի Թովմասյա­նի թերթն այսօր պաշտպա­նության տակ է վերցրել Ալեքսեյ Սուքո­յա­նի որդուն՝ Լևոն Քոչարյա­նի օգնա­կան Արթուր Սուքո­յա­նին, թե նա ԱԺ միջանցքում Հայոց եկե­ղե­ցին պաշտպա­նե­լու համար “բախվել է” եկե­ղե­ցու դեմ “ասպա­տա­կած” լրագրո­ղին․․․

Բայց կրկին վերա­դառնանք մեր պերսո­նաժնե­րին ու դատա­կան համա­կարգին։

Այն շրջա­նում, երբ Ալեքսեյ Սուքո­յա­նը վճիռներ էր երկնում ի վնաս ինձ, դրա­նից մի փոքր առաջ էլ իմ դեմ վճիռ էր կայացրել Զարուհի Նախշքարյա­նը։ Եթե Ալեքսեյ Սուքո­յա­նը Լևոն Քոչարյա­նի օգնա­կա­նի հայրն է, ապա Զարուհի Նախշքարյանն էլ Ռոբերտ Քոչարյա­նի փաստա­բան Ռուբեն Սահակյա­նի խորթ դուստրն է․․․ Նույն շրջա­նում Ռոբերտ Քոչարյա­նի մեկ այլ պաշտպան՝ Հայկ Ալումյա­նի կինը՝ Արմե­նուհի Բադիրյա­նը “վաղե­մության հիմքի կիրա­ռումով” կանխեց իմ կողմից Սաթիկ Սեյրանյա­նին ու յուր թերթին պատասխա­նատվության կանչե­լը, ապա Սերժ Սարգսյա­նի փեսա ու Արթուր Վանեցյա­նի ընկեր Միքա­յել Մինասյա­նի Պանարմե­նիան գրուպի/ Արմե­նիա հ/ը իրա­վա­բան, Ռուբեն Վարդա­զարյա­նի օրոք դատա­վոր դարձած Դանիել Մխե­յա­նը իմ դեմ որո­շում կայացրեց Սաթիկ Սեյրանյա­նի գործով ու նրա օգտին, իսկ Սաթիկ Սեյրանյա­նը երկար տարի­ներ Ռեվոլյուցիա էր վարում Արմե­նիա հեռուստաընկե­րությունում․․․

Տարի­ներ առաջ, երբ առգրավվել էին դատա­կան դեպարտա­մենտի սերվերնե­րը, իմ հրա­պա­րա­կա­յին ահա­զանգից հետո կանչվել եմ ԱԱԾ քննչա­կան, որպեսզի մանրա­մասն վկա­յություն տամ այն գործե­րի կապակցությամբ, որոնց “ավտո­մատ” մակագրման վերա­բերյալ կասկածներ ունեմ։

Դրա­նից հետո ԱԱԾ-ից ո՛չ լուր կա այդ գործ քննության վերա­բերյալ, ո՛չ էլ բացատրություն, թե ինչպես է այդքան “արդար ու ազնիվ” պատա­հել, որ առանց “մարդկա­յին միջամտության” Ստե­փան Սաֆարյա­նին վերա­բե­րող բոլոր գործե­րը մակագրվել են այն դատա­վորնե­րին՝ Լևոն Քոչարյա­նի օգնա­կա­նի հայր, Լևոն Քոչարյա­նի հոր պաշտպա­նի դուստր, Սերժ Սարգսյա­նի փեսա­յի իրա­վա­բան կադր, որոնք կապ ունեն նախկին նախա­գահնե­րի ու նրանց թիմե­րի հետ, որոնք գիշեր ցերեկ փափա­գում են պատժել դատաի­րա­վա­կան համա­կարգի վեթինգ պահանջող Հանրա­յին խորհրդի նախա­գահ Ստյո­պա Սաֆարյա­նին․․․

Հենց այս օրե­րին, Սաթիկ Սեյրանյա­նը և 168 ժամը “հանկարծ հիշել են”, որ իր նախկին գրա­սենյա­կի՝ Արմե­նիա հեռուստաընկե­րության իրա­վա­բան աշխա­տա­կից Դանիել Մխե­յա­նի վճիռն ամբողջությամբ կատարված չէ, և 168ժամ թերթին պատճառված վնա­սը հատուցված չէ, քանի որ դատա­վոր Դանիել Մխե­յա­նը թղթի վրա մոտա­վո­րա­պես “ապա­ցուցել է”, որ Ստե­փան Սաֆարյա­նի հանդեպ նրանց արա­ծը “անբա­րո­յա­կա­նույուն չէ”, “հեռու չէ լրագրությունից” և այսպես շարունակ, ինչի մեջ “մեղադրել էր Ստե­փան Սաֆարյա­նը”․․․ ԴԱՀԿ‑ն հենց այս օրե­րին պահանջում է ինձա­նից “մի փոքր էլ ներո­ղութուն” խնդրել, որ 168 ժամին “պատճառված” վնասն էլ “հատուցվի”․․․

Եվ հարց եմ ուղղում Հայաստա­նի հպարտ իշխա­նություննե­րին ու Արդա­րա­դա­տության նախա­րա­րին․ դուք այսքա­նից հետո ուզո՞ւմ եք ես հավա­տամ, որ նախկին իշխա­նություննե­րը ազդե­ցություն չեն ունե­ցել ու չունեն դատա­կան համա­կարգի վրա։

Դուք ինչպե՞ս եք պատկե­րացնում իմ ներո­ղության տեքստը՝ “կեցցե՜ Հայաստա­նի անկախ, անա­չառ դատարա՞նը”․․․

Ձեզ վախեցրե­ցին, ահա­բե­կե­ցին՝ տարբեր միջազգա­յին կառույցնե­րի նամակներ հղե­լով, թե դուք ազդում եք դատա­րաննե­րի որո­շումնե­րի վրա, ու ուզում եք, որ ե՞ս էլ հավա­տամ, որ այն ժամա­նակ երբ դուք վախե­ցած կողք էիք կանգնել, այդ որո­շումնե­րի վրա կողքից ազդող չկա՞ր․․․

Երեկ կարդա­ցի, որ Հայաստա­նում Դատա­վորնե­րի եվրո­պա­կան ժողո­վի նիստ է գումարվե­լու, որին “կարգա­լույծ” դատա­վորնե­րը մի ժամա­նակ առաջ նամակներ էին ուղղում, թե իրենց հետապնդումնե­րի են ենթարկում։ Պարտքս եմ համա­րում, որ այդ ժողո­վի ժամա­նակ հրա­շա­լի անակնկալ մատուցեմ այդ դատա­վորնե­րի մասին։

Մարդիկ ապուշ չեն։ Ամեն ինչ հասկա­նում են։

Ու վերջա­պես, “կարգա­լույծ” դատա­վոր Սուքյա­նի որդին՝ Լևոն Քոչարյա­նի ախռաննի­կը, որո­շեց Տավուշի թեմի առաջնորդի պատի­վը պահել ԱԺ բակում այն օրվա հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ Լևոն Քոչարյա­նենց անթիվ անհա­մար անշարժ գույքե­րը բռնա­գանձվում են դատա­րա­նով․․․

Եթե այժմ ու հետա­գա­յում վերոգրյալ կապե­րից բացի հայտնի դարձավ նաև այս խմբի սերտ կապը նաև թեմի առաջնորդի հետ /հիմա գոնե մտա­ծում եմ, որ թաքնվում են այդ ատմազկա­յի տակ/, ապա խաչակրաց արշա­վանքն այն ժամա­նակ կտեսնեք․․․

Ամբողջությամբ զորակցում ու աջակցում եմ լրագրող Դավիթ Լևոնյա­նին, ի դեպ, արցախցի։

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյա­նի էջից։

Առնչվող Հոդվածներ